Կադյա Մոլոդովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադյա Մոլոդովսկայա
իդիշ՝ קאַדיע מאָלאָדאָװסקי
Kadya Molodovsky.jpg
Ծնվել էմայիսի 10, 1894(1894-05-10)[1]
ԾննդավայրԲերյոզա, Pruzhanskij County, Grodno Governorate, Vilna Governorate-General, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 23, 1975(1975-03-23) (80 տարեկանում)
Վախճանի վայրՖիլադելֆիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլեհերեն և իդիշ[1]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Flag of Israel.svg Իսրայել
ՊարգևներItzik Manger Prize?

Կադյա Մոլոդովսկայա (իդիշ՝ קאַדיע מאָלאָדאָװסקי, մայիսի 10, 1894(1894-05-10)[1], Բերյոզա, Pruzhanskij County, Grodno Governorate, Vilna Governorate-General, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1975(1975-03-23), Ֆիլադելֆիա, ԱՄՆ), գրող, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ: Գրել է իդիշերեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադյա Մոլոդովսկայան ծնվել է Գրոդնոյի նահանգի Բերեզա Կարտուսկա բնակավայրում (այժմ՝ Բրեստի մարզի Բերյոզա քաղաք, Բելառուս) Իսահակ Մոլոդովսկու և ուսուցչուհի Իտկե Կապլանի ընտանիքում: Կադյա (Կադիշ) անունը ստացել է տատիկից: Սովորել է ռեֆորմացված հրեական արական կրոնական դպրոցում, 1911 թվականին ավարտել է Լիբավայի կանանց ռուսական գիմնազիան: 1913 թվականին Կադյան մասնակցեց Իցհակ Ալտերմանի և Իեհիել Հալպերինի կողմից դպրոցների և մանկապարտեզների եբրայերենի ուսուցիչների համար կազմակերպված դասընթացներին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվեց Պոլտավա, այնուհետև՝ Սարատով, 1916-1917 թվականներին աշխատել է Օդեսայի եբրայական մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, որտեղ դասընթացները տարհանվել էին Վարշավայից: 1917 թվականին Կադյան փորձեց վերադառնալ Բերեզա՝ ծնողների մոտ, բայց Քաղաքացիական պատերազմի պատճառով կարողացավ հասնել մինչև Կիև: Այստեղ նա ապրեց երեք տարի, ծանոթացավ Լև Սիմխեի հետ, և նրանք ամուսնացան 1920 կամ 1921 թվականին:

Կիևում առաջին անգամ որպես բանաստեղծ՝ Կադյա Մոլոդովսկայան հանդես է եկել «Կիևյան խմբի» (Դավիդ Բերգելսոն, Դեր Նիստեր, Դավիդ Հոֆշտեյն, Լև Կվիտկո) «Eygns» ալմանախում[2]: 1921 թվականին տեղափոխվել է Վարշավա, որտեղ ավարտելով ուսուցչական սեմինարիան՝ դպրոցում դասավանդել է իդիշերեն և եբրայերեն: Գրել է բանաստեղծություններ, բալլադներ և հեքիաթներ երեխաների համար: 1925 թվականից մինչև 1935 թվականը բազմիցս տպագրվել է իդիշերեն լույս տեսնող «Literarishe bleter» վարշավյան ամսագրում և 1934-1936 թվականներին վարել է «Fraynd» թերթի գրական էջը:

