Կիրիլ Սաֆոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Սաֆոնով
Ծնվել էհունիսի 21, 1973(1973-06-21) (50 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Իսրայել
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ, կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, երգիչ և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1997-ից
Ամուսին(ներ)Ալեքսանդրա Սավելևա
IMDbID 2289846
safonov.tv

Կիրիլ Լեոնովիչ Սաֆոնով (ռուս.՝ Кири́лл Лео́нович Сафо́нов, հունիսի 21, 1973(1973-06-21), Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Սաֆոնովը ծնվել է 1973 թվականի հունիսի 21-ին Արևելյան Սիբիրում՝ Կրասնոյարսկի երկրամասի Երմակովսկոե գյուղում։

Դպրոցական տարիներն անցկացրել է Լվովում, ուր նրա ընտանիքը տեղափոխվել էր նախքան նրա յոթ տարին լրանալը։ Մայրը՝ Գալինա Սեմյոնովնան, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է, գրում է բանաստեղծություններ ու արձակ գործեր։ 1980-ական թվականներին եղել է Լվովի պիոներների պալատի տնօրենը, որտեղ Կիրիլը պատանեկան տարիքում հաճախել է տարբեր խմբակների, կարդացել բանաստեղծություններ տարբեր համերգների ընթացքում։ Երբ Կիրիլ Սաֆոնովը եղել է տասներկու տարեկան, նրա ծնողներն ամուսնալուծվել են, ինչից հետո մայրը միայնակ է դաստիարակել երեք երեխաներին՝ Կիրիլին ու նրա երկու ավագ քույրերին։

1990-ական թվականների սկզբին ընտանիքը վերադարձել է Կրասնոյարսկի երկրամաս։ Հետագայում նրա մայրն ու քույրերը տեղափոխվել են Աշկելոն (Իսրայել)[1]։

1993 թվականին Կիրիլ Սաֆոնովն ընդունվել է Կրասնոյարսկի արվեստի պետական ինստիտուտի թատերական ֆակուլտետ, որտեղ մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և ուսումը շարունակել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում՝ ընդունվելով երկրորդ կուրս[1][2][3][4]։

1997 թվականին Կիրիլ Սաֆոնովը ձախողել է դիպլոմային ներկայացման գլխավոր փորձն ու հեռացվել ինստիտուտի չորրորդ կուրսից (Անդրեյ Գոնչարովի արվեստանոց)[1][5]։

1997 թվականից մինչև 1999 թվականը Կիրիլ Սաֆոնովը խաղացել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի բեմում, ապա Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում՝ ռեժիսոր Վլադիմիր Միրզոևի խմբում։

1999 թվականից մինչև 2001 թվականը Կիրիլ Սաֆոնովը դերասան Լեոնիդ Կանևսկու հրավերով աշխատել է Իսրայելի «Գեշեր» թատրոնում։ Թել Ավիվ նա մեկնել էր կնոջ ու դստեր հետ։ Այդ ժամանակ արդեն այնտեղ էին բնակվում նրա մայրն ու քույրերն իրենց ընտանիքների հետ։ Երկու ամսվա ընթացքում Կիրիլ Սաֆոնովը սովորել է եբրայերեն[6], ինչը համարում է իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը[1][2]։

Կիրիլ Սաֆրոնովը նաև գրում է բանաստեղծություններ, երգում է, հետաքրքրվում է գեղանկարչությամբ ու լուսանկարչությամբ, սիրում է ակտիվ հանգիստը[7]։

Դերասանն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի քաղաքացիություն[5][8], նկարահանվում է ռուսական ու իսրայելական ֆիլմերում, խաղում թատրոնում[1]։

