Լուիս Ֆելիպե (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Ֆելիպե
Luiz Felipe
Լուիս Ֆելիպեն Լացիոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Luiz Felipe Ramos Marchi
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1997(1997-03-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Colina, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Բրազիլիա Իտուանո 9 (0)
2016-ներկա Իտալիա Լացիո 50 (2)
2016-2017   Իտալիա Սալերնիտանա 7 (1)
Ազգային հավաքական
2017 Բրազիլիա Բրազիլիա Մ20 2 (0)
2019-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 12-ի, 2020

Լուիս Ֆելիպե (պորտ.՝ Luiz Felipe, մարտի 22, 1997(1997-03-22)[1], Colina, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտուանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ֆելիպեն Իտուանոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պաուլիստայի գավաթի Պրիմավերա Սան Պաուլուի դեմ խաղում[3]։ Սերիա D-ում առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի հունիսի 12-ին՝ Մարինգայի դեմ խաղում[4]։ Իտուանոյի առաջին թիմի կազմում Լուիս Ֆելիպեն անցկացրեց 21 հանդիպում։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Լուիս Ֆելիպեն տեղափոխվեց Լացիո[5], ինչից հետո 1 տարվա վարձավճարով միացավ Սալերնիտանային[6]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց հոկտեմբերի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենևենտոյի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ Սալերնիտանայի կազմում Լուիս Ֆելիպեն անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Լուիս Ֆելիպեն վերադարձավ Լացիո։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ փոխարինելով Շտեֆան Ռադուին Միլանի դեմ խաղում[8]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[9]։ 2018 թվականի մարտի 19-ին Լուիս Ֆելիպեն երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2022 թվականը[10][11][12][13]։ 2017-18 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Իր առաջին գոլը Լացիոյի կազմում Լուիս Ֆելիպեն խփեց 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[15]։ 2019 թվականի մայիսի 15-ին նա մենկարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[16]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[17][18]։ Դեկտեմբերի 7-ին բրազիլացին գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում[19]։ Դեկտեմբերի 22-ին Լուիս Ֆելիպեն մասնակցեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ հանդիպմանը[20], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[21][22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ֆելիպեն իրավասու է ներկայացնել Իտալիան ու Բրազիլիան միջազգային ասպարեզում[23], և հանդես է եկել Բրազիլիայի մինչև 20 ու մինչև 23 տարեկանների երիտասարդական հավաքականների հավաքականներում։ 2019 թվականի մարտի 16-ին նա հրավիրվեց Իտալիայի Մ21 հավաքական[24][25], սակայն մերժեց հրավերը՝ հայտարարելով, որ ցանկանում էր հանդես գալ Բրազիլիայի կազմում[26][27][28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտուանո 2015 Լիգա Պաուլիստա 0 0 0 0 3 0 3 0
2016 Բրազիլիայի Սերիա D 9 0 0 0 9 0 18 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 12 0 21 0
Սալերնիտանա (վարձավճար) 2016–17 Իտալիայի Սերիա B 7 1 7 1
Լացիո 2017–18 Իտալիայի Սերիա A 18 0 3 0 10 0 0 0 31 0
2018–19 17 1 3 0 5 0 25 1
2019–20 15 1 0 0 1 0 1 0 17 1
Ընդհանուր 50 2 6 0 16 0 1 0 73 2
Կարիերայի ընդհանուր 66 2 6 0 16 0 13 0 101 3

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Luiz Felipe - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «Primavera SP vs. Ituano - 23 August 2015 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Ituano vs. Maringá - 12 June 2016 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Luiz Felipe, zagueiro do Ituano, faz exames e deve assinar com o Lazio». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Lazio, visite per il giovane Luiz Felipe: «Andrò in prestito alla Salernitana, ma tornerò a Roma il prossimo anno»» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «US Salernitana 1919 - Benevento Calcio, Oct 9, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «SS Lazio - AC Milan, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «Official: Luiz Felipe renews with Lazio | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. IANS (2018 թ․ մարտի 20). «Lazio defender Luiz Felipe signs new contract». Business Standard India. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  12. «Lazio's Brazilian defender Luiz Felipe signs contract extension til 2022». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. «Lazio defender Luiz Felipe signs new contract». mid-day (անգլերեն). 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. «Luiz Felipe | Football Stats | Salernitana | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «Bologna FC 1909 - SS Lazio, Dec 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  16. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  17. 17,0 17,1 «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  18. «Atalanta 0-2 Lazio: FT, Lazio the winners of Coppa Italia». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  19. «SS Lazio - Juventus FC, Dec 7, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  20. «Juventus FC - SS Lazio, Dec 22, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  21. 21,0 21,1 «Lazio beat Juventus 3-1 to win Italian Super Cup in Saudi Arabia». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  22. Jones, Matt. «Lazio Shock Juventus, Cristiano Ronaldo to Win Italian Super Cup». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  23. «Report: Lazio's Luiz Felipe to play for Italy under Roberto Mancini? - The Laziali». The Laziali (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  24. «Milan pair in U21 squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  25. «Luiz Felipe: Lazio defender earns call up to Italy U21 side». The Laziali (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  26. «Luiz Felipe rejects Italy for Brazil | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  27. «The reason Luiz Felipe didn't accept Italy call up». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  28. «Italy U21 coach admits he is 'surprised' and by Luiz Felipe's Brazil decision| All Football». AllfootballOfficial (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  29. «Luiz Felipe». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  30. Verschueren, Gianni. «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ֆելիպե (ֆուտբոլիստ)» հոդվածին։