«Եփրատի վահան» ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Եփրատի վահան» ռազմագործողություն
Սիրիական ճգնաժամ
Եփրատի վահան ռազմագործողություն.png
Ջարաբուլուսի շրջանը Սիրիայի քարտեզի վրա
Թվական 2016 թվականի օգոստոսի 24-ից մինչ օրս
Վայր Ջարաբուլուսի շրջան, Սիրիա-թուրքական սահման
Արդյունք
Հակառակորդներ
{{{2}}} Թուրքիա

Logo of Ahrar al-Sham.svg Ահրար աշ Շամ[1]

  • Միացյալ նպատակային խումբ
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ԻԼԻՊ
Կողմերի ուժեր
մոտ 5000 զինծառայող անհայտ
Ռազմական կորուստներ
3 զոհ, 2 վիրավոր[3][4] (թուրքական տվյալներ) մոտ 100 զոհ(թուրքական տվյալներ)
Ընդհանուր կորուստներ
զոհվել է ավելի քան 29 քաղաքացի[5] (քրդական տվյալներ)
3000 էթնիկ քուրդ լքել է Ջերալբուս[6] (քրդական տվյալներ)

«Եփրատի վահան» ռազմագործողություն» (թուրք.՝ Operasyon "Fırat Kalkanı"), ռազմական գործողություն, որը իրականացրել Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի օժանդակությամբ՝ ընդդեմ ԻԼԻՊ-ի գրոհայինների: Ռազմագործողությունը տեղի է ունեցել Ջարաբուլուս քաղաքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմագործողությունը ուղղված է ԻԼԻՊ-ի և «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող Սիրիայի քրդերի դեմ»[7][8]։

Նախապատրաստում և ռազմագործողության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 20-ին գրոհայինների մեծ խումբը, շուրջ 50 մեքենաներով, հարձակում կատարեց Սիրիա-թուրքական սահմանի վրա գտնվող Ջարաբուլուս քաղաքի վրա[9]։

Օգոստոսի 22-ին, ի պատասխան Գազիանթեփեում տեղի ունեցած ահաբեկչության, Թուրքիայի զինված ուժերը հասցրել են 60 ավիահարված ԻԼԻՊ-ի և քրդերի դիրքերին և հենակետերին[10]։ Քարքամըշի բնակիչները ռազմագործողության սկզբից ևեթ արդեն իսկ տարհանվել էին։

Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական զինուժը գնդակոծեց Ջերաբուլուսում գրոհայինների հենակետերին։ Այդ ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը հասցրեցին 11 ավիահարված[11]։ Ավելի ուշ, թուրքական տանկերը հատել են սահմանը և միանալով Սիրիայի ազատ բանակի ուժերին, գրոհեցին քաղաքը[12]։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կապահովի օդային պաշտպանությունը[13]։ Մի քանի ժամ անց, հարձակման սկզբնական շրջանում, թուրքական հատուկ ջոկատները և Շամ- Լեգիոնը իրենց հսկողության տակ վերցրեցին Տալ Կատիլա բնակավայրը[14]։ Միևնույն օրը գրոհայինները լքեցին քաղաքը և այն գրավվեց առանց մարտերի[15][16][17]։ ԻԼԻՊ-ի գրոհայինները նահանջեցին դեպի Էլ Բաբ[18]։

Թուրքիայի և ԱՄՆ-ի պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 25-ին թուրքական իշխանությունները պահանջեցին, որ քրդական կամավորական ջոկատները անցնեին Եփրատ գետի արևելյան ափը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կհարձակվեն Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըսիքը հայտարարեց, որ Սիրիայում թուրքական զինվորական օպերացիան ունի երկու նպատակ․ ապահովել Սիրիա-թուրքական սահման և հասնել նրան, որ «այնտեղ քրդեր չմնան»[19]։ Թուրքական կառավարությունը մտահոգված է, որ Սիրիայում քրդերի հաջողությունները կարող են հանգեցնել Թուրքիայի քրդերի ապստամբությանը։ Անկարայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նույնպես պահանջեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը կատարեն Թուրքիայի պահանջները, սպառնալով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կդադարի օգնել կամավորական ջոկատներին[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Susan Fraser; Philip Issa (24 August 2016)։ «U.S. warplanes support Turkish tanks attacking Islamic State forces in Syria»։ Military Times 
  2. Leith Fadel (24 August 2016)։ «USA to provide air cover for Turkish, Syrian forces in Jarabulus»։ al-Masdar News 
  3. Sarp Ozer (25 August 2016)։ «No Turkish casualties in Syrian operation»։ Andalou Agency։ Վերցված է 25 August 2016 
  4. Humeyra Pamuk; Umit Bektas (25 August 2016)։ «Turkey sends more tanks to Syria, demands Kurdish fighters retreat»։ Reuters։ Վերցված է 25 August 2016 
  5. «29 civilians killed in Turkish state's attacks on Jarablus»։ ANF News։ 24 August 2016 
  6. «3 thousand civilians from Jarabulus arrive in Manbij»։ ANF News։ 24 August 2016 
  7. Erdogan says Syria operation aimed at IS jihadists, Kurdish PYD
  8. Turkish army-backed rebels advance inside Syria on ISIL
  9. «Opposition groups are preparing to break into Jarabulus, northern Aleppo, from Turkey»։ ARA News։ 20 August 2016 
  10. «Turkey Strikes Islamic State And Kurds In Syria»։ Sky News։ 23 August 2016 
  11. «Turkish jets bomb Daesh targets in Jarabulus»։ Trend News Agency։ 24 August 2016 
  12. «Turkey, US-led coalition launch major operation in northern Syria».
  13. Leith Fadel (24 August 2016).
  14. «Turkish-led forces capture first village in northern Syria». al-Masdar News. 24 August 2016.
  15. «Turkish and US-backed Syrian rebels have captured a key ISIS border crossing»։ Business Insider։ 24 August 2016 
  16. «Turkey sends tanks into Syria to battle ISIS»։ CNN։ 24 August 2016 
  17. «IS conflict: Turkey-backed Syrian rebels 'take Jarablus'»։ BBC։ 24 August 2016 
  18. «Syria: Turkish-backed rebels 'seize' Jarablus from ISIL»։ Al Jazeera։ 25 August 2016 
  19. 19,0 19,1 «Turkey warns Syrian Kurds to withdraw east of Euphrates», BBC, 25.08.2016