2016 թվականի հունիսի 26-ին Կիրիլ Սաֆոնովը կատարել է իր դեբյուտը որպես ռեժիսոր. նա Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին է ներկայացրել իր դեբյուտային «Չորրորդը» (ռուս.՝ «Четвёртый») ֆիլմը[9]։ Նույն թվականին Կիրիլ Սաֆոնովը «Չորրորդը» կարճամետրաժ ֆիլմի համար «Ոսկե Փյունիկ» կինոփառատոնում արժանացել է Յուրի Գագարինի անվան «Ռուբինե Փյունիկ» Դեբյուտ մրցանակի[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջի կինը՝ Ելենա, ամուսնացած են եղել 1991 թվականից մինչև 2001 թվականը։ Բաժանվելուց հետո պահպանել են ընկերական հարաբերություններ[2][5],
    • Դուտրս՝ Անաստասիա (ծնվել է 1995 թվականին), ապրում է ԱՄՆ-ում[2][5],
  • Երկրորդ կինը՝ Ալեքսանդրա Սավելևա, ռուս երգչուհի, «Ֆաբրիկա» խմբի անդամ։ Ամուսնացել են 2010 թվականի ապրիլի 17-ին[2][5]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
  • 1997 – «Վանյուշինի երեխաները» (ըստ Սերգեյ Նայդյոնովի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով) — Կոնստանտին
  • 1998 – «Շան վալս» (ըստ Լեոնիդ Անդրեևի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Յուրի Իոֆե) — Հենրիխ Տիլե
Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
  • 1998 – «Անսանձի սանձահարումը» (ըստ Շեքսպիրի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև) — Բապտիստա, հարուստ ազնվական Պադուայից[11]
  • 1999 – «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի համանուն պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև) — Անտոնիո, կապիտան, Սեբաստյանի ընկերը[12]
«Գեշեր» թատրոն (Իսրայել)
Մոսկվայի «Աստղերի կայսրություն» թատրոն[13]
  • 2008 – «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ» (անտրեպրիզա ըստ Ջեյմս Քեյնի համանուն վեպի, ռեժիսոր՝ Ալեքսանդր Մարին) — Ֆրենկ Չամբերս[14]
«Սինտրե» թատերական ընկերություն (Մոսկվա)
  • 2011 – «Կապույտ վարդ» (անտրեպրիզա ըստ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» պիեսի, ռեժիսոր՝ Ալեքսանդր Մարին) — Թոմ Վինգֆիլդ, բանաստեղծ, ով ստիպված է աշխատել կոշկի խանութի պահեստում[15][16]
«Սովրեմեննիկ»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 – Փոշի (ռուս.՝ Пыль)
  • 2002 – Փրկվածների երեկո (Իսրայել) – Անջեյ Ռուբինշտեյն[6]
  • 2003 – Թռչունի համար միևնույն է (ռուս.՝ Птице всё равно)
  • 2004 – «Վենուսի» նշանի ներքո
  • 2005 – Կիսառուսական պատմություն (Sipur Hatzi-Russi, Իսրայել) – Ռոման (գլխավոր դեր)
  • 2006 – Վատ աղջիկներ (Yeladot Ra’ot, Իսրայել)
  • 2007 – Վերայի ճգնաժամ – Անտոն (գլխավոր դեր)
  • 2007 – Ապոկալիպիսի կոդ
