Լուսիկ Ագուլեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Լուսիկ Ագուլեցի
Lousig Aguletsi.jpeg
Ծնվել է մայիսի 31, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:31|2|0}})
Ծննդավայր Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Վախճանվել է հուլիսի 13, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (72 տարեկանում)
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություն նկարչուհի և ազգագրագետ
Պարգևներ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ և Մովսես Խորենացու մեդալ
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն
Ամուսին Յուրի Սամվելյան

Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան (Լուսիկ Ժորժիկի Սամվելյան) (մայիսի 31, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:31|2|0}}), Ագուլիս, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - հուլիսի 13, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1]), հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014), Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին Նախիջևանի Ագուլիս քաղաքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թ. Մրցանակ Անդրկովկասյան ցուցահանդեսում
  • 1968 թ. Կին նկարիչների ցուցահանդեսի առաջին մրցանակ
  • 1975 թ. Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսի Գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
  • 2003 թ. Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի կողմից համամարդկային արժեքները պապհանելու համար մրցանակ
  • 2010 թ. Մովսես Խորենացու մեդալ[3]
  • 2011 թ. «Գրքարվեստ» հանրապետական չորրորդ մրցանակաբաշխությանը Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքներ» գիրքն արժանացել է գլխավոր մրցանակի, ստացել է նաև ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխության «Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակ
  • 2014 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[4]
  • 2014 թ. Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ

Մեջբերումներ Լուսիկ Ագուլեցուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը, տարազները։ Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսիկ Ագուլեցի «Անցյալի մասունքներ», Երևան, 2010:
  • Լուսիկ Ագուլեցի «Յուրի Սամվելյան», Երևան, 2012:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսիկ Ագուլեցի-Սամվելյան, Երևան, 2004, 90 էջ:
  • Նազիկ Արմենակյան, Հայոց տոնածիսական մշակույթն ըստ գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու ստեղծագործությունների, Երևան, 2015, 408 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]