Կաղապար:ԸԻ/Շաբաթ 3, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
- Արքայազն Հարրիի գրած «Պահեստային» վերնագրով հուշագրությունը, որը հրապարակվելու էր 2023 թվականի հունվարի 10-ին, Իսպանիայի գրախանութներում հայտնվել է հունվարի 5-ին, բայց շտապ հանվել է վաճառքից։ Գրքում բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապված բացահայտումներ կան։
- առնվազն 71 մարդ զոհվել է, ավելի քան 1,5 միլիոնը՝ հոսանքազրկվել, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չեղարկվել են ավելի քան 7000 չվերթ «ռումբ փոթորկի» և ձյան առատ տեղումների հետևանքով, որը տարածվել է Քվեբեկից Տեխաս։
- Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին; Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սահմանել է աշխարհի առաջնության ռեկորդ և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
- Դուբայում անցկացվող 2022 թվականի պարածանրամարտի աշխարհի գավաթի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Գրետա Վարդանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
- Science գիտական ամսագրի վարկածով Ջեյմս Ուեբ աստղադիտակը ստացել է տարվա «Գիտական առաջընթաց» մրցանակը։
- դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները փակել են Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ դեկտեմբերի 13-ին նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։
- դեկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 20-րդ հոբելյանական Մանկական Եվրատեսիլ 2022 երգի մրցույթը։
- դեկտեմբերի 7-ին, ծայրահեղ աջ ահաբեկչական խմբավորման 25 անդամներ ձերբակալվել են՝ Գերմանիայում պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով:
Վերջերս մահացածներ՝ Ջինա Լոլոբրիջիդա • Վախթանգ Կիկաբիձե • Իննա Չուրիկովա • Վրեժ Մարկոսյան • Լիզա Մարի Փրեսլի • Լիպարիտ Սարգսյան