  • 2007 – Շնորհակալություն սիրո համար (ռուս.՝ Спасибо за любовь) – Լյոնյա, Լարայի ընկերը
  • 2007 – Տատյանայի օր (ռուս.՝ Татьянин день) – Սերգեյ Նիկիֆորով (գլխավոր դեր)
  • 2008 – Երկուսն անձրևի տակ (ռուս.՝ Двое под дождём) – Օլեգ (գլխավոր դեր)
  • 2008 – Իմ աշնանային բլյուզը (ռուս.՝ Мой осенний блюз) – Մաքսիմ (գլխավոր դեր)
  • 2009 – Եվս մեկ հնարավորություն (Ռուսաստան, Ուկրաինա) – Նիկոլայ Չերկասով (գլխավոր դեր)
  • 2009 – Ժուրով (ֆիլմ 1) – Լեոնիդ Պիլաև
  • 2009 – Աևձի անկյուն (ռուս.՝ Медвежий угол) – Դմիտրի Զորին (գլխավոր դեր)
  • 2009 – Հրաշք (ռուս.՝ Чудо) – Դենիս Սոտնիկով (գլխավոր դեր)
  • 2009 – Լաբիրինթոսի կանոնը (ռուս.՝ Правило лабиринта) – Անդրեյ (գլխավոր դեր)
  • 2009 – Թիկնապահը-3 (ռուս.՝ Телохранитель 3) – Բորիս Արկադևիչ Ռյումին (գլխավոր դեր)
  • 2009 – Թոշակառու գնդապետի մասնավոր խուզարկությունը (ռուս.՝ Частный сыск полковника в отставке) – Գլեբ Զախարովիչ
  • 2010 – Ստվերի հետապնդումը (ռուս.՝ Погоня за тенью) – փոխգնդապետ Սերգեյ Սոբոլև (գլխավոր դեր)
  • 2010 – Ռազմական հետախուզություն։ Արևմտյան ճակատ (ռուս.՝ Военная разведка. Западный фронт) – խորհրդային գործակալ «Կազիմիր» (ֆիլմ 4. «Կազիմիր»)
  • 2011 – Միջազգային ավիաուղիների օդաչու – Նիկոլայ Մեչնիկով (գլխավոր դեր)
  • 2011 – Бабло – Գրիգորի
  • 2011 – Հատուցում – Արտյոմ Ստոլյարենկո
  • 2011 – Պայմանագրի պայմանները (ռուս.՝ Условия контракта) – Օլեգ Արխիպով (գլխավոր դեր)
  • 2011 – Ճակատագրով պաշտպանվածները – Գեորգի Պավլովիչ Տոլլեր
  • 2011 – Երջանիկ կյանքի կարճ դասընթաց – Պյոտր Ալեքսեևիչ Շիրոկով (գլխավոր դեր)
  • 2012 – Վերադարձ – Անդրեյ Տոմիլին (գլխավոր դեր)
  • 2012 – Թող չվերջանա սերը
  • 2012 – Անտառում կորածները – Վլադիմիր Կրասով (գլխավոր դեր)
  • 2012 – Քավություն – Ռուսլան (գլխավոր դեր)
  • 2012 – Պատահական ծանոթներ – Ալեքսանդր (գլխավոր դեր)
  • 2013 – Պայմանագրի պայմանները-2 – Օլեգ Արխիպով (գլխավոր դեր)
  • 2013 – Վատ արյուն (ռուս.՝ Дурная кровь) – Ֆեոդոր Ալեքսեևիչ Կոստոմարով, Իվանի կրտսեր եղբայրը
  • 2014 – Լավ ձեռքեր – Սերգեյ Վլադիմիրովիչ Ռուժնիկով (գլխավոր դեր)
  • 2014 – Կատակաբանի ժպիտը – Կիրիլ Կրուչինին (գլխավոր դեր)
  • 2014 – Նոր կին (ռուս.՝ Новая жена) – Գոշա
  • 2015 – Սիրահարված կանայք (ռուս.՝ Влюблённые женщины) – Մարկ (գլխավոր դեր)
  • 2015 – Эти глаза напротив – Անատոլի Դմիտրիևիչ Զարուբին (գլխավոր դեր)
  • 2016 – Ամուսնական պայմանագիր-2 (գլխավոր դեր)
  • 2017 – Պատժապարտ (ռուս.՝ Штрафник) – Իգնատ Բելով (գլխավոր դեր)
  • 2018 – Նախարարություն

