Կարոլին Ունգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարոլին Ունգեր
Carolina Ungher.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1803(1803-10-28)[1][2][3]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էմարտի 23, 1877(1877-03-23)[1][2][3] (73 տարեկանում)
Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1]
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո և սոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինFrançois Sabatier?
Caroline Unger Վիքիպահեստում

Կարոլին Ունգեր (գերմ.՝ Caroline Unger, հոկտեմբերի 28, 1803(1803-10-28)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - մարտի 23, 1877(1877-03-23)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[1]), ավստրիացի օպերային երգչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլին Ունգերը ծնվել է 1803 թվականի հոկտեմբերի 28-ին, Շտուլվեյսենբուրգում: Երգեցողության դասեր առել է Ա. Լանգի և Մ. Ֆոգլի ղեկավարությամբ, ապա Ջ. Ռոնկոնիի մոտ՝ Միլանում: Կարոլինի առաջին բեմելը կայացել է 1821 թվականին Վիեննայում, որտեղ նա հանդես է եկել Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայում Դոնաբելլայի դերում: Ունգերը մտերիմ էր Բեթհովենի հետ, ով նշանակալի դեր ունեցավ երգչուհու արտիստական գործունեության ասպարեզում. Կարոլինը մասնակցեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայի և այլ ստեղծագործությունների պրեմիերաներին: Հայտնի է, որ Իններորդ սիմֆոնիայի պրեմիերան ղեկավարել է լսողությունն ամբողջովին կորցրած Բեթհովենը: Ավարտին, մինչ դահլիճը թնդում էր ծափահարություններից ու իրեն ուղղված ողջույնի կանչերից, մեծ կոմպոզիտորը հապաղում էր շրջվել դեպի հանդիսատեսը, քանի որ վախենում էր բոլորովին նոր մոտեցմամբ գրված այս ստեղծագործության համար իրեն խիստ քննադատող դեմքեր ու սառն ընդունելություն տեսնել: Եվ Կարոլին Ունգերը մոտեցել է Բեթհովենին, ու բռնած նրա ուսերից, շրջել դեպի դահլիճը: 1825-1833 թվականներին Կարոլին Ունգերի արտիստական գործունեությունը ծավալվեց Իտալիայում: 1825 թվականին երգել է Միլանի «Դել Ֆոնդո» և «Սան Կարլո» թատրոններում, 1827-1830 թվականներին Միլանի Լա Սկալա թատրոնում, ապա Հռոմի, Ֆլորենցիայի, Բոլոնիայի, Վենետիկի և Թուրինի թատրոններում: 1830-1833 թվականներին հանդես է եկել Փարիզում, որտեղ, սակայն, ունեցավ նվազ հաջողություններ: Այստեղ նա խաղացել է Ռոմեոյի դերը՝ Ռոսսինիի «Կապուլետներ և Մոնտեքյուներ» օպերայում: Այնուհետև խաղացել է Վիեննայի (1837-1840 թթ.) և Դրեզդենի (1840-1842 թթ.) օպերային թատրոններում: Կարոլինը հանդես է եկել նաև որպես համերգային երգչուհի: Կարոլին Ունգերը բեմը թողել է 1843 թվականին: Վախճանվել է 1877 թվականի մարտի 23-ին, Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող մի վիլլայում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլին Ունգերը

Կարոլին Ունգերը համարում է բելկանտո դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը: Տիրապետում էր հյութեղ և զորեղ ձայնի: Հանդիսատեսին գրավում էր աչքի ընկնող ջերմ խաղով և պաթոսով լեցուն կատարողականությամբ: Նրա արտիստական և ձայնային տվյալների առանձնահատկությունները հաշվի առնելով են իրենց մի շարք ստեղծագործություններ գրել կոմպոզիտորներ Վինչենցո Բելլինին («Օտարերկրուհին», 1829 թ.), Գաետանո Դոնիցետին («Փարիզուհին», 1833 թ. և «Բելիսարիուս», 1836 թ.) և Սավերիո Մերկադանտեն («Երկու հանրաճանաչ հակառակորդները», 1838 թ.): Կարոլին Ունգերն այս բոլոր ստեղծագործությունների կատարման ընթացքում հանդես էր գալիս իբրև գլխավոր դերակատար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]