ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 1991 անգլ.՝ CONCACAF Gold Cup 1991 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | հունիսի 28 — հուլիսի 7 |
Մասնակիցներ | 8 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 394 664 (24 667 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 50 (3.13 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1989 ![]() |
1991 թ. հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-ը ԱՄՆ-ում անցկացվեց հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնության նոր ձևաչափով մրցաշարի՝ ոսկե գավաթի առաջին խաղարկությունը։ Այն փաստորեն փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, և դադարեց կատարել աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆունկցիաներ։ Հանդիպումները խաղացվեցին Լոս Անջելեսում և նրա Փասադենա արվարձանում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ չորսական հավաքականներից կազմված երկու խմբերից յուրաքանչյուրում հաղթող երկու հավաքականներ շարունակում էին պայքարը կիսաեզրափակչում, որի արդյունքում էլ որոշվում էին երրորդ տեղի համար հանդիպման և եզրափակչի մասնակիցները։ Մրցաշարի հաղթողին հրավեր էր սպասվում 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու համար։
Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
![]() |
3-րդ | կազմակերպիչ երկիր | |
![]() |
9-րդ | ավտոմատ կերպով | |
![]() |
4-րդ | ավտոմատ կերպով | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
![]() |
7-րդ | 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթի հաղթող | |
![]() |
7-րդ | 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 2-րդ տեղ | |
![]() |
9-րդ | 1991 թ. UNCAF-ի ազգերի գավաթում 3-րդ տեղ | |
Կարիբյան զոնա | |||
![]() |
3-րդ | 1991 թ. կարիբյան գավաթի հաղթող | |
![]() |
7-րդ | 1991 թ. կարիբյան գավաթում 2-րդ տեղ |
Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոս Անջելես | Փասադենա | |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ | Ռոուզ Բոուլ մարզադաշտ | |
անգլ.՝ Memorial Coliseum | անգլ.՝ Rose Bowl | |
93 000 նստատեղ | 93 000 նստատեղ | |
![]() |
![]() |
Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
A խմբից կանխատեսելիորեն փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին ֆավորիտները՝ Հոնդուրասի և Մեքսիկայի հավաքականները։ Առաջատարների միջև հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով, և գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ խմբում առաջին տեղը գրավեցին հոնդուրասցիները։ Խմբում մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Կանադայի և Ճամայկայի հավաքականները։
B խմբում ֆավորիտներ էին համարվում Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Ամերիկացիները վստահորեն զբաղեցրեցին խմբում առաջին տեղը՝ հաղթանակ տանելով երեք հանդիպումներում էլ։ Չնայած այն բանին, որ Տրինիդադ և Տոբագոյի ու Գվատեմալայի հավաքականները հավաքեցին նույնքան միավոր, որքան կոստառիկացիները (2-ական), այնուամենայնիվ գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշը վերջիններիս թույլ տվեց դուրս գալ կիսաեզրափակիչ։
Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փլեյ-օֆֆի առաջին փուլում՝ կիսաեզրափակչում, դիտվեցին երկու միանման դիմակայություններ։ Հոնդուրասը և Միացյալ Նահանգները նույն՝ 2։0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար Կոստա Ռիկայի և Մեքսիկայի հանդեպ։ Պարտվողները անց էին կացնելու հանդիպում երրորդ տեղի համար։ Այս հանդիպումը նույնպես ավարտվեց 2։0 հաշվով. մեքսիկացիները հաղթանակ տարան կոստառիկացիների նկատմամբ՝ եզրափակելով մրցանակային եռյակը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի այս խաղարկության եզրափակիչ հանդիպումը առաջինն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի հավաքականների մայրցամաքային առաջնությունների պատմության մեջ։ Միացյալ Նահանգների և Հոնդուրասի միջև հանդիպումն անցավ լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներում դարպասի գրանցում չգրանցվեց, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Դրա արդյունքում թիմերը իրացրեցին ութական հարված. ավելի դիպուկ գտնվեցին ամերիկացիները, չնայած այն բանին, որ նրանց անհաջող հարվածների թիվը չորսն էր՝ հոնդուրասցիների երեքի դիմաց։ Այսպիսով, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով 4։3 հաշվով՝ Միացյալ Նահանգների հավաքականը նվաճեց մրցաշարի պատմության մեջ և ամերիկյան ֆուտբոլի պատմության մեջ առաջին «ոսկե գավաթը»։ Որպես ոսկե գավաթի հաղթող՝ ամերիկացիներն ստացան նաև 1992 թ. Ֆահդ Արքայի գավաթին մասնակցելու հրավեր։
Հանդիպումներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբ A[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
3 | 2 | 1 | 0 | 10 | 3 | +7 | 5 |
2 | ![]() |
3 | 2 | 1 | 0 | 8 | 3 | +5 | 5 |
3 | ![]() |
3 | 1 | 0 | 2 | 6 | 9 | -3 | 2 |
4 | ![]() |
3 | 0 | 0 | 3 | 3 | 12 | -9 | 0 |
Հանդիպումների արդյունքները
28 հունիսի 14:00 UTC-7 |
Կանադա ![]() |
2 : 4 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 13 374 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Դեյլ Միտչել ![]() |
Հաշվետվություն | Էդուարդո Բենետ ![]() Խուան Էսպինոսա ![]() Լուիս Կալիշ ![]() Էուխենիո Ֆլորես ![]() |
28 հունիսի 16:00 UTC-7 |
Մեքսիկա ![]() |
4 : 1 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 13 374 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Բենխամին Գալինդո ![]() Զագե ![]() Կառլոս Էրմոսիլյո ![]() |
Հաշվետվություն | Ռոդերիկ Ռեյդ ![]() |
30 հունիսի 14:00 UTC-7 |
Հոնդուրաս ![]() |
5 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 4 797 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Լուիս Կալիշ ![]() Մարկո Անարիբա ![]() Էդուարդո Բենետ ![]() Խիլբերտո Յարվոդ ![]() |
Հաշվետվություն |
30 հունիսի 16:00 UTC-7 |
Կանադա ![]() |
1 : 3 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 4 797 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ջեյմի Լոուերի ![]() |
Հաշվետվություն | Կառլոս Էրմոսիլյո ![]() Խոսե դե լա Տորե ![]() Բենխամին Գալինդո ![]() |
3 հուլիսի 14:00 UTC-7 |
Ճամայկա ![]() |
2 : 3 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հեկտոր Ռայթ ![]() Ռոդերիկ Ռեյդ ![]() |
Հաշվետվություն | Դեյլ Միտչել ![]() Քոլին Միլեր ![]() Ջոն Լիմնիատիս ![]() |
3 հուլիսի 20:00 UTC-7 |
Մեքսիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Կառլոս Էրմոսիլյո ![]() |
Հաշվետվություն | Մարկո Անարիբա ![]() |
Խումբ B[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
3 | 3 | 0 | 0 | 8 | 3 | +5 | 6 |
2 | ![]() |
3 | 1 | 0 | 2 | 5 | 5 | 0 | 2 |
3 | ![]() |
3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 2 |
4 | ![]() |
3 | 1 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 2 |
Հանդիպումների արդյունքները
29 հունիսի 14:00 UTC-7 |
Կոստա Ռիկա ![]() |
2 : 0 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 18 435 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռոջեր Գոմես ![]() Լեոնիդաս Ֆլորես ![]() |
Հաշվետվություն |
29 հունիսի 16:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ ![]() |
2 : 1 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 18 435 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Բրյուս Մյուրեյ ![]() Մարսելո Բալբոա ![]() |
Հաշվետվություն | Լեոնսոն Լյուիս ![]() |
1 հուլիսի 14:00 UTC-7 |
Տրինիդադ և Տոբագո ![]() |
2 : 1 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 6 344 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Լեոնսոն Լյուիս ![]() Էլվին Թոմաս ![]() |
Հաշվետվություն | Էռնան Մեդֆորդ ![]() |
1 հուլիսի 16:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ ![]() |
3 : 0 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 6 344 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Բրյուս Մյուրեյ ![]() Բրայան Քուին ![]() Էրիկ Վինալդա ![]() |
Հաշվետվություն |
3 հուլիսի 16:00 UTC-7 |
Տրինիդադ և Տոբագո ![]() |
0 : 1 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Լուիս Էսպել ![]() |
