Վարուժան Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Վարդանյան
Ծնվել էհունիսի 22, 1948(1948-06-22)
ԾննդավայրԱրևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 16, 2010(2010-06-16) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ

Վարուժան Վռամի Վարդանյան (հունիսի 22, 1948(1948-06-22), Արևածագ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 2010(2010-06-16), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է տասնյակ հոդվածների և երկու գրքի. «Մինասի վերադարձը» (նոթագրություններ, 1992 թվական) և «Կեղտոտ սենյակ»[2] (բանաստեղծությունների ժողովածու, 1994 թվական)[3]։

Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլն։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Վարդանյանի բազմաժանր արվեստին բնորոշ են արդի աշխարհի արտացոլումները։

  • «Ռուզանը», 1978
  • «Բնանկար», 1983[4]
  • «Ինքնանկար», 1985[5]
  • «Մուշ», 1986, ԺԱԹ
  • «Իրիկնային էլեգիա», 1989
  • «Հորինվածք», 1988-1989
  • «Հայկական ռեքվիեմ», 1977
  • «Խաչելություն», 1990-2000, շարք
  • «Պոետի մահը», 1996[6]
  • «Ամառ», 2002
  • «Մարիամ Աստվածածին», 2005, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • «Հեծյալներ», 2006, շարք

Նկարահանվել է կինոյում՝

  • «Չեզոք իրավիճակ», 1978
  • «Հետգրություն», 1993

Բեմադրող-նկարիչն է «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975, Մինաս Ավետիսյանի հետ, Հայֆիլմ) գեղարվեստական կինոնկարի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976, 1994, 2001, 2011 հետմահու[7]), Մոսկվայում (1987)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 թվական- Հայաստանի երիտասարդ նկարիչների տարվա լավագույն նկարի մրցանակ
  • 1978 թվական- Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր
  • 1987 թվական- ԹՄՄ «Վարդգես և Ռիտա Պալյաններ» մրցանակ
  • 1997 թվական- «Թեքեյան» մշակութային միության մրցանակ
  • 2010 թվական- «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում
  • 2003 թվական- ՀՀ վաստակավոր նկարիչ

Մեջբերումներ Վարուժան Վարդանյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինձ համար նշանակություն ունի իմ կոլեգաների, գործընկերների կարծիքը, ու ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է…Ես փառք ունեցող նկարիչ եմ, այսինքն, ես դժգոհ չեմ իմ բաժին բախտից, ավելի պակաս փառք չեմ ունեցել, քան որևէ հայ նկարիչ՝ չհաշված Մարտիրոս Սարյանին, որովհետև նա աշխարհի 1/6-րդ մասի՝ ՍՍՀՄ-ի նկարիչն էր, բայց ես էլ… ինձ Մոսկվայում գիտեն, Լոս Անջելեսում, Ամերիկայի հայության մեջ… էնպես որ, ես կորած նկարիչ չեմ…[8]

Որքան ծանր է կեղծ կորստի դիակը քարշ տալ արվեստանոցի մի անկյունից մյուսը, որքան դեղին ներկ է ծախսվում այդ զառանցանքից ազատվելու համար։ Որքան ուժասպառ կտավներ սպասում են այգաբացին, որքան ցուցամոլություն կա միայնության մամռոտ կեղևի տակ, որքան գեղեցկացած է առագաստներից կախված սիրո մարմինը, որքան դիակներ են թռչում դեպի ծով, որքան հյութեղ է մառախուղը, որքան ճերմակ ծաղիկներ են բացվում վերջին անգամ, որքան զգայուն են մշուշի մեջ մեկնող նավերը, որքան կորած են անհետացող ափերը, որքան մոռացկոտ են այս սենյակի անկյունները, որքան հուսահատ է Ապագան առանց սիրո և առանց կենսագրության, 1973։

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

...Ես ունեմ իսկական, իսկական, իսկական ընկերներ,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական դժբախտություն,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական պայքար,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական հաղթանակներ,
ես ունեմ իսկական, իսկական, իսկական պարտություն,
ես ունեմ իսկական, իսկական վախճան,
ես ունեմ իսկական, իսկական ծիծաղ...

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԻՆՁ

Դարչնագույն այգին այս
մանրուքների մեջ նստած
նստած կեղտոտ սենյակում
լուսամուտների կեղտոտ լույսի մեջ
հիշողությունների ցելոֆանով պատված աղբում
հիշողություններ
որոնք արթնացել են
վաղորդյան ցրտի մեջ
կեղտոտ ու թաց պատշգամբի տակ։
Թույլ տուր ինձ
այլևս երբեք չհիշել
քո գունաթափ աչքերը
քո հնաոճ սերը
մի կերպ սարքած ժպիտդ
դեղին, անբուժելի տխրությունդ
և մեր սիրո անիմաստ գոյությունը։
Սեր
որն ընկած է սառած հիշողությունների մեջ
կեղտոտ ու թաց պատշգամբի տակ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Վարուժան Վարդանյան. «Կեղտոտ սենյակ»
  3. Վարուժան Վարդանյան բանաստեղծը մարդկային տեսակ է(չաշխատող հղում)
  4. «Բնանկար», Վարուժան Վարդանյան
  5. «Ինքնանկար», Վարուժան Վարդանյան
  6. «Պոետի մահը», Վարուժան Վարդանյան
  7. Վարուժան Վարդանյանի ցուցահանդեսը
  8. Մշտական հաշվետվություն ներկայի ու անցյալի մշակույթի առջև. Վարուժան Վարդանյան(չաշխատող հղում)
  9. Վարուժան Վարդանյան, Ստեղծագործություններ