Կապանի ժամանակակից արվեստի թանգարան
Կապանի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սյունիքի մարզ, Կապան, Ռոմանոս Մելիքյան փողոց 8 |
Հիմնադրվել է | 1990 |
Տնօրեն | Բորիկ Մինասյան |
Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, հանդիսանում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մասնաճյուղ, հիմնադրվել է 1990 թվականին, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և տեղական իշխանությունների աջակցությամբ։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։
Բացի կապանցիներից թանգարան են այցելել պատվավոր հյուրեր գրեթե բոլոր երկրներից։ Եղել են պատվիրակություններ Գերմանիայից, Բելառուսիայից, Ռուսաստանից, Գլենդելից։ «Վորլդ Վիժն Հայաստանի»-ի աջակցությամբ տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մանկական ցուցահանդեսներ և գեղանկարիչ Ռ. Կամոյանի անհատական ցուցահանդեսը։ 2013 թվականին կազմակերպվել է Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես «Աշուն-2013» խորագրով և տպագրվել է գիրք։ Կապան քաղաքի տոնի առթիվ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։ 2014 թվականին կազմակերպվել է Կապանի 4 նկարիչների խմբակային ցուցահանդես, հեղինակներ՝ Բորիկ Մինասյան, Լ. Առաքելյան, Ա. Աբրահամյան, Նարեկ Մինասյան։ 2015 թվականի ապրիլի 9-ին բացվել է ցուցահանդես «Հիշում եմ և պահանջում» խորագրով՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին։ Ապրիլի 16-ին թանգարանային գիշեր միջոցառում, ապրիլի 18-ին՝ թանգարանային միջազգային օրվա առթիվ մշտական ցուցադրություն և դասախոսություն Բ. Մինասյանի կողմից «Հայ նկարիչների անդրադարձը մեծ Եղեռնին»[1][2][3]։
Թանգարանում իրենց պրակտիկան են անցկացնում արվեստի պետական քոլեջի ուսանողները, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաները։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում կազմակերպվում են Կապանի նկարիչների անհատական և խմբակային ցուցահանդեսներ (Արմինե և Սարո Կալենցներ, Ռուդոլֆ Խաչատրյան, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյաններ, Անատոլի և Ալեքսանդր Գրիգորյաններ, Հովհաննես Զարդարյան, Սարգիս Համալբաշյան, Արարատ Սարգսյան, Աշոտ Բայանդուր, Լևոն Թոքմաջյան, Էդիկ Վարդանյան, Վրույր Գալստյան, Արամ Իսաբեկյան, Ռաֆֆի և Ռուբեն Ադալյաններ, Վարուժան Վարդանյան և այլն), մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։ OBCE –ի Կապանի գրասենյակի հետ միասին կազմակերպվել են Կապանի նկարիչների խմբակային ցուցահանդես և տպագրվել գիրք։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցի թիվ 8 հասցեում։