Կարմրականջ կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրականջ կրիա
Կարմրականջ կրիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կրիաներ
Ընտանիք Emydidae
Ցեղ Trachemys
Տեսակ Կարմրականջ կրիա
Լատիներեն անվանում
Trachemys scripta
Schoepff, 1792)
Հոմանիշներ
  • Chrysemys scripta (Schoepff, 1792)
  • Testudo scripta Schoepff, 1792
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 173819
NCBI 34903
EOL 790439

Կարմրականջ կրիա (լատին․՝ Trachemys scripta), կրիաների տեսակ Emydidae ընտանիքին (քաղցրահամ ջրերում բնակվող ամերիկյան կրիաների ընտանիք)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերույի ժամանակագրությունը գրքի առաջին մասը, (1553)

1553 թվականին կարմրականջ կրիաներն առաջին անգամ հիշատակվեցին գրականության մեջ՝ Սիես դե Լիոն Պեդրոյի (իսպ.՝ Pedro de Cieza de León) «Պերուի ժամանակագրություն» գրքում։

Անտիոքից Կարթագեն գալու ճանապարհին, կապիտան Խորխե Ռոլեդոն և այլք այնքան ձկներ տեսան, որ մենք կարողանում էինք փայտերով որսալ, ինչքան ցանկանում էինք։ Կային այլ կենդանիներ ևս՝ քաղցրահամ ջրերում ապրող կրիաներ. դրանք նույնպես լավ սնունդ էին համարվում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը բաժանվում է 15 ենթատեսակների, որոնցից առավել հայտնի են երեքը՝

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ կանաչ կրիաներ Յանչժոուի շուկայում

Կարմրականջ կաիաները միջին չափերով կենդանիներ են։ Կրիայի խեցու մեծությունը 18-30 սմ է՝ կախված է սեռից և ենթատեսակից։ Արուներն ակնհայտորեն փոքր են էգերից։

Երիտասարդների խեցին վառ կանաչ է. տարիքի հետ այն դառնում է ձիթապտղի գույն կամ դեղնագորշավուն։ Կենդանին իր անվանումն ստացել է աչքերի շուրջ ձգվող վառ կարմիր բծի պատճառով։ Այն կարող է լինել նարնջագույն, վառ դեղին Trachemys scripta troosti տեսակի մոտ (Կամբերլենդյան կրիա)։

Ձայնը և զգայարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիաների ձայնալարերը զարգացած չեն։ Կարողանում են ֆշշացնել, վտանգի դեպքում փնչացնել, ինչպես նաև կարճ ազդանշանի նմանվող ձայն։ Կարմրականջ կրիաներն ունեն լավ զարգացած տեսողություն և հոտառություն։ Ի տարբերություն տեսողության, լսողությունը թույլ է զարգացած։ Երբեմն կարմրականջ կրիաները շատ վատ են կողմնորոշվում ձայների ուղղությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրականջ կրիաները լայն տարածում ունեն ԱՄՆ-ի տարածքում։ Հանդիպում են Վիրջինիայում, Ֆլորիդայում և Կանզասում, Օկլահոմայում և Նյու Մեքսիկոյում, Մեքսիկայում, ողջ Կենտրոնական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում (Կոլումբիայի հյուսիսում և Վենեսուելայում

Սեռի տարբերակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռի հստակ տարբերակումը հնարավոր է դառնում միայն սեռահասուն կրիաների մոտ, որոնք մեկ տարեկանից մեծ են։ Ընդ որում, ավելի լավ է սեռը հասկանալու համար կրային համեմատել այլ կրիաների հետ։ Որպես սեռը տարբերելու ընդհանուր հատկանիշ կարելի է դիտարկել այն, որ կարմրականջ կրիաների արուների պոչն ու ոտքերն ավելի երկար են, քան էգերինը։

2—3 տարեկան հասակում (մեկ տարեկանից հետո անազատության մեջ) կարմրականջ կրիաների արուների մոտ ի հայտ է գալիս սեռական բնազդը։

  • 1 տարեկան։ 6 սմ
  • 2 տարեկան։ էգ — 9 սմ, արու — 8 սմ
  • 3 տարեկան։ էգ — 14 սմ, արու — 10 սմ
  • 4 տարեկան։ էգ — 16 սմ, արու — 12 սմ
  • 5 տարեկան։ էգ — 18 սմ, արու — 14 սմ
  • 6 տարեկան։ էգ — 20 սմ, արու — 17 սմ

Կյանքի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիշտ խնամքի դեպքում կարմրականջ կրիաներն անազատության պայմաններում կարող են ապրել 40-50 տարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Педро Сьеса де Леон. (2008 թ․ հուլիսի 24). «Хроника Перу. Часть Первая». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • , ISBN 978-5-98435-757-9։
  • Степура А. В. Рептилии в аквариуме. — М.: ООО «Издательство АСТ», 2002. — 60 с. — ISBN 5-17-016226-X
  • Красичкова А. Г. Красноухие черепахи.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրականջ կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրականջ կրիա» հոդվածին։