3 հուլիսի 18:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ ![]() |
3 : 2 | ![]() |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ, Փասադենա Հանդիսական՝ 36 703 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Փիթեր Վերմս ![]() Ուգո Պերես ![]() Էկտոր Մարչենա ![]() |
Հաշվետվություն | Խուան Արգեդաս ![]() Կլաուդիո Խարա ![]() |
Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||
5 հուլիսի - Լոս Անջելես | |||||||
![]() |
2 | ||||||
![]() |
0 | ||||||
7 հուլիսի - Լոս Անջելես (ԼԺՀ / ՀՏՀ) | |||||||
![]() |
0 / 3 | ||||||
![]() |
0 / 4 | ||||||
Հանդիպում 3-րդ տեղի համար | |||||||
5 հուլիսի - Լոս Անջելես | 7 հուլիսի - Լոս Անջելես | ||||||
![]() |
2 | ![]() |
0 | ||||
![]() |
0 | ![]() |
2 |
Կիսաեզրափակիչ հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
5 հուլիսի 18:00 UTC-7 |
Հոնդուրաս ![]() |
2 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Էդուարդո Բենետ ![]() Էուխենիո Ֆլորես ![]() |
Հաշվետվություն |
5 հուլիսի 20:00 UTC-7 |
Միացյալ Նահանգներ ![]() |
2 : 0 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 41 103 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ջոն Դոյլ ![]() Փիթեր Վերմս ![]() |
Հաշվետվություն |
Հանդիպում 3-րդ տեղի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
7 հուլիսի 14:00 UTC-7 |
Կոստա Ռիկա ![]() |
0 : 2 | ![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 39 873 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հաշվետվություն | Գոնսալո Ֆարֆան ![]() Բենխամին Գալինդո ![]() |
Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
7 հուլիսի 16:00 UTC-7 |
Հոնդուրաս ![]() |
0 : 0 ԼԺՀ 3 : 4 ՀՏՀ |
![]() |
Մեմորիալ Կոլիզեում մարզադաշտ, Լոս Անջելես Հանդիսական՝ 39 873 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն |
---|
![]() Միացյալ Նահանգներ Առաջին տիտղոսը |
Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 ինքնագոլ` |
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը դարպասապահ Տոնի Մեոլան։ Իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու
Բենխամին Գալինդոն ստացավ «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց
Մեքսիկայի հավաքականին։
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 4 | 1 | 0 | 10 | 3 | +7 | 9 |
2 | ![]() |
5 | 3 | 2 | 0 | 12 | 3 | +9 | 8 |
3 | ![]() |
5 | 3 | 1 | 1 | 10 | 5 | +5 | 7 |
4 | ![]() |
5 | 1 | 0 | 4 | 5 | 9 | -4 | 2 |
5-8 | ![]() |
3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | -1 | 2 |
![]() |
3 | 1 | 0 | 2 | 6 | 9 | -3 | 2 | |
![]() |
3 | 1 | 0 | 2 | 1 | 5 | -4 | 2 | |
![]() |
3 | 0 | 0 | 3 | 3 | 12 | -9 | 0 |
Պատահարներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մրցաշարի բացման հանդիպման օրը՝ հունիսի 28-ին, Լոս Անջելեսի տարածքում տեղի ունեցավ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում երկու մարդ զոհվեց և ավելի քան 100-ը վիրավորվեցին[3]։
- Մրցաշարի բացման հաջորդ օրը՝ հունիսի 29-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ հանդիպումից առաջ, Միացյալ Նահանգների թիմի ավտոբուսը հյուրանոցի ճանապարհին փչացավ, և ամերիկացիները ստիպված էին ավտոմեքենաներով ուղևորվել ուղիղ դեպի Ռոուզ Բոուլ, ըստ որում առաջնահերթությունը տրվեց մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստների տեղափոխմանը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հանդիպումների պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում որպես առաջնային օգտագործվել են footballzz.com (անգլ.) կայքի տվյալները։
- ↑ Ըստ այլ աղբյուրների՝ գոլը հեղինակել է Դեյլ Միտչելը․ worldfootball.net (անգլ.)։
- ↑ 3,0 3,1 «Երբ ԱՄՆ հաղթեց անդրանիկ ոսկե գավաթում․ ֆուտբոլն այն ժամանակ շատ էր տարբերվում»․ theguardian.com (անգլ.)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի արդյունքները. footballzz.com, worldfootball.net (անգլ.)
- 1991 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
|