Ծվվան սագ
Ծվվան սագ | |
![]() Ծվվան սագ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Սագ (Anser) |
Տեսակ | Ծվվան սագ (A. erythropus) |
Միջազգային անվանում | |
Anser erythropus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Խոցելի տեսակ |
Ծվվան սագ (լատ.՝ Anser erythropus ), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրասիայի տունդրայի գոտում՝ Սկանդինավյան երկրներից մինչև Չուկոտիա։ Ձմեռում է Եվրոպայում, առավել հաճախ՝ Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանի հարավում, Կորեայում, Ճապոնիայում և Անդրկովկասում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ Սևանա լճում և Արաքսի հովում (ձմռանը, սակայն ոչ ամեն տարի)[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրման շրջանում հանդիպում է ոչ միայն տունդրայում, այլև լեռնային լճերում, լեռնային գետերի ստորին մասերում, զառիթափ լեռնային լանջերին։ Ձմռանը գերադասում է կերով հարուստ, լայն տեսադաշտով տարածքները, դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը։
Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով և թփուտներով պատված վայրերը, ժայռուտները։ Բնի ցամքարը լցված է աղվափետուրներով ծածկված չոր խոտաբույսերից։ Ձվերը 4-8 հատ են, սպիտակադեղնավուն, 69-87 մմ։ Թխսումը 26-28 օր է[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
Թվաքանակը միշտ եղել է սակավաթիվ։ Չուի և ձմեռման ընթացքում՝ 5-10 առանձնյակ սագերի խմբում։
Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնն ու որսագողությունը։
Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|