Լև Յաշին: Իմ երազանքի դարպասապահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լև Յաշին: Իմ երազանքի դարպասապահը
Լև Յաշին- Իմ երազանքի դարպասապահը.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և association football film?
ԹեմաԼև Յաշին, Եվրոպայի ազգերի գավաթ 1960 և ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962
Թվականհոկտեմբերի 25, 2018 և 2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորVasiliy Chiginskiy?
ՊրոդյուսերOleg Kapanets?
Սցենարի հեղինակՎլադիմիր Վալուցկի
ԴերակատարներAleksandr Yermakov?, Գալինա Բելյաևա, Yulia Khlynina?, Ալեքսեյ Գուսկով և Aleksei Kravchenko?
Պատմվածքի վայրՄոսկվա
Տևողություն120 րոպե
Բյուջե₽ 360 054 850[1][2]

«Լև Յաշին։ Իմ երզանքի դարպասապահը» (լատ.՝ «Лев Яшин. Вратарь моей мечты»), ռուսական լիամետրաժ մարզական դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Չիգինսկին 2019 թվականին։ Այն հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է խորհրդային հայտնի ֆուտբոլային դարպասապահ և 20-րդ դարի լավագույն դարպասապահ Լև Իվանովիչ Յաշինի (1929-1990) կյանքի և մարզական կարիերայի մասին։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Ժողովրդական սիրո պատվանդանին» (ռուս.՝ «На пьедестале народной любви»)[3]։

Վերջին ֆիլմն է, որ նկարահանվել է Վլադիմիր Վալուցկու սցենարով (1936-2015)[4] և դերասան Վլադիմիր Անդրեևի վերջին կինոդերը։

Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոկենտրոնում[5], իսկ լայն վարձույթի է հանվել Լև Յաշինի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին[6]։ Հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 12-ին՝ «Ռուսաստանի օրը», «Առաջին ալիքով»[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի մայիսի 27։ Մոսկվան սպասում է հայտնի ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղին Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտի մեծ մարզադաշտում։ Խորհրդային ֆուտբոլիստին պատմության մեջ առաջին անգամ մեծարելու են համաշխարհային ֆուտբոլի բոլոր աստղերը։

Այդ իրադարձության նախաշեմին Լև Յաշինը հիշում է այն մարդկանց և խաղերը, որոնց հետ կապված էր իր մարզական կարիերան, այն անհեթեթ գոլը, որը բաց է թողնել «Դինամոյի» հիմնական կազմում իր առաջին խաղում, որից հետո երկու տարի անցկացրել է պահեստայինների նստարանին, այն համառ մարզումները, որոնք նրան վերադարձրել են հիմնական թիմ, ԽՍՀՄ հավաքականի կազմում ելույթները 1960 թվականի Եվրոպայի առաջնությունում, 1962 թվականի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև 1963 թվականի հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կայացած աշխարհի հավաքականի խաղը՝ նվիրված անգլիական ֆուտբոլի 100-ամյակին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Ֆոկին – Լև Իվանովիչ Յաշին (երիտասարդ տարիքում), խորհրդային ֆուտբոլային դարպասապահ (դերասանի նորամուտը կինոյում[4])
  • Յուլիա Խլինինա – Վալենտինա Տիմոֆեևնա Յաշինա (երիտասարդ տարիքում), Լև Յաշինի կինը
  • Ալեքսանդր Երմակով – Լև Իվանովիչ Յաշին (հասուն տարիքում), խորհրդային ֆուտբոլային դարպասապահ
  • Գալինա ԲելյաևաՎալենտինա Տիմոֆեևնա Յաշինա (հասուն տարիքում), Լև Յաշինի կինը
  • Ալեքսեյ ԳուսկովՄիխայիլ Իոսիֆովիչ Յակուշին, «Դինամո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ (Մոսկվա) 1953-1960 թվականներին
  • Ալեքսեյ Կրավչենկո – Ալեքսեյ Պետրովիչ Խոմիչ, «Դինամո» ՖԱ դարպասապահ (Մոսկվա)
  • Եվգենի Դյատլով – Արկադի Իվանովիչ Չերնիշյով, «Դինամո» հոկեյի ակումբի մարզիչ (Մոսկվա)
  • Վիտալի Խաև – Ալեքսանդր Սեմյոնովիչ Պոնոմարյով, ԽՍՀՄ ֆուտբոլի օլիմպիական հավաքականի ավագ մարզիչ
  • Միխայիլ Ելիսեև – Գավրիիլ Դմիտրիևիչ Կաչալին, ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ 1968-1970 թվականներին
  • Յան Ցապնիկ – «ՏԱՍՍ»-ի թղթակից
  • Ալեքսանդր Սամոյլենկո – Միշուրին, ԽՍՀՄ սպորտկոմիտեի պաշտոնյա
  • Վլադիմիր Անդրեև – Միշուրինի հայրը
  • Ալեքսանդր Բուխարով – Կոնստանտին Իվանովիչ Բեսկով, «Դինամո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ (Մոսկվա) 1967-1973 թվականներին
  • Յուրի Գալցևդպրոցի տնօրեն
  • Բորիս Կամորզին – գեներալ
  • Բորիս Շչերբակով – Միրոնիչ, ավտոբուսի վարորդ
  • Ալեքսանդր Պյատկով – Միխալիչ, բակապան
  • Անաստասիա Վեդենսկայա – Լիդա, Վալենտինա Յաշինայի ընկերուհին
  • Յարոսլավ Ժալնին – Վլադիմիր Շաբրով, Լև Յաշինի ընկերը
  • Եվգենի Մարդրոպով – Միխայիլ Գալունով, Լև Յաշինի մանկության ընկերը
  • Անդրեյ Լեոնով – Նիկոլայ Նիկոլաևիչ Օզերով, խորհրդային մարզական մեկնաբան
  • Ստանիսլավ Կոնչևիչ – Վադիմ Սվյատոսլավովիչ Սինյավսկի, խորհրդային սպորտային մեկնաբան
  • Ֆրանսիսկո Օլմո – Սանտյագո Բեռնաբեու, «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախագահ (Մադրիդ)
  • Միլենա Ռադուլովիչ – Սանտյագո Բեռնաբեուի թարգմանչուհի
  • Մալխազ Աբուլաձե – Ֆեռնանդո Ռիերա, չիլիացի ֆուտբոլիստ, Չիլիի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ 1942-1950 թվականներին
  • Վալերի Աֆանասև – Իվան Պետրովիչ Յաշին, Լև Յաշինի հայրը
  • Նատալյա Սուրկովա – Ալեքսանդրա Պետրովնա Յաշինա, Լև Յաշինի խորթ մայր
  • Մաքսիմ Սապրիկին – Բորիս Յաշին (մանկության տարիներին)
  • Արտյոմ Վերշինին – Բորիս Յաշին
  • Ելենա Տարասենկո – Լև Յաշին (մանուկ հասակում)
  • Իրինա Կիրեևա – Իրինա, Լև և Վալենտինա Յաշիններիի ավագ դուստրը
  • Ռիտա Դյաչենկովա – Իրինա (դպրոցական տարիքում), Լև և Վալենտինա Յաշինների ավագ դուստրը
  • Վիտալիա Կոռնիենկո – Իրինա (մանուկ հասակում), Լև և Վալենտինա Յաշինների ավագ դուստրը
  • Ալիսա Սապեգինա – Ալյոնա, Լև և Վալենտինա Յաշինների կրտսեր դուստրը
  • Ադելինա Կոբլովա – Ալյոնա (մանկության տարիներին), Լև և Վալենտինա Յաշինների կրտսեր դուստրը
  • Օլեգ Կապանեց – Իվան Իվանովիչ Ստանկևիչ, «Դինամո» ՖԱ-ի երկրորդ մարզիչ (Մոսկվա)
  • Միխայիլ Խիմիչև – Վսևոլոդ Կոնստանտինովիչ Բլինկով, «Դինամո» ՖԱ մարզիչ (Մոսկվա)
  • Իվան Տիտով – Վալենտին Կոզմիչ Իվանով, ֆուտբոլիստ
  • Անժեյ Նովոսելով – Վալերի Վորոնին, ֆուտբոլիստ
  • Յարոսլավ Լեոնով – Էդուարդ Անատոլիևիչ Ստրելցով, ֆուտբոլիստ
  • Արտյոմ Եշկին – Վիկտոր Վլադիմիրովիչ Պոնեդելնիկ, ֆուտբոլիստ
  • Դմիտրի Բելոցերկովսկի – Իգոր Ալեքսանդրովիչ Նետտո, ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի ավագ
  • Պավել Շևանդո – Անատոլի Իլյին, ֆուտբոլիստ
  • Վլադիմիր Գուսկով – Իգոր Լեոնիդովիչ Չիսլենկո, ֆուտբոլիստ
  • Յուրի Տրուբին – Ալեքպեր Ամիրովիչ Մամեդով, ֆուտբոլիստ
  • Ալեքսանդր Լուչինին – Վիկտոր Ցարև, ֆուտբոլիստ
  • Իգոր Սիլչենկո – Բորիս Կուզնեցով, ֆուտբոլիստ
  • Անդրեյ Կլավդիև – Հենրիխ Ֆեդոսով, ֆուտբոլիստ
  • Եվգենի Ռոմանցով – Կոնստանտին Կրիժևսկի, ֆուտբոլիստ
  • Ալեքսանդր Ռագուլին – Վասիլի Տրոֆիմով, ֆուտբոլիստ
  • Ալեքսանդր Ալյոշկին – Վլադիմիր Սավդունին, ֆուտբոլիստ
  • Ստանիսլավ Ռասկաչաև – Սերգեյ Սալնիկով, ֆուտբոլիստ
  • Վախթանգ Մախարեիշվիլի – Միխեիլ Մեսխի, ֆուտբոլիստ
  • Դմիտրի Արբենին – Յուրի Կովալև, ֆուտբոլիստ
  • Ռուսլան Նախուշև – Վալենտին Բուբուկին, ֆուտբոլիստ
  • Արամ Վարդևանյան – Նիկիտա Պավլովիչ Սիմոնյան, ֆուտբոլիստ
  • Դանիլա Տեզով – Վլադիմիր Կեսարև, ֆուտբոլիստ
  • Գլեբ Գերվասիև – Վլադիմիր Բելյաև, ֆուտբոլիստ
  • Իրակլի Կվանտրիշվիլի – Վալտեր Սանայա, ֆուտբոլիստ

