Կոնստանտին Մալխասյան
Կոնստանտին Մալխասյան | |
---|---|
հուլիսի 7, 1916 - նոյեմբերի 15, 2007 (91 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ և Խորհրդա-գերմանական ռազմաճակատ |
Պարգևներ |
Կոնստանտին Հովհաննեսի Մալխասյան (հուլիսի 7, 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 2007, Երևան, Հայաստան), հայ խորհրդային վաստակավոր փորձարկող-շտուրման, ռազմաօդային ուժերի պահեստի գնդապետ, ԽՄԿԿ անդամ (1951)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1916 թվականի հուլիսի 7-ին, Մոսկվա քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Երևանի աերոակումբի հրահանգիչ օդաչուների օդաչուական դպրոցը։ 1940 թվականին՝ Մոսկվայի Աերոֆլոտի օդաչուական դպրոցը, իսկ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի փորձարկող օդաչուների օդաչուական դպրոցը։
Մասնակցել է Չին-ճապոնական պատերազմին (1937-1938), Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-Ֆիննական («Ձմեռային պատերազմ», 1939-1940) և խորհրդա-գերմանական («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ռազմաճակատներին։ 1947-1966 թվականին եղել է Անդրեյ Տուպոլևի փորձարարական ԿԲ-ի շտուրման-փորձարկողներից էր, փորձարկել է «Տու-4», «Տու-91», «Տու-128/80», «Տոլ-104», «Տու-114», «Տոլ-124», «Տու-134» առաջին ռեակտիվ մարդատար և ռազմական ինքնաթիռները։ 1943 թվականին մասնակցել է ԽՍՀՄ պատվիրակության (Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ) փոխադրմանը Թեհրանի կոնֆերանսին։ 1956 թվականին Տու-98 ռմբարկու ինքնաթիռով (անձնակազմի հետ) աշխարհում առաջինը հասել է գերձայնային արագության, «Տու-104» և «Տու-114» ինքնաթիռներով սահմանել է արագության և բարձրության 30 համաշխարհային ռեկորդ։ 1950 թվականին, որպես գլխավոր ղեկապետ, Տու-4 գերծանր ինքնաթիռով վայրէջք է կատարել Հյուսիսային բևեռում, 1959 թվականին Տու-114 ինքնաթիռով Մոսկվայից անվայրէջք թռիչք է կատարել Վաշինգտոն, Նյու Յորք, Պեկին երթուղիներով։
1966-1996 թվականներին եղել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության գլխավոր ղեկապետ, պետի տեղակալ[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան (3) (5.11.1954, 3.11.1959, 22.07.1966):
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (2)(25.07.1945, 11.03.1985):
- Կարմիր աստղի շքանշան (5) (7.12.1943, 20.06.1949, 14.01.1952, 29.04.1954, 12.07.1957):
- «Ռազմական ծառայության համար» մեդալ (2) (19.05.1940, 31.07.1961):
- Ռուսաստանի Բարեկամության շքանշան (3.05.2005):
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
- «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 17։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Симонов А. А. Заслуженные испытатели СССР. - М.: Авиамир, 2009. - 384 с. - ISBN 978-5-904399-05-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 161)։ ![]() |
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ օդաչուներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- ԽՍՀՄ վաստակավոր շտուրմաններ
- ԽՍՀՄ գնդապետներ
- ԽՄԿԿ անդամներ