Կարմեն Մոնդրագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմեն Մոնդրագոն
Carmen Mondragón.JPG
Ի ծնե իսպ.՝ María del Carmen Mondragón Valseca
Կեղծանուն Nahui Olin
Ծնվել է հուլիսի 8, 1893(1893-07-08)
Ծննդավայր Տակուբայա, Federal District (Mexico), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել է հունվարի 23, 1978(1978-01-23) (84 տարեկանում)
Մահվան վայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն նկարչուհի, բանաստեղծ, հեղինակ, գրող և մոդել
Թեմաներ պոեզիա
Հայր Մանուել Մոնդրագոն
Ամուսին Մանուել Ռոդրիգես Լոսանո
Համատեղ ապրող Դոկտոր Ատլ

Մարիա դել Կարմեն Մոնդրագոն Վալեսկա (իսպ.՝ María del Carmen Mondragón Valseca, հայտնի է եղել նաև որպես Նահուի Օլին (իսպ.՝ Nahui Ollin), հուլիսի 8, 1893(1893-07-08), Տակուբայա, Federal District (Mexico), Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 23, 1978(1978-01-23), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարչուհի, բնորդուհի և գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմեն Մոնդրագոնը ծնվել է Տակուբայայում (այժմ` Մեխիկո): Գեներալ Մանուել Մոնդրագոնի և Մերսեդես Վալսեկայի ութ երեխաներից հինգերորդն էր: 1897-1905 թվականներին ծնողների հետ միասին բնակվում էր Ֆրանսիայում, ազատ խոսում ֆրանսերեն: 1905 թվականից ընտանիքը տեղափոխվում է Իսպանիա: 1913 թվականին Կարմենը ամուսնանում է ընտանիքի բարեկամ նկարիչ Մանուել Ռոդրիգես Լոսանոյի հետ և տեղափոխվում Փարիզ: Դերասանական ընտանիքի բարեկամների թվում էին Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը և Ժան Կոկտոն: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ամուսինները տեղափոխվում են Սան Սեբաստիան (եղբայրը` Մանուել Մոնդրագոն կրտսերը, այստեղ ֆոտոստուդիա ուներ), որտեղ Կարմենը ինքը սկսեց զբաղվել գեղանկարչությամբ[1]:

1921 թվականին Կարմեն Մոնդրագոնը վերադարձավ Մեքսիկա` բաժանվելով ամուսնուց, չնայած վարկած կա, որ ամուսնալուծությունը պաշտոնապես չի գրանցվել: Նկարչուհին մտավ արտիստական ընտրախավի մեջ և որոշ ժամանակ մասնակցեց ավանգարդիստական «Ուլիսս» թատրոնի աշխատանքներին: Նրա ծանոթների թվում էին Խոսե Վասկոնսելոսը և Խավիեր Վիլյաուրուտիան: Վարում էր ազատ բոհեմական կենսակերպ, սիրում էր զարմացնել հասարակությանը, հավանաբար առաջին կինն էր Մեքսիկայում, որ կարճ շրջազգեստ էր հագնում: Մեխիկոյում նա հաճույքով էր կեցվածք ընդունում որպես բնորդուհի, մասնավորապես Դիեգո Ռիվերային, Տինա Մոդոտտիին, հայտնի է նաև նրա մերկ լուսանկարների շարքը, կատարված Անտոնիո Կարդունոյի կողմից: 1920-ական թվականների կեսերին նա բուռն սիրավեպ է ունենում նկարիչ Էրարդո Մուրիլիոյի հետ, որը հայտնի էր «Դոկտոր Ատլ» կեղծանվամբ: նրանք բնակվում էին նկարչի կողմից գնված նախկին եկեղեցում: Նա Կարմեն Մոնդրագոնին տվել էր Նահուի Օլին (ացտեկերեն` Nahui Olin) կեղծանունը, որը ացտեկերեն նշանակում էր մեր աշխարհը արհավիրքից պահպանված, աստվածներից մեկի ինքնազոհության շնորհիվ: Գժտվելուց հետո ժխտում էր նրա հետ ունեցած կապը[2]:

1922-1923 թվականներին Կ. Մոնդրագոնը հրատարակում է «Գլխուղեղի օպտիկան», «Դինամիկ պոեմներ» և «Calinement Je Suis Dedans» բանաստեղծական ժողովածուները, նույն թվականներին նկարելով պրիմիտիվիստական ոճով կտավներ, որոնք ինքը կոչում էր «ինտուիտիվ»: 1940-ական թվականներին լրիվ հեռացավ հասարակական գործունեությունից , 1950-ական թվականներին նկարչություն է դասավանդել տարրական դպրոցում:

Մահացել է միայնության և լրիվ մոռացության մեջ: 1990-ական թվականներին նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվեցին Մեխիկոյում, Դիեգո Ռիվերի թանգարանում և Չիկագոյում` մեքսիկական արվեստի թանգարանում[3][4][5][6][7]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arias-Jirasek, Rita, ed. (2008). Women Artists of Modern Mexico: Mujeres artistas en el México de la modernidad/Frida’s Contemporaries:Las contemporáneas de Frida (in English and Spanish). Alejandro G. Nieto, Christina Carlos and Veronica Mercado. Chicago/Mexico City: Frida National Museum of Mexican Art/museo Mural Diego Rivera. p. 136. ISBN 9781889410050.
  2. «Las hijas del porfiriato»։ latribudelpulgar (antes ruidos de la calle) (es-ES)։ 2007-07-25։ Վերցված է 2018-02-18 
  3. Hernando Hernández Pérez: Nahui Olin (I) (Spanish), September 13, 2007.
  4. Hernando Hernández Pérez: Nahui Olin (II) (Spanish), September 14, 2007.
  5. Erin Cassin: The Fiery Spirit of Carmen Mondragón, 2005.
  6. Enrique López Aguilar: Así te fuiste, Nahui, tan collando… (Spanish), LaJornada, UNAM.
  7. also used: Carmen Mondragón in the Spanish Wikipedia; version from August 19, 2008, 00.17

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]