Կառլ Բիլդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Բիլդտ
2017 Halifax International Security Forum (38468647396).jpg
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան, Enskilda Gymnasiet? և Östra Real?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, բլոգեր և international forum participant
Ծննդյան օր հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…] (73 տարեկան)
Ծննդավայր Հալմստադ, Շվեդիա կամ Շվեդիա[4]
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Daniel Bildt?
Մայր Rut Kerstin Maria Andersson-Alwå?[5]
Ամուսին Աննա Մարիա Կորացա Բիլդտ
 
Կայք՝ bildt.net
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Նորին Մեծություն թագավորի մեդալ, Order For Merit, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր, «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ, Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան, Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան, Մատուցած ծառայությունների համար նորվեգական արքայական շքանշանի Մեծ խաչ, Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի, Ճանաչման Խաչ, Order of Prince Yaroslav the Wise, 2nd class, Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Grand Cross of the Order of the Phoenix և

Q10726647? (1997)

Կառլ Բիլդտ (շվեդերեն՝ Nils Daniel Carl Bildt, հուլիսի 15, 1949(1949-07-15)[1][2][3][…], Հալմստադ, Շվեդիա և Շվեդիա[4]), շվեդ քաղաքական գործիչ և դիվանագետ, 1991-1994 թվականներին՝ Շվեդիայի վարչապետ, 1986-1999 թվականներին՝ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1995-1997 թվականներին նախկին Հարավսլավիայում զբաղեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցչի և Բոսնիա և Հերցեգովինայում գերագույն ներկայացուցչի պաշտոնը, 1999-2001 թվականներին Բալկաններում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց[6]։ 2006 թվականից մինչև 2014 թվականը եղել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար։

Նրա նախնիների թվում եղել են նախարարներ, գլխավոր շտաբի պետեր, դիվանագետներ։ Իսկ նրա նախապապ Բարոն Գիլիս Բիլդտը 19-րդ դարի 80-ական թվականներին եղել է Շվեդիայի վարչապետը։

Գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում Կառլ Բիլդտը զբաղեցրել է շվեդական պահպանողական և լիբերալ ուսանողների կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ 1979 թվականին դարձել է խորհրդարանի անդամ։ Լինելով պատգամավոր՝ Կառլ Բիլդտը ակտիվորեն սուր բանավեճի մեջ է մտել միջազգային քաղաքականության հարցերի շուրջ, դեմ Է արտահայտվել Ուլոֆ Պալմեին, որն այդ ժամանակ վարչապետ էր։ 1986 թվականին Կառլ Բիլդտը ընտրվել է աջ կենտրոնամետ չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ։ 1991-1994 թվականներին եղել է Շվեդիայի վարչապետ։ Նրա կառավարության ընթացքում Շվեդիան Եվրամիությանը անդամակցելու համար բանակցություններ են սկսվել։ Եվ 1994 թվականի հուլիսին Բիլդտը ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու պայմանագիրը։

Կառլ Բիլդտն առաջին քաղաքական գործիչներից մեկն է, որը ակտիվորեն օգտվել է համացանցից։ Այսպես, 1994 թվականի փետրվարի 4-ին նա էլեկտրոնային նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, ինչը դարձել է միջկառավարական մակարդակով առաջին նման ուղերձը։ Նամակում նա աջակցել է Վիետնամից տնտեսական էմբարգոյի վերացման մասին Քլինթոնի որոշմանը[7]։ Ավելի ուշ Բիլդտը սկսել է լայնորեն օգտագործել Twitter[8]։ Նա դարձել է նաև ակտիվ բլոգեր՝ իր առաջին բլոգը սկսելով 2005 թվականի փետրվարին[9]։ Հետագայում նրա բլոգը դարձել է Շվեդիայի ամենաընթերցվող քաղաքական բլոգներից մեկը։ 2008 թվականին Կառլ Բիլդը YouTube-ում բացել է իր ալիքը[10]։

Կառլ Բիլդտը հայտնի է նաև Իսրայելի և Ռուսաստանի խիստ քննադատությամբ[11]։ Վրաստանի ներկայիս կառավարության մեղադրանքների համաձայն՝ նրա դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Kreab խորհրդատվական ընկերության ղեկավարության շրջանում Կառլ Բիլդտը Միխայիլ Սահակաշվիլիից կաշառք է ստացել։ Միևնույն ժամանակ Կառլ Բիլդտի մամուլի քարտուղար Էրիկ Սիգան հայտարարել է, որ Բիլդտը երբեք ներգրավված չի եղել Վրաստանի հետ առնչություն ունեցող Kreab-ի ոչ մի ակտիվության մեջ և հիշեցրել է, որ լինելով նախարար՝ Բիլդտը քննադատել է դատական համակարգի օգտագործումը Սահակաշվիլիի կառավարման շրջանում՝ Վրաստանում քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար[12]։

2008-2012 թվականներին արևելաեվրոպական գործերով Կառլ Բիլդտի փորձագետն էր ալբանական ծագում ունեցող Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Արբա Կոկալարին, որը հայտնի է իր եվրաինտեգրացիոն հայացքներով, հակակոմունիզմով, Արաբական գարնան շարժումների և բելառուսական ընդդիմության աջակցությամբ, ՌԴ եվրոպական քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքով։

Սուդանի հարավում սպանություններին և տեղահանություններին մասնակցության կասկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2003 թվականներին եղել է «Lundin Oil» (այժմ՝ «Lundin Petrolium») նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, որին կասկածում էին Սուդանի հարավային մասից 10 հազար մարդու մահվան և շուրջ 200 հազար մարդու արտաքսման մեջ։ Այդ կապակցությամբ Ստոկհոլմում հետաքննություն է սկսվել։ Ընդդիմության առաջնորդները խորհրդարանում պահանջել են արտաքին գործերի նախարարի հրաժարականը[13]։

Wikileaks[խմբագրել | խմբագրել կոդը]

WikiLeaks-ի կողմից գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումից հետո պարզվել է, որ ամերիկացի դիվանագետները Բիլդտին համարում էին «համառ», «ինքնավստահ» և «սահմանափակ դիվանագիտական ունակություններ» ունեցող[14]։ Բիլդտը նկարագրվում էր որպես մի մարդ, որը պատկերացնում էր, որ նա ավելի մեծ կշիռ և ազդեցություն ունի, քան իրականում էր, և նրան համեմատել են «մեծ հավակնություններ ունեցող միջին չափի շան հետ»[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]