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնորդվելով Լև Յաշինի կյանքին նվիրված գեղարվեստական ֆիլմի ստեղծման անհրաժեշտության մասին ՌԴ նախագահի հանձնարարականով՝ ֆիլմի ստեղծողները կազմել են աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են նախագծի նախաձեռնողների և դարպասապահի այրու ներկայացուցիչները։ Խումբը գլխավորել է Սերգեյ Ստեպաշինը։

Ֆիլմն ստացել է Ռուսաստանի սպորտի վետերանների, ակումբի և ԽՍՀՄ հավաքականի խաղերում Լև Յաշինի խաղընկերների, դարպասապահի ընտանիքի և «Դինամոյի» բազմաթիվ երկրպագուների հավանությունը և աջակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Художественный фильм «Лев Яшин. Вратарь моей мечты» (Россия, 2019 год). Динамика кассовых сборов, посещаемости, количества сеансов. Единая федеральная автоматизированная информационная система сведений о показах фильмов в кинозалах (ЕАИС) // ekinobilet.fond-kino.ru
  2. Вероника Столбунова. Бюджет фильма «Лев Яшин. Вратарь моей мечты» составил 360 миллионов рублей. Спорт РИА «Новости» // rsport.ria.ru (31 июля 2018 года)
  3. 3,0 3,1 «Это футбольная легенда нашей страны». Почему нельзя пропустить фильм «Лев Яшин. Вратарь моей мечты». — Смотрите фильм на «Первом канале» 12 июня 2020 года после программы «Время». Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (19 декабря 2019 года)
  4. 4,0 4,1 4,2 Пётр Кондаков. 12 июня 2020 года, в День России, в 21:20 на «Первом канале» начнётся премьерный телевизионный показ фильма «Лев Яшин. Вратарь моей мечты» // championat.com, 11 июня 2020
  5. «Премьера фильма «Лев Яшин. Вратарь моей мечты» состоялась в Москве. — Показ картины прошёл в киноцентре «Октябрь»» (ռուսերեն)։ ТАСС։ 25 ноября 2019 года։ Վերցված է 2019-11-27 
  6. Во всех кинотеатрах страны стартует премьера «Лев Яшин. Вратарь моей мечты». // «Первый канал», 26 ноября 2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]