Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում
Մաս Ռայխսբուրգերների շարժման մաս
Ռայխստագ, Բունդեսթագի գտնվելու վայրը Բեռլինում, ենթադրյալ հեղաշրջման դավադրության հիմնական թիրախը
Ամսաթիվ2022-12-7 (11 ամիս առաջ)
ՆպատակԳերմանական ներկայիս դաշնային կառավարության տապալում և փոխարինում գերմանական կայսրության օրինակով միապետությամբ։
ԱրդյունքԴավադրությունը խափանվել է, ենթադրյալ դավադիրները ձերբակալվել են՝ ներառյալ Հայնրիխ Ռոյսը և Բիրգիթ Մալսակ-Վինքեմանը։
Հակամարտող կողմեր
Հայրենասիրական միություն
Թվաքանակ
3,000 Գերմանիայի ոստիկանություն և հատուկ ջոկատայիններ[1]
Կորուստներ
Ձերբակալվածներ25

Հեղաշրջման նպատակով դավադրություն Գերմանիայում, բացահայտվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ ծայրահեղ աջ ահաբեկչական խմբավորման 25 անդամներ ձերբակալվել են՝ Գերմանիայում պետական ​​հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով[2]։ «Հայրենասիրական միություն» (գերմ.՝ Patriotische Union) կամ «Խորհուրդ» (գերմ.՝ Der Rat) կոչվող խումբը[3] Ռայխսբուրգերների շարժման գաղափարախոսությամբ գերմանական աջ ծայրահեղական խմբավորում է։ Խմբավորման նպատակն է վերականգնել Գերմանիայում միապետական ​​իշխանությունը՝ Գերմանական կայսրության ավանդույթին համապատասխան։ Ենթադրաբար, խումբը ցանկացել է քաոս և քաղաքացիական պատերազմ հրահրել Գերմանիայում՝ իշխանության գալու համար[4]։

Ավելի քան 3000 ոստիկան և հատուկ ջոկատայիններ ներխուժել են 130 տներ և բնակարաններ ողջ Գերմանիայում և մի քանի ձերբակալություններ կատարել, այդ թվում ձերբակալվել են՝՝ Ռեյսի ընտանիքի ժառանգ՝ Հենրիխ XIII-ը և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից (AfD) նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը[5]։ Խմբի կազմում ընդգրկված են եղել նաև գործող զինվորականներ և ոստիկաններ։ Խմբավորման դեմ գործողությունը համարվել է ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ, և գլխավոր դատախազ Պիտեր Ֆրանկը խմբավորումը հայտարարեց ահաբեկչական կազմակերպություն[6]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչական խմբավորման ենթադրյալ նպատակը 1871-1918 թվականների Գերմանական կայսրության նման միապետական ​​կառավարություն ստեղծելն է եղել։ Խմբավորումը, ենթադրաբար, 2021 թվականի նոյեմբերից ծրագրել է զինված հարձակում Բունդեսթագի վրա , ինչպես նաև քաղաքական գործիչների հրապարակային ձերբակալություններ, հասարակական անկարգություններ. «Հայրենասիրական միությունը» ենթադրել է, որ այդ ժամանակ Գերմանիայի անվտանգության մարմինների և իշխանությունների որոշ հատվածներ համերաշխություն ցուցաբերեին իրենց ջանքերին, ինչը թույլ կտար խմբավորմանը վերցնել իշխանությունը[7]։

Հայտնի է, որ խումբը աջակողմյան է և պարբերաբար հակասեմիտական ​​գաղափարախոսություն է քարոզում[2]։  Պլանավորված հեղաշրջումը ներառել է Ռայխստագի ՝ Գերմանիայի խորհրդարանի շենքի գրոհը՝ ոգեշնչված 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի հարձակումից[8]։

Խմբակցության անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատախազները հայտնել են, որ հեղաշրջման փորձի 50-ից ավելի կազմակերպիչներ ծայրահեղ աջ Ռայխսբյուրգերներ շարժման անդամներ են, որոնք մերժում են Գերմանիայի ներկայիս լիբերալ-դեմոկրատական ​​կարգը և կապված են բռնության և հակասեմիտիզմի հետ[1]։ Հաղորդվում է, որ դավադիրների շարքում էին նաև QAnon-ի հետևորդներ և COVID-19-ի ժխտողներ[2]։ Խմբի անդամները բաժանվել են պատասխանատվության ոլորտների։ Դաշնային հանրային դատախազն այս գործով ունեցել է 52 կասկածյալ, որոնցից ձերբակալել է 25-ին[1]։

