Կարլ Ռոկիտանսկի
Կարլ Ռոկիտանսկի գերմ.՝ Carl von Rokitansky | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր[4][5] |
Մահացել է | հուլիսի 23, 1878[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6] |
Գերեզման | Hernalser Friedhof |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գիտնական, պրոֆեսոր, ախտաբան և անատոմ |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | դեկան և Member of the House of Lords (Austria)? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Երեխաներ | Hans von Rokitansky?, Viktor Rokitansky?, Karl Frh. von Rokitansky? և Prokop von Rokitansky? |
![]() |
Ռոկիտանսկի Կարլ (փետրվարի 19, 1804[1][2][3][…], Հրադեց Կրալովե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր[4][5] - հուլիսի 23, 1878[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6]), ավստրիացի բժիշկ, ազգությամբ չեխ։ Վիեննայի ԳԱ անդամ (1848), պրեզիդենտ (1869), Փարիզի ԳԱ անդամ(1870)։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պրահայի և Վիեննայի համալսարաններում։ 1834—1875 թվականներին եղել է Վիեննայի համալսարանի ախտաբանական անատոմիայի պրոֆեսոր։ 1844 թվականին Վիեննայում կազմակերպել է ախտաբանական անատոմիայի առաջին ամբիոնը՝ պատրաստուկների թանգարանով։ Ախտաբանական նկարագրական անատոմիայի հիմնադիրներից է։ Նկարագրել է ստամոքսի խոցի թափածակումը, աղիքների ճմլումը, աորտայի ինքնաբեր պատռվածքները, սրտի միջնապատերի բնածին արատները։ Ռոկիտանսկին հումորալ ախտաբանության կողմնակից էր, հիվանդությունների առաջացման հիմքը համարում էր օրգանիզմի հեղուկների քիմիական բաղադրության փոփոխությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Рокитанский Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Հուլիսի 23 մահեր
- 1878 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի բժիշկներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Չեխ հումանիստներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի փիլիսոփաներ
- Ավստրիացի գիտնականներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին