Կոլա դի Ռիենցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոլա դի Ռիենցո
Cola di Rienzo
Roma-statua cola di rienzo.jpg
Կոլա դի Ռիենցոյի քանդակը, Հռոմ, 1877 թվական
Տրիբուն
մայիսի 20, 1347 - դեկտեմբերի 15, 1347
Սենատոր
հուլիս, 1354 - հոկտեմբերի 8, 1354
 
Քաղաքացիություն՝ Flag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1313
Ծննդավայր Հռոմ, Պապական մարզ[1]
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1354
Վախճանի վայր Հռոմ, Պապական մարզ[1]

Կոլա դի Ռիենցո (իտալ.՝ Cola di Rienzo, 1313, Հռոմ - 1354, հոկտեմբերի 8, Հռոմ), իրական անունը Նիկոլա Դի Լորենցո, իտալացի միջնադարյան քաղաքական գործիչ, տրիբուն։ Ֆրանչեսկո Պետրարկայի ընկեր և անտիկ մշակույթի մեծ սիրահար[2]։ Պայքարում էր հռոմեական ազնվականության դեմ։ Փորձում էր միավորել իտալական պետությունները և վերկանգնել Հին Հռոմի երբեմնի մեծությունը։ Ռիխարդ Վագների «Ռիենցո» օպերայի (1842) և Էդվարդ Բուլվեր֊Վիլտորի համանուն վեպի հերոս[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենցին ծնվել է Հռոմում։ Նրա հայրը՝ Լորենցո Գաբրինին, իտալացի պանդոկատեր էր։ Նրա հոր քրիստոնեական անունը կարճացվել էր ՝ դառնալով «Ռիենցո», իսկ Նիկոլո անունը համապատասխանաբար դարձել էր «Կոլա», այստեղից էլ Կոլա դի Ռիենցո անունը, որով նա հայտնի է պատմության մեջ։

1321 թվականին մոր մահից հետո պատանի Կոլան լքում է Հռոմը։ Նա տեղափոխվում է Անանյի՝ հորեղբոր տուն։ Քսան տարեկան հասակում Կոլան որպես ուսանող վերադառնում է Հռոմ։ 1343 թվականին Հռոմի քաղաքային իշխանությունները ուղարկում են նրան Ավինյոն՝ հանդիպելու Հռոմի Կղեմես VI պապին։ Կոլան ներկայացնում էր Հռոմի ժողովրդական կուսակցությունը, որն այդ շրջանում իշխանության էր եկել քաղաքում։ Պապը նշանակում է Կոլային հռոմենական քաղաքացիական գանձարանի նոտար։ 1344 թվականին Կոլան վերադառնում է Հռոմ։

Իշխանությունը Հռոմում և աքսորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմ վերադառնալուց հետո Կոլան հեղաշրջում է նախապատրաստում։ 1347 թվականի մայիսի 20֊ին Կոլան Կապիտոլիում բլրի վրա ժողովրդական հավաք է հրավիրում։ Քաղաքի ազնվականների դեմ հրամանագրեր են արձակվում։ Կոլան ամբոխի աջակցությամբ ստաձնում է քաղաքի միանձնյա իշխանի լիազորությունները։ Հետագայում նա ընդունում է տրիբունի տիտղոսը: Կոլան բարեփոխումներ է նախաձեռնում Հռոմի հարկային, օրենսդրական և կառավարման ոլորտներում։ Նա մտադրվում է դարձնել Հռոմը «Սուրբ Իտալիայի» մայրաքաղաք։ 1347 թվականին Կոլան հռոմեական քաղաքացիություն է շնորհում Իտալիայի ողջ քաղաքային բնակչությանը։ Նա կոչ է անում համաքաղաքացիներին պատրաստվել Իտալիայի հռոմեական կայսրի ընտրություններին։

1347 թվականի նոյմեբերի 20֊ին քաղաքի ազնվականությունը ՝ Օրսինի և Կոլոնա ընտանիքների առանջորդությամբ, ապստամբում է Կոլայի դեմ։ Քաղաքի իշխանությունները ճնշում են խռովությունները։

Քաղաքի բնակչության դժգոհությունը աճում է, ազնվականները շարունակում են ըմբոստանալ։ Պապը հայտարարում է Կոլային հանցագործ, հեթանոս և հերետիկոս]]։ Դեկտեմբերի 15-ին հերթական ամպստամբությունն է բռնկվում, որն ավարտվում է Կոլայի հրաժարականով։ Նա հեռանում է քաղաքից և երկու տարի ապրում է ճգնավորների հետ Աբրուցո շրջանի Մաելա լեռան վրա։

