Ահաբեկչություն Գազիանթեփում (օգոստոս, 2016)
Ահաբեկչություն Գազիանթեփում Ağustos 2016 Gaziantep saldırısı | |
---|---|
Տեսակ | մահապարտ ահաբեկիչ և ահաբեկչական հարձակում պայթյունով |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Գազիանթեփ |
Տեղադրանք | Şahinbey? |
Գրոհի նպատակ | ահաբեկչության իրականացում |
Տարեթիվ | 20 Օգոստոսի 2016 22:50 |
Գրոհի միջոց | պայթուցիկ սարք |
Զենք | պայթուցիկ ռումբ |
Զոհվածներ | 50+ |
Վիրավորներ | 94+ |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | մահապարտ ահաբեկիչ |
Կազմակերպիչներ | ![]() |
Կոորդինատներ: 39°1′20.028000100001″ հս․ լ. 37°14′0.31200010000865″ ավ. ե. / 39.02223000002777553° հս․. լ. 37.2334200000277775189° ավ. ե. |
Ահաբեչկություն Գազիանթեփում 2016 թնականի օգոստիսի (թուրք.՝ Ağustos 2016 Gaziantep saldırısı), ահաբեկչական գործողություն Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 20-ին հարսանեկան արարողության ժամանակ: Մահապարտ ահաբեկիչը ներխուժել է հարսանեկան արարողության երեկույթ և պայթեցրել ռումբը, ինչի արդյունքում զոհվել է 30, վիրավորվել՝ 94 մարդ[1]: Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են քրդեր: Քրդամետ Ազգերի դեմոկրատակական կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ սա ահաբեկչական գործողություն է ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլև քուրդ ժողովրդի դեմ[2]: Մինչ այդ, Արդարություն և զարգացում կուսակցությունը արդեն իսկ մեղադրել էր ԻԼԻՊ-ին և Քրդական բանվորական կուսակցությանն ահաբեկչական գործողությունն իրականացնելու մեջ: Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն հիմնական կասկածյալը համարվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը[3][4]: Թուրքական ոստիկանությունը պարզել է արդեն, որ մահապարտ ահաբեկիչը կին է եղել, ով Թուրքիա է ներթափանցել Սիրիայի տարածքից[5]: Euronews-ի փոխանցմամբ էլ հարսանիքի մասնակիցների մեծ մասը եղել են Ազգերի դեմոկրատական կուսակցության անդամներ[6]: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշ երեկոյան հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ որոշ տարրեր ցանկանում են Թուրքիայի քաղաքացիներին դեմ առ դեմ հանել, ինչը սակայն նրանց չի հաջողվի: Նա դատապարտել է Գազիանթեփում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին[7]: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր հատուկ բանագնաց Մեհմետ Շիմշեքին ուղարկել է դեպքի վայր: Շիմշեքը ահաբեկչությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչության հիմնական նպատակը Թուրքիայի խաղաղությունն ու կայունությունը խաթարելն է[8]: Թուրքական պետական Anadolu գործակալությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն զոհերի թիվը հասել է հիսունի[9]: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ մինչ ահաբեկչական գործողությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էին, որ Բաշշար ալ-Ասադ կարող է տեղ ունենալ նոր կառավարությունում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «30 killed, 94 injured as blast rips through wedding ceremony in Turkey (GRAPHIC)»։ rt.com։ Russia Today։ Վերցված է 20 August 2016
- ↑ «HDP'den Gaziantep açıklaması: Parti üyelerimizin düğününe yapılan saldırıyı lanetliyoruz»։ Վերցված է 21 August 2016
- ↑ «Bomb attack on wedding kills at least 27 in southern Turkey: Erdogan»։ reuters.com։ Reuters։ Վերցված է 20 August 2016
- ↑ AFP (2016-08-21)։ «At least 30 killed in Turkey wedding attack near Syria border»։ Վերցված է 2016-08-21
- ↑ AFP (2016-08-21)։ «At least 30 killed in Turkey wedding attack near Syria border»։ Վերցված է 2016-08-21
- ↑ http://www.euronews.com/2016/08/21/kurdish-wedding-devastated-by-bomb-attack-in-se-turkey
- ↑ http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/08/21/nakhagahn-andradardzel-e-gaziaynt-ap-i-hardzakmane-556029
- ↑ http://www.trt.net.tr/armenian/t-owrk-ia/2016/08/21/ahabekch-akan-hardzakowm-gaziaynt-ap-owm-556005
- ↑ http://haqqin.az/news/78201