Կարմիր ցին
| Կարմիր ցին | |
Կարմիր ցին | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
| Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
| Ցեղ | Ցին (Milvus) |
| Տեսակ | Կարմիր ցին (M. milvus) |
| Միջազգային անվանում | |
| Milvus milvus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Կարմիր ցին (լատիներեն՝ Milvus milvus), ճուռակների ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Պատահական չվահյուր է։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ, կենդանի զանգվածը՝ 900-1400 գ։ Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Գլուխը սպիտակավուն է, մարմինը և պոչը՝ շիկակարմրավուն։ Թռչելիս ակնառու են թևավերևի բաց գույնի լայն շերտը և թևատակի առաջնային փետուրների խոշոր սպիտակ հատվածը։ Երիտասարդն ավելի մուգ է՝ ավելի ցայտուն խայտերով ու զոլերով։ Պոչի կտրվածքը խորը չէ, վերևից ավելի բաց գույնի է։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան։ Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով։ Բնակվում է լեռնատափաստաններում, գետահովիտներում։ Սնվում է միջատներով, այլ մանր կենդանիներով, լեշերով, մկնակերպ կրծողներով։ Որպես չվահյուր՝ Հայաստանում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարգում (Մարալիկ գյուղի ծայրամասում)։ Աշնանային չուն նկատվում է հոկտեմբերի առաջին կեսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Թուրքիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Կովկասում (բացի Վրաստանից)։
Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն։ Հավանաբար, բնադրում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում։ 1949 թվականի մայիսի 11-ին՝ չուի ժամանակ, Երևանի շրջակայքում բռնվել է մեկ առանձնյակ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում համարվում է անհետացող տեսակ։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Տեսակը մշտապես եղել է հազվագյուտ։
Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Museum specimen
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ցին» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ցին» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |