Խիստ ցամաքային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խիստ ցամաքային կլիմա, չափավոր կլիմայական գոտուն բնորոշ կլիմայի տեսակ, որը բնորոշ է մայրցամաքների ներքին շրջաններին, որոնք մեկուսացված են համաշխարհային օվկիանոսից և գտնվում են բարձր ճնշման տակ գտնվող տարածքների ազդեցության տակ։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե ողջ տարվա ընթացքում այստեղ տիրում է չափավոր կլիմայական գոտու ցամաքային օդը, եղանակի տեսակը՝ անտիցիկլոնային է, տեղումների քանակն աննշան է՝ 400 մմ-ից քիչ, խոնավության մակարդակը այնքան էլ բարձր չէ՝ գործակիցը 1-ից ցածր է։ Քամիները, որպես կանոն, թույլ են։ Բնորոշ են ջերմաստիճանի ամպլիտուդայի մեծ տատանումներ՝ ինչպես տարեկան, այնպես էլ օրական։ Ձմեռները երկարատև են, սակավաձյուն և շատ ցուրտ՝ բևեռում գտնվող Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական և արևելյան շրջաններում հնարավոր են մինչև -65 ˚C սառնամանիքներ[1]։ Ամառը, որպես կանոն, տաք է (ամենատաք ամսվա ջերմաստիճանը կազմում է 15-20 ˚C, միջին առավելագույնը՝ 25 ˚C-ից ավել), բայց կարճ, տեղումները համեմատաբար ավելի շատ են, քան ձմռանը, ամենաշատ տեղումները թափվում են հուլիսին։

Խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ ցամաքային կլիման հանդիպում է միայն Հյուսիսային կիսագնդում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հարավային կիսագնդի չափավոր կլիմայական գոտում գրեթե չկա ցամաք, հետևաբար, չկան պայմաններ ցամաքային օդային զանգվածների ձևավորման համար։ Բնորոշ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի ներքին շրջաններին, Ռուսաստանի տարածքում դա Արևելյան և Կենտրոնական Սիբիրն է։ Խիստ ցամաքային կլիմայի օրինակ է Յակուտսկը, որը գտնվում է Սախա-Յակուտիայի Հանրապետության կենտրոնական մասում։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յակուտսկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −5,8 −2,2 8,3 21,1 31,1 35,1 38,4 35,4 27,0 18,6 3,1 −3,9 38,4
միջին առավելագույնը (°C) −35,1 −28,6 −12,3 1,7 13,2 22,4 25,5 21,5 11,5 −3,6 −23,1 −34,3 −3,4
միջին ջերմաստիճանը (°C) −38,6 −33,8 −20,1 −4,8 7,5 16,4 19,5 15,2 6,1 −7,8 −27,0 −37,6 −8,8
միջին նվազագույնը (°C) −41,5 −38,2 −27,4 −11,8 1,0 9,3 12,7 8,9 1,2 −12,2 −31,0 −40,4 −14,1
բացարձակ նվազագույնը (°C) −63,0 −64,4 −54,9 −41,0 −18,1 −5,4 −1,5 −7,8 −14,2 −40,9 −54,5 −59,8 −64,4
տեղումների քանակը (մմ) 9 8 7 8 20 35 38 37 31 18 16 10 237
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]