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Сны Гулливера» (Թել Ավիվ, 2006 թվական)
  1. «Неудачная» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  2. «Волк и Красная Шапочка» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  3. «Грустная песня» (երաժշտությունը՝ Կիրիլ Սաֆոնովի, տեքստի հեղինակ՝ Միխեյ)
  4. «Солдатский вальс» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  5. «Деревенский бумер» (երաժշտությունը՝ Կիրիլ Սաֆոնովի, տեքստի հեղինակ՝ Միխեյ)
  6. «Танго» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  7. «Пуля» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  8. «Фсё мима» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  9. «Вперёд в прошлое» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  10. «Фишка» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  11. «Моя» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  12. «Первая кровь» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  13. «Планета обезьян» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  14. «Стюардесса» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  15. «Татары» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  16. «Пампассы» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  17. «Триблатныхнах» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)
  18. «Джига» (երաժշտությունը և տեքստը՝ Կիրիլ Սաֆոնովի)

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Две любви» (զուգերգ Աննա Սնատկինայի հետ), «Տատյանայի օր» (2008 թվական) սերիալի սաունդթրեք, երաժշտությունը՝ Օ. Վոլյանդոյի, տեքստը՝ Յու. Ստարոստինի[17]

Մասնակցություն շոուներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Սաֆոնովը հնչյունավորել է ավելի քան հազար ֆիլմ (voiceover), համագործակցել է իսրայելական հեռուստատեսության ռուսալեզու ալիքների, Hallmark հեռուստաալիքի ու Warner Brothers ընկերության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Профиль звезды. Кирилл Сафонов: биография, материалы, видео, фотогалерея. // 7days.ru
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Варвара Богданова. Кирилл Сафонов и Саша Савельева: Тайная свадьба. // 7days.ru (17 декабря 2010 года)
  3. Официальный сайт актёра Кирилла Сафонова — Биография. // safonov.tv
  4. Биография Кирилла Сафонова на сайте «Актёры советского и российского кино». // rusactors.ru
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Кирилл Сафонов. Биография. «Вокруг ТВ» // vokrug.tv
  6. 6,0 6,1 ВИДЕО. Кирилл Сафонов в фильме «Вечер спасённых» (Израиль) играет роль на иврите (с субтитрами на русском языке). // youtube.com
  7. Инна Фомина. Саша Савельева и Кирилл Сафонов: О любви и ревности. // 7days.ru (13 февраля 2013 года)
  8. Саша Савельева отдохнула в Израиле. Певица с мужем Кириллом Сафоновым часто бывают на Святой земле. Ведь Кирилл — гражданин Израиля. // 7days.ru (9 июля 2014 года)
  9. Сафонов рассказал о сохранённой беременности :: Шоу-бизнес :: Дни.ру
  10. «Всероссийский кинофестиваль актеров-режиссёров «Золотой феникс»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  11. Московский драматический театр им. К. С. Станиславского. Спектакль «Укрощение строптивой». Комедия в 2-х частях. «Театральный смотритель» // smotr.ru
  12. Московский драматический театр им. К. С. Станиславского. Спектакль «Двенадцатая ночь». Комедия в 2-х частях. «Театральный смотритель» // smotr.ru
  13. Московский театр «Империя звёзд»: краткая история, персонал, репертуар, сцены, галерея. Արխիվացված 2014-11-29 Wayback Machine «Театральная Россия» // rosteatr.ru
  14. Московский театр «Империя звёзд». Антрепризный спектакль «Почтальон всегда звонит дважды». Пресса о спектакле. «Театральный смотритель» // smotr.ru (август 2008 года)
  15. Театральная компания «Синтре». Антрепризный спектакль «Синяя роза». Արխիվացված 2014-12-18 Wayback Machine «Ижевск сегодня» // seo-exp.nichost.ru
  16. Театральная компания «Синтре». Антрепризный спектакль «Синяя роза». Արխիվացված 2014-11-29 Wayback Machine «Театральные дневники» // teatr-live.ru
  17. ВИДЕО. Кирилл Сафонов исполняет песню «Две любви». «Вокруг ТВ» // vokrug.tv

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]