Իմ որդին պիտի հայ լինի (ֆիլմ)
Երկիր | Կանադա Հայաստան |
---|---|
Ժանր | փաստավավերագրական |
Թեմա | ցեղասպանություն |
Թվական | 2004 |
Լեզու | հայերեն, անգլերեն, ֆրանսերեն (լուսագրերով) |
Ռեժիսոր | Հակոբ Գուդսուզյան |
Պրոդյուսեր | Այվիս Բիզայոն |
Սցենարի հեղինակ | Հակոբ Գուդսուզյան Ժ.Դյուշեն |
Օպերատոր | Ա. Ֆեյո |
Երաժշտություն | Արարատ Պետրոսյան, Հնչյունը` Ժ.-Ժ.Դաուս |
Կինոընկերություն | National Film Board of Canada |
Տևողություն | 80 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Իմ որդին պիտի հայ լինի» (ֆր.՝ Mon fils sera arménien), Հակոբ Գուդսուզյանի (Յակոբ Կուտսուզեան) 2004 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ 2005 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Գուդսուզյանը, հինգ կանադահայերի հետ, ովքեր նույնպես կորցրել են իրենց հարազատներին Հայոց մեծ եղեռնի ժամանակ, ճանապարհորդում է Հայաստանից Սիրիա, զրուցում ցեղասպանությունը վերապրածների հետ[2][3]։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում և Կանադայում։ Սիրիայում Գուդսուզյանը լուսանկարել է տեսարաններ, Դեյր-էլ-Զորը, որտեղ հազարավոր հայեր են սպանվել։ Տեսարաններից մեկում՝ եկեղեցու մոտ հողը ձեռքերով քերելով, բացվում է մասսայական գերեզման, գտնում ոսկորներ, հարսանեկան մատանի, հրազենի գնդակ....
Հայաստանում Գուդսուզյանն այցելում է այն գյուղերը, որոնք վերանվանվել են նախկին բնակավայրերի անունով, հանդիպում տարեցների, ովքեր գիտեն՝ ինչ է պատահել իրենց ծնողներին, հարազատներին[4][5]։
«Իմ որդին պիտի հայ լինի» ֆիլմում ներառված են արխիվային լուսանկարներ և տեսանյութեր Հոլիվուդյան համր ֆիլմից, որն ստեղծվել է Ամերիկայում հաստատված Ցեղասպանությունը վերապրածի տվյալներով[4][6][7]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուսնակ
- Պատրիկ Մասբուրյան
- Մարտին Բատանի
- Գաբրիելա Ջերահյան
- Գարո Շամլյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իմ որդին պիտի հայ լինի», Ոսկե Ծիրան, Հայկական համայնապատկեր, 2005(չաշխատող հղում)
- ↑ Smith, Joanna (2009 թ․ ապրիլի 6). «Filmmaker confronts bitter cultural legacy». Toronto Star. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Festival international du film de Québec(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 Skrypuch, Marsha (2006 թ․ մարտի 3). «My Son Shall Be Armenian». Canadian Materials. Winnipeg: Manitoba Library Association. XII (13). ISSN 1201-9364. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Իմ որդին պիտի հայ լինի». Ցեղասպանության մասին քչերին հայտնի մի ֆիլմ
- ↑ «LES RENDEZ-VOUS DU CINÉMA QUÉBÉCOIS». Montreal Film Journal. 2005. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Couillard, Claude. «MON FILS SERA ARMÉNIEN». Guide culturel (French). Montreal: Radio Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- My Son Shall Be Armenian
- Mon fils sera arménien (ֆրանսերեն)
- My Son Shall Be Armenian (անգլերեն)
|