Հակոբ Գուդսուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Գուդսուզյան
Ծնվել է1949
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտացումռեժիսոր և կինոռեժիսոր
IMDbID ID 4712164

Հակոբ Գուդսուզյան (Յակոբ Կուտսուզեան, անգլ.՝ Hagop Goudsouzian, 1949, Կահիրե, Եգիպտոս), հայազգի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Գուդսուզյանը ծնվել է Կահիրեում, Կեսարիայից Եգիպտոս գաղթած հայ մտավորական Արամ Գուդսուզյանի (1914-1974) ընտանիքում։ 10 տարեկան հասակում հաստատվել է Կանադայում[1]։

Գուդսուզյանն զբաղվել է հեռուստածրագրերի թողարկմանբ ու նկարահանմամբ։ TV Ontario TFO-ի հետ համագործակցությամբ թողարկել և նկարահանել է մի շարք հեռուստաշարեր, ստեղծել հայկական եռերգություն, որի առաջին մասը «Հայ տարագիրն» է, որտեղ հեղինակը հետամուտ է իր ինքնությանը և որի արդյունքում նկարահանել է «Իմ որդին պիտի հայ լինի» ֆիլմը։ 2011 թվականին նկարահանված «Հայոց գուսանները» Գուդսուզյանի առաջին ֆիլմն է հայկական երաժշտության մասին՝ ի հարգանք «Սայաթ-Նովա» գուսանական երգի անսամբլին, Թովմաս Պողոսյանին և չորս ճանաչված աշուղների գործին։ 2012 թվականի ապրիլին նկարել է հայկական երաժշտությանը նվիրված իր երկրորդ աշխատանքը՝ «Հայկական արձագանքները»[2]։

Գուդսուզյանը նաև լուսանկարիչ է. նրա գործերը ցուցադրվել են Քվեբեկի ազգային գրադարանում, այնուհետև շրջել զանազան հյուսիսամերիկյան պատկերասրահներով[3][4]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ որդին պիտի հայ լինի (2004)
  • Հայ տարագիր (2009)
  • Հայ աշուղներ (2011)[5]
  • Հայկական արձագանքներ (2012)
  • "Apricot Armenian Gold" (2014)
  • "Apricot Armenian Gold" (2015)
  • "Uprooted" (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hagop Goudsouzian(չաշխատող հղում)
  2. «Հակոբ Գուդսուզյան․«Կարող եմ ասել, որ շատ բախտավոր եմ, որ բոլոր ֆիլմերս ցուցադրվել են ամերիկյան տարբեր հեռուստաալիքներով»». Կինոաշխարհ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  3. «Հակոբ Գուդսուզյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  4. Հայի ֆենոմենը՝ ըստ Հակոբ Գուդսուզյանի
  5. Armenian Minstrels

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]