Սովորել է Մանիլայի համալսարանում, Իսպանիայում և Գերմանիայում։ Հայտնի էր իբրև բժիշկ, կենդանաբան, ազգագրագետ, լեզվաբան, պատմաբան, գրող, քանդակագործ, գեղանկարիչ։ Գաղութատիրությունը և կղերականությանը մերկացնող Ռիսալի «Չդիպչես ինձ» (1887), «Ծովահեններ» (1891) վեպերը և քաղաքական պամֆլետները մեծ դեր են խաղացել ֆիլիպինյան մտավորականության ազատամտության և ազգային ինքնագիտակցության արթնացման գործում։
1892 թվականին հիմնել է երկրի առաջին քաղաքական կազմակերպությունը՝ ֆիլիպինյան լիգան։ Ռիսլան պայքարել է ռասիզմի և խավարամտության դեմ, պահանջել դեմոկրատական վերափոխումներ՝ խաղաղ ճանապարհով։ Երբ սկսվել է ազատագրական ապստամբությունը, իսպանական իշխանությունները Ռիսալին մեղադրելով խռովություն հրահրելու մեջ՝ մահապատժի են ենթարկել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։