Աննա Մարիա Կորացա Բիլդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մարիա Կորացա Բիլդտ
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն և More Europe?
Կրթություն՝ Սան Դիեգոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, գործարար և գրող
Ծննդյան օր մարտի 10, 1963(1963-03-10) (61 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա[1] և  Շվեդիա[1]
Ամուսին Կառլ Բիլդտ

Աննա Մարիա Կորացա Բիլդտ (շվեդ.՝ Anna Maria Corazza Bildt, մարտի 10, 1963(1963-03-10), Հռոմ, Իտալիա[1]), իտալական ծագումով շվեդ քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր 2009 թվականից։ 2003 թվականից մտնում է Չափավոր կոալիցիոն կուսակցության կազմի մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է հռոմեական լա Սապիենցա համալսարանի քաղաքական գիտություններ բաժնում։ Նա նաև ուսումնասիրել է Սան Դիեգոյի համալսարանի ճգնաժամային կառավարումը և Կոլումբիայի համալսարանում ռազմավարական պլանավորումը[2]։

Պրակտիկան անցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ավելի ուշ աշխատել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում, եղել է նաև ՏՀԶԿ-ի ներկայացուցիչը Փարիզում։ 1991 թվականից աշխատել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպությունում։ Մինչև 2001 թվականը գործունեություն է ծավալել նախկին Հարավսլավիայում։ Այնտեղ նա ծանոթացել է Շվեդիայի նախկին վարչապետի և նրա ապագա ամուսնու՝ Կարլ Բիլդտի հետ, որը զբաղեցնում էր Բոսնիայի և Հերցեգովինայի գերագույն ներկայացուցչի պաշտոնը։

ՄԱԿ-ում աշխատելուց հետո՝ նա Շվեդիայի Կարմիր Խաչի խորհրդի անդամ էր (2003-2008 թվականներ)։ Սկսել է իր սեփական բիզնեսը Շվեդիայում, այդ թվում՝ իր ընկերության շրջանակներում, նա իտալական սնունդ է վաճառում համացանցում։ Շվեդիայում կառավարել է Իտալական առևտրի պալատը։

Շվեդիայում 2009 թվականի եվրոպական ընտրությունների արդյունքներով՝ Աննա Մարիա Կորացա Բիլդտն ընտրվել է Եվրոպական խորհրդարան[3]։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախորհրդարանում Աննա Մարիա Կորացա Բիլդտը ակտիվ պրոուկրաինական դիրքորոշում է զբաղեցնում և հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների օգտին[4]։ Նշվում է, որ ցուցակում ընդգրկված են Եվրամիության 89 ներկայացուցիչներ, որոնց մուտքը Ռուսաստան արգելվել է 2015 թվականի մայիսին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Anna Maria Corazza Bildt Արխիվացված 2018-04-06 Wayback Machine // tidningenkarriar.se
  3. «Val till Europaparlamentet — Personröster». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Разговор Путина и Трампа оживил войну на Донбассе — евродепутат // segodnya.ua
  5. И другие нежелательные лица // Газета Коммерсантъ № 95 (5605) от 02.06.2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Կորացա Բիլդտ» հոդվածին։