Աբու Մուհամմադ ալ Ադնանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբու Մուհամմադ ալ Ադնանի
արաբ․՝ طه صبحي فلاحة‎‎
Abu Mohammed al-Adnani.jpg
Ծնվել է1976 կամ 1977 թվական
ԾննդավայրՍիրիա Բինիշ, Իդլիբի մարզ, Սիրիա
Մահացել է2016
Մահվան վայրՀալեպի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն{{{2}}} Սիրիա
ԱզգությունՍիրիայի արաբ
ԿրոնԻսլամ
(իսլամիզմ)
Մասնագիտությունմամլո քարտուղար և ջիհադիստ
ԱշխատանքԻԼԻՊ-ի մամլո խոսնակ

Թահա Սուբհի Ֆալահա, առավել հայտնի որպես Աբու Մուհամմադ ալ Ադնանի (1977 կամ 1978, Բիննիշ, Իդլիբի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[1] - 2016, Հալեպի մարզ, Սիրիա) (արաբ․՝ طه صبحي فلاحة‎‎), Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման «պաշտոնական ներկայացուցիչն» ու մամլո խոսնակը: 2016 թվականի օգոստոսի 30-ին միջազգային մամուլը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Աբու Մուհամմադ ալ Ադնանին զոհվել է Հալեպում` կոալիցիոն ուժերի ավիահարվածների արդյունքում[2]: Ծագմամբ Սիրիայի արաբ է: Ծնվել է Իդլիբի մարզի Բինիշ բնակավայրում: 2005 թվականից կռվում է Իրաքում, այնուհետև միացել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը: Իրաքում նա կռվել է նաև Իրաքի իսլամական պետություն խմբավորման կազմում: Ժամանակին ձերբակալվել է ամերիկացիների կողմից` ահաբեկչական գործողություն կատարելու փորձի համար: 2012 թվականից հանդիսանում է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման «շարիաթի պաշտոնական ներկայացուցիչը»: Հիմնականում թողարկում էր աուդիոձայնագրություններ, որտեղ հայտնում էր ահաբեկիչների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: 2014 թվականի օգոստոսի 18-ին Ադնանին ներառվել է ահաբեկչության իրականացման մեջ կասկածվողների ցուցակը: Նա համարվում է ԻԼԻՊ-ի երկրորդ դեմքը: Շատ հաճախ նա փոխարինել է ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Նախկինում նույնպես հայտարարվել էր, որ ալ Ադնանին սպանվել էր, սակայն այս լուրը չէր հաստատվում ոչ կոալիցիոն ուժերի, և ոչ էլ ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]