Ռիցա
Jump to navigation
Jump to search
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Աբխազիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 950 մ | |
Երկարություն | 2,5 կմ | |
Լայնություն | 0,27-0,87 կմ | |
Ավազանի մակերեսը | 1,27 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 131 մ | |
Միջին խորությունը | 63 մ | |
Պարզությունը | 1-10 մ | |
Թափվող գետերը | Լաշպսի | |
Սկիզբ առնող գետերը | Յուպշարա | |
Ռիցա կամ Մեծ Ռիցա (աբխ.՝ Риҵа, վրացերեն՝ რიწა), լեռնային սառցադաշտատեկտոնական լիճ Աբխազիայում[1], Լաշիպսե գետի հովտում, 950 մ բարձրության վրա։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակերեսը 1,49 կմ² է, երկարությունը՝ 2,5 կմ, առավելագույն լայնությունը՝ 1,05 կմ, միջին խորությունը՝ 63 մ, առավելագույնը՝ 116 մ։ Սնումը՝ ձնաանձրևային է, ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ 17,6 °C։ Լճից սկիզբ է առնում Լաշիպսեի շարունակությունը՝ Յուպշարան։
Ափին կան հյուրանոց և պանսիոնատ։ Տուրիզմի վայր է։ Խճուղային ճանապարհով միացած է այն ծովի ափի առողջարանների հետ։ Ռիցաի մոտ է Փոքր Ռիցա լիճը (0,2 կմ²)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |