Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 30, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայը։ Ֆիլմի սցենարը գրել են Յակով Կոստյուկովսկին և Մորիս Սլոբոդսկին ռեժիսորի մասնակցությամբ։ Նկարահանումներն անցկացվել են 1966 թվականին «Մոսֆիլմի» տաղավարներում, ինչպես նաև Ղրիմում՝ Յալթայի կինոստուդիայի բազայում, Կովկասում՝ Կրասնայա Պոլյանայի շրջանում և Աբխազիայում՝ Ռիցա լճի հովտում։ Դերերը կատարել են Ալեքսանդր Դեմյանենկոն, Նատալյա Վառլեյը, Վլադիմիր Էտուշը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ռուսլան Ախմետովը, Յուրի Նիկուլինը, Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կովկասում։ Սյուժեի հիմքում բանահյուսության նմուշներ հավաքող Շուրիկի արկածներն են, որը, գտնվելով հարավային քաղաքում, ներքաշում է Նինայի առևանգման պատմության մեջ։ Աղջկան փախցնելու նախաձեռնողը շրջանային մասշտաբի նոմենկլատուրային աշխատող ընկեր Սաախովն է, նրա կունակների դերում հանդես են գալիս կատակերգական եռյակի կերպարները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը։

Ֆիլմը, որի ժանրը սահմանվում է որպես էքսցենտրիկ կատակերգություն, լի է հնարքներով, գեգերով, զավեշտախաղի տարրերով։ Ուսումնասիրողների կարծիքով՝ ռեժիսորը ֆիլմում օգտագործել է համր կինեմատոգրաֆի ներկայացուցիչների՝ մասնավորապես Չառլի Չապլինի և Հարոլդ Լլոյդի փորձը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը, երգերի տեքստերի հեղինակը Լեոնիդ Դերբենյովն է։ Հանձնելուց հետո ֆիլմին տրվել է... Ավելին