Վիկտոր Պոնեդելնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Պոնեդելնիկ
Rostov-Amkar (4).jpg
Ծնվել է մայիսի 22, 1937(1937-05-22) (81 տարեկան)
Ծննդավայր Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզու ռուսերեն
Մասնագիտություն ֆուտբոլիստ, լրագրող և ֆուտբոլային մարզիչ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան Բարեկամության շքանշան և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Viktor Ponedelnik Վիքիպահեստում

Վիկտոր Վլադիմիրի Պոնեդելնիկ (ռուս.՝ Виктор Владимирович Понедельник, մայիսի 22, 1937(1937-05-22), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)- խորհրդային ֆուտբոլիստ, Եվրոպայի գավաթի 1960 թ. խաղարկության եզրափակիչ խաղի «ոսկե գոլի» հեղինակ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Պոնեդելնիկը[1] ծնվել է Դոնի Ռոստովում, 1937 թվականի մայիսի 22-ին[2]: Մարզական իր կարիերան սկսել է դեռ այն ժամանակից, երբ սովորում էր Ռոստովի ռազմական ուսումնարանում: Մարզվում էր և խաղում «Բուրևեստնիկ» ֆուտբոլային սիրողական թիմում: Ֆուտբոլիստի տաղանդը նկատվեց ու գնահատվեց, և նա հրավիրվեց խաղալու Ռոստովի «Տորպեդո» թիմում, որը հանդես էր գալիս ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության «Բ» խմբի երկրորդ գոտում: Իր նոր թիմի կազմում մասնակցելով ընդամենը հինգ խաղի՝ Պոնեդելնիկը խփեց երեք գոլ: Մրցաշրջանի արդյունքներով Ռոստովի «Տորպեդո»-ն զբաղեցրեց տասներկուերորդ տեղը: Հաջորդ տարի թիմը վերանվանվեց «Ռոստսելմաշ,,, շարունակեց ցուցադրել միջակ խաղ, բայց Վիկտոր Պոնեդելնիկի խաղն աչքի էր ընկնում բարձր որակներով, և նրան հրավիրեցին ԽՍՀՄ հավաքական: Դա իրոք բացառիկ դեպք էր, երբ առաջնության երկրորդ խմբում հանդես եկող թիմի խաղացողը հրավիրվում էր խաղալու երկրի գլխավոր թիմի կազմում: Եվ պետք է ասել, որ Վիկտորը հավաքականի մարզիչներին զղջալու առիթ չտվեց, լիուլի արդարացրեց նրանց հույսերը:

1960 թվականին անցկացվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջին առաջնությունը: Խորհրդային Միության հավաքականը հասավ եզրափակիչ, որտեղ մրցեց Հարավլավիայի թիմի հետ: Առաջին խաղակեսն ավարտվեց հարավսլավցիների օգտին՝ 1:0 հաշվով; Երկրորդ խաղակեսում ԽՍՀՄ թիմից Սլավա Մետրևելին կարողացավ հավասարեցնել հաշիվը: Լրացուցիչ ժամանակում ուղղակի փայլեց Վիկտոր Պոնեդելնիկը, որի՝ 113-րդ րոպեին խփած գոլը վճռական էր ոչ միայն այդ խաղի, այլև Եվրոպայի առաջին առաջնության հաղթողին որոշելու հարցում: Դա իրոք ոսկե գոլ էր Խորհրդային Միության հավաքականի համար, որը եզակի փայլուն հաղթանակ էր տանում իր ողջ պատմության ընթացքում: Հավաքականի անդամները հռչակվեցին խորհրդային ֆուտբոլի ամենաականավոր խաղացողներ, Վիկտոր Պոնեդելնիկի անունը ներառվեց ինչպես այդ տարվա՝ 1960 թվականի, այնպես էլ հաջորդ երեք տարիների ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

1961 թվականին նա տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ՝ բանակի կենտրոնական մարզական ակումբի թիմ, բայց վերջինիս կազմում նույնիսկ մեկ հանդիպման չմասնակցելով՝ վերադարձավ Ռոստով՝ խաղալու հայրենի քաղաքի բանակայինների թիմում՝ Ռոստովի ԲՄԱ-ում, որի կազմում հանդես եկավ ընդհուպ մինչև 1965 թվականը: Այդ ընթացում մասնակցեց աշխարհի 1962 թվականի առաջնությանը և ԽՍՀՄ հավաքականի կազմում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, իսկ 1964 թվականին, դարձյալ խորհրդային հավաքականի կազմում, դարձավ Եվրոպայի գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր:

1956-1966 թվականներին Վիկտոր Պոնեդելնիկը, մասնակցելով Խորհրդային Միության ֆուտբոլի առաջնության 217 խաղի, խփել է 86 գոլ, ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 20 (որոշ տվյալներով՝ 21) գոլի հեղինակ: Վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1966 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացնելու իր հրաժեշտի մրցախաղը (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ այդ մրցակցությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով):

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելով՝ Պոնեդելնիկն անցել է մարզչական աշխատանքի. 1966-1969 թվականներին մարզել է իր հարազատ՝ «Ռոստսելմաշ» թիմը: 1969 թվականին թողել է նաև մարզչական կարիերան և, հետևելով հոր օրինակին, դարձել լրագրող, մարզական մեկնաբան: Որոշ ժամանակ աշխատել է նաև որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական՝ ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով:

Վաստակի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Պոնեդելնիկին, որ ներկայումս մոսկվաբնակ է, շնորհվել է Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացու կոչում:

Նրա անունն է կրում ֆուտբոլի մանկական ակադեմիան:

Յուրաքանչյուր տարեվերջի «Ռոստսելմաշ» թիմի երկրպագուները որոշում են իրենց սիրելի թիմի լավագույն խաղացողին և հանձնում են հատուկ մրցանակ՝ Վ. Պոնեդելնիկի արձանիկը:

Դոնի Ռոստովի Օլիմպ-2 մարզադաշտում 2015 թվականին տեղադրվել է մարզական գավաթը վեր բարձրացրած Վ. Պոնեդելնիկի արձանը:

Վիկտոր Պոնեդելնիկին շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ կոչում:

Նա պարգևատրվել է «Մարզական ակնառու նվաճումների համար» ոսկե մեդալով, «Պատվո նշան» և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ՈւԵՖԱ-ի «Վաստակի համար» սուտակե շքանշանով, «Ռոստովի մարզում ունեցած վաստակի համար» շքանշանով, մի շարք մեդալներով ու պատվո կրծքանշաններով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]