1927 թվականին իդիշերենով լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ինքնուրույն գիրքը՝ «Նոյեմբերյան գիշեր», որը ստացել է շուրջ 20 գրախոսական[3]: Երկրորդ գիրքը՝ «Մաշիկները հեռանում են» (1930), ստացել է Վարշավյան եվրոպական համայնքի և իդիշական ՊԵՆ ակումբի մրցանակը: 1935 թվականին արտագաղթել է Նյու Յորք, 1937 կամ 1938 թվականին ամուսինը միացել է նրան: Նյու Յորքում Կադյա Մոլոդովսկայան հիմնել է իդիշերեն երկու ամսագրեր՝ «Svive» («Շրջափակում») և «Heym» («Տուն»): 1942-1944 թվականներին «Ռիվկա Զիլբերգ» կեղծանվամբ (իր վեպի հերոսուհու անվամբ) սյունակներ է գրել իդիշերեն «Ֆորվերտս» օրաթերթի համար: 1948-1952 թվականներին բնակվել է Իսրայելում, այնուհետև վերադարձել է ԱՄՆ և 1960-1974 թվականներին Նյու Յորքում հրատարակել և խմբագրել է «Svive» («Շրջափակում») գրական ամսագիրը: 1971 թվականին Կադյա Մոլոդովսկայան արժանացել է Իցհակ Մանգերի անվան գրական մրցանակին: Մահացել է 1974 թվականի մարտի 23-ին, Ֆիլադելֆիայի ծերանոցում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ, պոեմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kheshvendike Nekht («Նոյեմբերի գիշերներ»), Վարշավա, 1927:
  • Geyen Shikhelekh Avek: Mayselekh («Մաշիկները հեռանում են. հեքիթաներ»), Վարշավա, 1930:
  • Mayselekh («Հեքիաթներ»), Վարշավա, 1931: 1931 թվականի ընթացքում լույս է տեսել թողարկումներով՝
  • Dzshike Gas («Դիկայա փողոցը»), Վարշավա, 1933:
  • Freydke. Վարշավա, 1935:
  • In Land fun Mayn Gebeyn («Ոսկորներիս երկրում»), ՉԻկագո, 1937:
  • Afn Barg («Լեռան վրա»), Նյու Յորք, 1938 (վաղ մանկական բանաստեղծությունների վերահրատարակում):
  • Yidishe Kinder («Հրեա երեխաներ»), Նյու Յորք, 1945, երկրորդ հրատարակություն — 1999:
  • Der Melekh Dovid Aleyn Iz Geblibn («Մնացել է միայն Դավիթ արքան»), Նյու Յորք, 1946:
  • In Yerushalayim Kumen Malokhim («Հրեշտակները գալիս են Երուսաղեմ») 1952:
  • Likht fun Dornboym («Լույս մամուխի թփից»), Բուենոս Այրես, 1967:
  • Martsepanes: Mayselekh un Lider far Kinder («Մարցիպաններ. մանկական հեքիաթներ և բանաստեղծություններ») 1970:

Բանաստեղծական թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մանկական և մեծահասակների բանաստեղծություններից, Մոլոդովսկայան կատարել է նաև թարգմանություններ, մասնավորապես, իդիշերեն է թարգմանել Սամուիլ Մարշակի «Տիկինը հանձնում է ուղեբեռը ...»[4]:

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպ «Fun Lublin Biz Nyu-York: Togbukh fun Rivke Zilberg» («Լյուբլինից Նյու Յորք. Ռիվկի Զիլբերգի օրագիրը»), Նյու Յորք, 1942:
  • Հեքիաթների ժողովածու «A shtub mit zibn fentster» («Յոթ պատուհանով տունը»), Նյու Յորք, 1957:
  • Էսսեների ժողովածու «Af di Vegn fun Tsion» («Սիոնի ճանապարհներին»), Նյու Յորք, 1957:
  • «Baym Toyer: Roman fun dem Lebn in Yisroel» վեպ («Դարպասների մոտ. Իսրայելում կյանքի մասին») 1967:
  • «Fun Mayn Elter-zeydns Yerushe» ինքնակենսագրություն («Մեծ պապերիս ժառանգությունից»): Տպագրվել է «Svive» ամսագրում 1965-1974 թվականներին:

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածու կազմող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 թվականին կազմել է «Lider fun Khurbm» ժողովածուն (Հոլոքոստի մասին բանաստեղծություններ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]