Կոմբինացված զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական կացին-ատրճանակ, 17-րդ դար։
«Ապաշ» ատրճանակ, որը բացի հրազենից ներառում է դանակ և կաստետ։ Ֆրանսիա, մոտ 1900 թվական
Խորհրդային Հետախույզի հատուկ դանակ-2 անձայն փամփուշտով

Կոմբինացված զենք (անգլ.՝ Combination weapons), ձեռքի զենքի հատուկ տեսակ (մերձամարտի զենքեր), որն իր մեջ համադրում է հրազենի և սառը զենքի հատկանիշներ[1]։ Առավել հաճախ հանդիպում են շեղբավոր զենքի և ատրճանակի համադրությամբ կոմբինացիաները, չնայած կան նաև այլ տարբերակներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը զենքի և հրազենի կոմբինացիաների ստեղծման արդյունավետ փորձերը ձեռնարկվել են զենքի գոյության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում։ 16-րդ դարի վերջից և ընդհուպ մինչև 19-րդ դարում բազմալիցք հրազենի ստեղծումն, այդպիսի կոնստրուկտորական որոնումների հիմնական պատճառն էր համարվում ատրճանակի փաստացի անպիտանելիությունը մերձամարտում առաջին կրակոցից հետո, քանի որ հրազենի վերալիցքավորումը շատ աշխատատար գործընթաց էր և շատ ժամանակ էր պահանջում։ Այդ իսկ պատճառով մերձամարտում լիցքաթափված վիճակում հրազենը կարելի էր միայն դեն նետել՝ հույսը դնելով միայն առկա սառը զենքի վրա, կամ դրա բացակայության դեպքում պետք էր նահանջել[3]։ Երկարափող հրազենի նմանատիպ խնդիրներ բավականին արդյունավետ կերպով լուծվում էր բայոնեթ կոչվող դանակների միջոցով, որոնք հետագայում կոչվեցին սվին դանակ։ Հրազենի և սառը զենքի համադրության առաջին փորձերին են դասվում գերմանական կացին-ատրճանակներն, որոնք ոչ մեծ քանակությամբ արտադրվում էին Սիլեզիայում 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին։ Ավելի ուշ՝ 18-րդ դարի կեսերին որոշակի տարածում են գտել թուր-ատրճանակները, «կրակող շեղբերը», որոնց կառուցվածքը նախատեսում էր կարճափող ատրճանակի տեղակայումը թրի կամ թրադաշույնի շեղբին զուգահեռ, դաստապանի մոտ։ Այդպիսի զենքը հիմնականում օգտագործվում էր նավատորմում, աբորդաժային մարտերում, ինչպես նաև օգտագործվում էր որպես որսորդական զենք։

Հաճախ հանդիպում էր նաև ատրճանակի և դանակային շեղբերի համադրություն (հաճախ ծալովի դանակի տեսքով)։ Նմանատիպ զենք արտադրվում էր ինչպես խոշոր զինագործական ձեռնարկությունների (Dumonthier & Sons, Unwin & Rodgers և այլն), այնպես էլ տնայնագործական եղանակով։ Ընդ որում, դրանց արտադրությունը շարունակվում էր նույնիսկ ատրճանակների ի հայտ գալուց հետո։ Բացի դանակից, զենքի նմանատիպ տեսակները կարող էին ունենալ բռնակ, որը կարելի էր օգտագործել որպես կաստետ։ Լինելով ինքնապաշտպանության և հարձակման շատ հարմար միջոց, որը կարելի էր կրել աննկատ, կոմբինացված զենքի տվյալ տեսակը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տարածված էր հանցագործների և մեծ քաղաքների բնակիչների թվում[4]։

Առավել էկզոտիկ տարբերակներին են դասվում 19-րդ դարի հնդկացիական իրերը, որոնք համադրում էին հրապատիճային ատրճանակը և լախտը։

Կատարվել են նաև պաշտպանիչ սպառազինության և հրազենի համադրության փորձեր։ Դրա օրինակներից է լեհական վահանը ատրճանակի հետ, արտադրված 17-րդ դարում և նկարագրվել է Պողոս ֆոն Վինկլերի «Զենքի պատմությունը» գրքում։

20-րդ դարում խորհրդային կոնստրուկտորների կողմից ստեղծվել են հատուկ դանակների մի քանի մոդելներ (ՀՀԴ, ՀՀԴ-2) զորքային հետախուզության և ՊԱԿհատուկ նշանակության զորքերի համար։ Այդպիսի դանակների առանձնահատկությունն ինքնապարփակ զինատեսակների կիրառումն է[5]։ Դրա շնորհիվ տվյալ տեսակները թույլ էին տալիս իրականացնել մեկական կրակոցներ՝ առանց ապաքողարկելու օգտագործողին բարձր ձայնով և բոցի բռնկման։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ford and others, 2006, с. 158.
  2. Richard Holmes,Weapon: A Visual History of Arms and Armour,ISBN 9781405363297,p.158.
  3. Wills, Willis, 2013, с. 72.
  4. Ford and others, 2006, с. 160.
  5. Кораблин В. Стреляющие ножи российского спецназа // Оружие : журнал. — 2004. — № 03. — С. 20-23. — ISSN 1728-9203.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • П.П. фон Винклер Оружие. Руководство к истории, описанию и изображению pучного оружия с древнейших времен до начала XIX века. — 1894.
  • Ford, R., Grant, R., Gilbert, A., Holmes, R. Weapon: A Visual History of Arms and Armour. — DK Publishing, 2006. — 360 с. — ISBN 9781405363297
  • Wills, C., Willis, C. The Illustrated History of Weaponry: From Flint Axes to Automatic Weapons. — Carlton Books, Limited, 2013. — 240 с. — ISBN 9781780972756