Բորիկ Մինասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ի ծնե | Բորիկ Անուշավանի Մինասյան |
|---|---|
| Ծնվել է | մարտի 5, 1956 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Կապան |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
| Զավակներ | Նարեկ Մինասյան |
Բորիկ Անուշավանի Մինասյան (մարտի 5, 1956, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիկ Մինասյանը ծնվել է 1956 թվականին, Կապանում։ Սովորել և ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցը։ 1976-1982 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1990 թվականից ԺԱԹ-ի Կապանի մասնաճյուղի տնօրենն է։ Ունի հեղինակային գործեր Կապան և Ջերմուկ քաղաքներում (քանդակներ և գեղանկարչական աշխատանքներ)։ Մասնակցել է միջազգային համամիութենական հանրապետական ցուցահանդեսների։ Աշխատանքները գտնվում են ԱՄՆ, Մոսկվայի, Երևանի, Սանկտ-Պետերբուրգի մասնավոր հավաքածուներում[1][2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փարաջանով»
- «Խուստուփ»
- «Ընկերուհիներ»
- «Երկփեղկում»
- «Հիշողություն»
- «Նավով աղջիկ»
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, 1992, 1994, 2001
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2015)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բորիկ Մինասյանի կենսագրությունը syunik.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Սոված մարդը և թանգարանը
- ↑ Կապանի ժամանակակից արվեստի թանգարան (ԺԱԹ) –ի մասնաճյուղը, Հարցազրույց տնօրեն, ՀՀ Նկարիչնրի միության անդամ, գեղանկարիչ` Բորիս Մինասյանի հետ(չաշխատող հղում)
- ↑ Բ. Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