Իննովկենտիոս VI պապը և վերադարձը Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1350 թվականին Կոլան տեղափոխվում է Պրահա: Պրահայում նա փորձում է ստանալ Կառլոս IV կայսեր օժանդակությունը։ Կառլոսը հանձնում է նրան Պրահայի Արքեպիսկոպոսին։ 1352 թվականի հուլիսին արքեպիսկոպոսը ուղարկում է Կոլային Պապ Կեղեսի մոտ։ Նոր պապ Իննովկենտիոս VI-ը արդարացնում է Կոլային և հետ է ուղարկում Հռոմ։ Կոլան Հռոմում օժանդակում է կարդինալ Գիլ Ալբորոնզին, ով փորձում էր քաղաքում վերականգնել Հռոմի պապի իշխանությունը։ 1354 թվականին Կոլան ստանում է սենատորի կոչում և պատվով մուտք է գործում Հռոմ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլայի հերթական վերելքը երկար չի տևում։ Կոլոնա ընտանիքի անդամները շարունակում են հետապնդումները նրա հանդեպ։ Փողի պակասից և իրավիճակի անկայունությունից դրդված Կոլան հրաժարական է տալիս։ 1354 թվականի հոկտեմբերի 8-ին ամբոխը հերթական անգամ ըմբոստանում է։ Կոլան փորձում է դիմել մարդկանց և հանդարտեցնել կրքերը։ Ի պատասխան խռովարարները քարեր են նետում նրա ուղղությամբ։ Նա փորձում է փախուստի դիմել, սակայն չի հաջողում և տեղում սպանվում է։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրարկան փառաբանում էր Կոլային՝ անվանելով նրան նոր «Կամիլուս», «Բրուտոս», «Ռոմուլոս» [4]։ Կոլային էր նվիրված նրա «Վեհ ոգին»(իտալ.՝ Spirito gentil ) ստեղծագործությունը։ Կոլայի կերպարում Պետրարկան մարմնավորում էր Իտալիայի միավորման մասին իր ունեցած իղձերը[5]։

1818 թվականին Բայրոնը իր «Չայլ Հարոլդի ուխտագնացությունը»(անգլ.՝ Childe Harold's Pilgrimage) պոեմում անդրադարձ է կատարում «վերջին տրիբուն» դի Ռիենցոյին: [6]։ Բայրոնի շնորհիվ «վերջին տրիբուն» բնորոշումը վերջնականապես կապվում է դի Ռիենցոյի անվան հետ։ 19-րդ դարում Կոլայի կենսագրության հանդեպ հետաքրքրության մի նոր ալիք է բարձանում։ Իտալիայում և այլ երկրներում նրա կենսագրության մասին պատմող մի շարք ներկայացումներ են բեմականացվում։ 1828 թվականին հրապարակվում է 14-րդ դարում անանուն հեղինակի կողմից գրված Քրոնիկներից մի հատված, որը պատմում էր Դի Ռիենցոյի կենսագրության մասին։ Այն լույս է տեսնում «Կոլա Դի Ռիենցոյի կյանքը»(իտալ.՝ Vita Di Cola Di Rienzo) վերնագրի ներքո։ 1835 թվականին Էդվարդ Բուլվեր֊Վիլտորը հրապարակում է իր «Ռիրենցի. Վերջին հռոմեական տրիբունը» նովելը։ Կոլային էին նվիրված Վագների «Ռիենցի օպերան», իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Ջիոակինո Բելլիի «lo scordarello» սոնետը և գերմանացի պատմաբան Ֆերդինանդ Գրեգորորվիուսի «Հռոմ քաղաքի պատմությունը միջին դարերում» գրքի մի ամբողջ հատված։

Որոշ հետազոտողների կարծիքով Կոլայի մահը ազդարարում է պապական կուսակցության՝ Գվելֆերի ազդեցության վերջնական անկումը և Վերածնունդի դարաշրջանի սկիզբը [7]։

1871 թվականին Հռոմում բացվում է Կոլային նվիրված հուշարձանը։ Այն տեղակայված է Կապիտոլիումի աստիճանների մոտ գտնվող կանաչ գոտում։ Արձանի հեղինակը Ջիրոլամո Մասինին էր, պատվանդանի հեղինակը ՝ Ֆրաչեսկո Ազուրին։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից, մարմարից և աղյուսից։ Հուշարձանի կառուցման գաղափարն առաջ էր քաշել Ռիսորզիմենտոյի մասնակից ՝ Բյաջո Պլաչիդին, ով ստանում է Հռոմի քաղաքապետ Լեոպոլդ Տորլոնիայի աջակցությունը։ 1886 թվականին քաղաքային խորհրդի նիստում հաստատվում է արձանի տեղադրման նախագիծը։ Արձանը պատկերում է Կոլային ճառ ասելիս, նրա աջ ձեռքը վեր է խոյանում։ Իր մեծությամբ արձանը համապատասխանում է կենդանի մարդու չափսերին ։ Պատվանդանին փորագրված է «Կոլա Դի Ռիենցո» անունը։ Այլ գրություններ հուշարձանը չի պարունակում [8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кола ди Риенцо // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Կոլա դի Ռիենցո, Օքսֆորդի մատենագրություններ
  3. Կոլա դի Ռիենցո, իտալացի առաջնորդ
  4. Հանրապետական Ավենտին և Հռոմի սոցիալական կարգի մասին, էջ 186
  5. Իշխանությունը և դիվանագիտությունը Դանթեից Շեքսպիր, էջ 43
  6. Voglio morire! Ինքնասպանությունները իտալական գրականությունում, մշակույթում և հասարակությունում 1789-1919, էջ 53-55
  7. Կոլա դի Ռիենցո, Կաթոլիկ հանրագիտարան
  8. Կոլա դի Ռիենցոյի արձանը