Լուսնակ (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսնակ
Ծնվել էհունվարի 1, 1967(1967-01-01) (57 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄոնրեալի քվեբեքյան համալսարան
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ, դերասանուհի և երաժիշտ

Լուսնակ (Լուսնակ Աբդալյան, հունվարի 1, 1967(1967-01-01), Բեյրութ, Լիբանան), կանադահայ արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնակը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում՝ Համբարձում Աբդալյանի և Անի Տեր-Ստեփանյանի ընտանիքում։ Տասնմեկ տարեկանում Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով հայտնվել է Լոնդոնում, ապա Փարիզում, այնուհետև ծնողների հետ հաստատվել է Մոնրեալում։ 17 տարեկանում եղել է Մոնրեալ ամենամսյա պարբերականի գեղարվեստական խմբագրի օգնական, որը եղել է գրաֆիկական դիզայնում նրա գործունեության սկիզբը[1]։ Սովորել է Մոնրեալի քվեբեքյան համալսարանի տեսողական արվեստի դասընթացներում (UQAM) քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մոտ։

Լուսնակն ունեցել է բազմաթիվ միջազգային ցուցադրություններ։ Մասնակցել է ֆրանս-կանադացի քանդակագործ Արման Վայանքուրի բազմաթիվ ստեղծագործական ծրագրերին, Փարիզում համատեղ ֆոտոցուցադրություն է ունեցել Ատոմ Էգոյանի հետ։

Որպես երգահան-երգչուհի՝ Լուսնակի գործերն ազդված են հայ ավանդական երգից ու սեփական արմատների նկատմամբ սիրուց։ Նրա առաջին՝ «Լուսնակ» ալբոմը լույս է տեսել 2003 թվականին։

Լուսնակն ունեցել է բազմաթիվ ներկայացումներ Lion d’Or, Outremont Theatre, Quat’Sous սրահներում, Ֆրոնթենաք մշակույթի կենտրոնում, Place des ArtsCinquième Salle սրահում՝ հանդես գալով թե՛ որպես արտիստ, թե՛ որպես բեմադրող ռեժիսոր։

1990-ականների վերջերին Լուսնակն իրականացրել է «Խոսենք ցեղասպանությունից» ծրագիրը. ապրիլ ամսին անցկացվող այս բազմաժանր իրադարձությունը (երաժշտություն, պար, պոեզիա, թատրոն և այլն) նպատակ ունի հասարակությանն իրազեկել ցեղասպանության վերաբերյալ և կրթել նրան արվեստի զգայնության շնորհիվ[2][3]։

Լուսնակը հայտնի է կոմիտասյան նկարների շարքով։ Շարքի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4] և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

2019 թվականին Երևանի Նուռ ցուցասրահում կայացել է Լուսնակի «Սրտիս Դարման» խորագրով մուլտիդիսցիպլին ցուցահանդեսը (գծանկար, քանդակ, թվային լուսանկար և գիֆ-արտ)[5][6]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lousnak A Full Spectrum Of Expressions». www.magzter.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Lousnak commemorates the 100th anniversary of the Armenian Genocide | Watch News Videos Online». Global News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Remembering the Armenian Genocide with Lousnak». Breakfast Television Montreal (կանադական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  4. Նվիրատվություն
  5. Ցուցահանդես «Սրտիս դարման» Exhibition Mend My Heart
  6. Սերը` հակագազով, կամ Լուսնակի աշխատանքները «Նուռ» ցուցասրահում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]