Կաղապար:ԸԻ/Շաբաթ 35, 2016 թ.
- Մայր Թերեզան դասվել է կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը:
- 2016 թվականի սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար կլինի վերջին միջազգային գագաթնաժողովը։
- 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
- Բրազիլիայի Սենատի որոշմամբ երկրի նախագահը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
- 2016 թվականի օգոստոսի 30-ին միջազգային մամուլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայում սպանվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքը:
- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է աշխարհի ամենալայն կամուրջը, որը նախատեսված է ինչպես մարդատար, այնպես էլ երկաթուղային տրանսպորտային միջոցների համար։
- Թուրքիայի զինված ուժերը, Սիրիայի ազատ բանակի օժանդակությամբ, սկսել է ռազմագործողություն ընդդեմ ԻԼԻՊ-ի գրոհայինների, որի արդյունքում թուրքական զինված ուժերը գրավել են Ջարաբուլուս քաղաքը։