Կարամբոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարամբոլա
Averrhoa carambola
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույս
Լատիներեն անվանում
Averrhoa carambola
L. (1753)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարամբոլա (լատ.՝ Averrhoa carambola), մշտադալար կանաչ ծառ, որն աճում է Շրի Լանկայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում, իսկ այժմ նաև տարածված է Հարավային և Հարավարևելյան Ասիայում, պատկանում է Ավերոա տեսակին:

Կլիմայավաժեցված է Բրազիլիայում, Գանայում, Գավայում, Ֆրանսիական Պոլինեզիայում, ԱՄՆՖլորիդա, Հավայի նահանգներում), Իսրայելում:

Կարամբոլայի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամբոլան ունի բարդ ակացիայի նման տերևներ մինչև 50 սմ երկարությամբ, վարդագույն ծաղիկներ: Ի տարբերություն արևադարձային բույսերի՝ կալամբուրային շատ լույս պետք չէ: Ինչպես բոլոր թթու մրգերի մոտ, տերևների թերթիկներին կպչելուց դասավորվում են: Ծառը խոնավասեր է, բայց կարող է աճել տնային պայմաններում:

Պտուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Averrhoa carambola ARS k5735-7
Two ripe carambolas, one of them cut to show the star-shaped cross section. Picture taken by Fibonacci

Կարամբորայի պտուղները հայտնի են նաև «արևադարձային աստղեր » անունով, լինում են դեղին կամ դեղնաշականակագույն: Պտուղը փայլուն դեղնականաչավուն է և կտրելու ժամանակ ունի աստղի ձև:Պտուղները խրթխրթան են, հյութալի և լինում են թթու, քաղցր: Հանդիսանում է C վիտամինի աղբյուր : Կարամբոլայի հասունացման շրջանը սկսվում է մայիսին և ավարտվում է օգոստոսին: Կարամբոլան օգտագործում են հիմնականում աղանդերները և կոկտելները զարդարելու համար: Համը ինքնատիպ է և փորձելուց հետո փոքր-ինչ տհաճ[1]: Կարամբոլան կարելի է պահել սառնարանում մինչև երեք շաբաթ[1]:

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ, ովքեր տառապում են հաստ աղիքի բորբոքումից, գաստրիտից, ստամոքսի խոցից, տասներկումատնյա աղիքի խոցից, հատկապես սուր շրջանում չի թույլատրվում ուտել կալամբորա, թրթնջակաթթվի առկայության համար: Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են զարգանալ երիկամային հիվանդությունները և առաջանալ աղային կուտակումներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]