Խմբում ընդգրկվածեն եղել նաև Հատուկ նշանակության ուժերի հրամանատարության մի քանի նախկին անդամներ (KSK), այդ թվում՝ Բունդեսվերի դեսանտային գումարտակի նախկին փոխգնդապետ Ռուդիգեր ֆոն Պեսկատորեն որը պետք է ղեկավարեր խմբավորման «ռազմական թևը»։ Դաշնային հանրային դատախազը ֆոն Պեսկատորեին խմբակցության «պարագլուխ» է անվանել։ Նշվել է, որ ֆոն Պեսկատորեն փորձել է հավաքագրել ոստիկաններ և զինվորներ[9]։ Անդամների թվում են եղել գնդապետ Մաքսիմիլիան Էդերը[10], նախկին քրեական ոստիկանության սպա Միքայել Ֆրիցը Հանովերից[11] , նախկին գնդապետ Պիտեր Վյորները Բայրոյթից, փաստաբան Թիմ Փոլ Գորգասը Հանովերից և վիրաբույժ Մելանի Ռիտերը Ներքին Սաքսոնիայից։

Ասում են, որ իրավաբան և դատավոր, 2017-ից 2021 թվականներին Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինկեմանը նշանակվել է որպես ապագա «արդարադատության նախարար»[12]։ Նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին[12]։ Խմբում ընդգրկված է եղել առնվազն մեկ այլ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության քաղաքական գործիչ՝ Քրիստիան Վենդլերը[13]։

Der Spiegel-ի փոխանցմամբ՝ «Հայրենասիրական միություն» խմբավորումն ունեցել է «անսովոր գումար» , որով գնել են զենք, ինչպես նաև արբանյակային հեռախոսներ։ Ոստիկանության կողմից խուզարկված գույքերից մեկը՝ Բադ Լոբենշտեյնում գտնվող Վայդմանշեյլ որսորդական տնակը, որը պատկանում է ենթադրյալ պարագլուխ Հենրիխ Ռեյսին, ծառայել է որպես բիզնես հասցե մի քանի ընկերությունների համար, որոնք կապված են լոնդոնյան ակտիվների կառավարման Հենրիխ XIII-ի ընկերության հետ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bennhold Katrin, Solomon Erika (7 December 2022)։ «Germany Arrests 25 Suspected of Planning to Overthrow Government»։ The New York Times։ Վերցված է 7 December 2022 
  2. 2,0 2,1 2,2 Kirby Paul (7 December 2022)։ «Germany arrests 25 accused of plotting coup»։ BBC։ Վերցված է 8 December 2022 
  3. «Press Release of the German Federal Attorney General»։ 7 December 2022։ Արխիվացված է օրիգինալից 21 December 2022-ին։ Վերցված է 11 December 2022 
  4. Hume Tim (7 December 2022)։ «Germany Takes Out Far-Right Coup Plotters»։ Vice News։ Վերցված է 7 December 2022 
  5. Hemmerling Axel, Malak Nadja, Junker Monique, Kendzia Ludwig, Wierzioch Bastian (7 December 2022)։ «Großrazzia: Gruppe soll Staatsumsturz geplant haben – Reussen-Prinz festgenommen» [Large-Scale Raid: Group was Planning Coup – Prince Reuss Arrested]։ Mitteldeutscher Rundfunk (գերմաներեն)։ Վերցված է 7 December 2022 
  6. Nicholson Esme (7 December 2022)։ «Germany says it foiled a far-right coup plot. Here's what we know»։ OPB։ Վերցված է 7 December 2022 
  7. «Festnahmen bei Reichsbürger-Razzia – Anführer der Gruppe aus Frankfurt» [Arrests in Reichsbürger raid – leader of the group from Frankfurt]։ Hessenschau (գերմաներեն) (Hessischer Rundfunk)։ 7 December 2022 
  8. Connolly Kate (7 December 2022)։ «German police raids target alleged far-right extremists seeking to overthrow state»։ The Guardian։ Վերցված է 7 December 2022 
  9. «Ziel war ein Systemwechsel» [The Goal was a System Change]։ taz (գերմաներեն)։ taz/afp։ 7 December 2022։ Վերցված է 7 December 2022 
  10. Bock Jürgen, Feyder Franz (7 December 2022)։ «Einsätze gegen Reichsbürger: Wenn frühmorgens Türen zerbersten» [Deployments Against Reichsbürger: When Doors are Knocked Down Early in the Morning]։ [Stuttgarter Zeitung (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2022-ին 
  11. «Razzia bei 'Reichsbürgern': Das ist der festgenommene Michael Fritsch aus Hannover» [Raid on 'Reichsbürger': This is the Arrested Michael Fritsch from Hannover]։ Hannoversche Allgemeine Zeitung (գերմաներեն)։ 7 December 2022։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2022-ին 
  12. 12,0 12,1 Oltermann Philip (7 December 2022)։ «Key figures behind alleged far-right plot to overthrow the German government»։ The Guardian։ Վերցված է 7 December 2022 
  13. Lauer Stefan (7 December 2022)։ «Das sind die AfD-Helfer Beim Reichsbürger-Umsturzversuch» [These are the Alternative for Germany Helpers for the Reichsbürger Coup Attempt]։ Belltower.news (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2022-ին 
  14. «Raid against Reich Citizens Scene: two arrests in Saxony»։ Detail Zero։ 7 December 2022։ Վերցված է 7 December 2022