Լյուսի Հոքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուսի Հոքինգ
անգլ.՝ Lucy Hawking
Lucy Hawking NASA 2008.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1969(1969-11-02)[1][2][3][4] (49 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունՀամալսարանի քոլեջ
Մասնագիտությունլրագրող, վիպասան և գրող
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Ծնողներհայր՝ Սթիվեն Հոքինգ, մայր՝ Ջեյն Ուայլդ Հոքինգ
Կայքlucyhawking.com
archive.org/wayback/available?url=http://www.marjonhoffman.com/[5]
Lucy Hawking Վիքիպահեստում

Քեթրին Լյուսի Հոքինգ, ԹԱՄ (նոյեմբերի 2, 1969(1969-11-02)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5])[6], անգլիացի լրագրող և հեղինակ[7]: Նա ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգի և գրող Ջեյն Ուայլդ Հոքինգի դուստրն է: Լյուսին ապրում է Լոնդոնում[8]: Նա համագործակցում է իր հոր հետ, օգնելով ձևավորելով գրքերը և երիտասարդ ընթերցողներին գիտական նյութերը մատչելի դարձնելու համար դրանք արկաային դարձնելը:

Նա նաև համագործակցում է աուտիզմի գիտահետազոտական կենտրոնի հետ[9]:

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի երեք երեխաներից մեկն է: Նրա մայրը Ջեյն Ուայլդ Հոքինգն է:

Հոքինգը սովորել է ֆրանսերեն և ռուսերեն, Օքսֆորդի համալսարանում[10]:

Նա աշխատել է, որպես լրագրող[11] New York, Daily Mail, The Telegraph, Թայմս, London Evening Standard[12] և The Guardian ամսագրերի համար[13]: Նա նաև աշխատել է, որպես ռադիո լրագրող[8]:

Հոքինգը գրել է երկու նովել՝ «Տանջվածը» (2004) և «Փոխուստ կյանքի համար» (2005) (նաև հրատարակվել է, որպես «Պատահարային մարաթոն»):

2007 թվականին նա հրատարակել է «Ջորջի բանալին դեպի տիեզերք» գիրքը, որը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում է համակարգչային պորտալի միջ և ճանապարհորդել արեգակնային համակարգով: Գրել է իր հոր հետ և նրա նախկին ուսանող Քրիստոֆեր Գալֆարդի հետ, այն թարգմանվել է 38 լեզուներով և հրատարակվել 43 երկրներում: «Ջորջի տիեզերական գանձերը» նախորդի շարունակությունն է և հրատարակվել է 2009 թվականին: Երրորդ մասը կոչվում է «Ջորջը և Մեծ Պայթյունը», այն պատմում է թե ինչ է տեղի ունեցել Մեծ Պայթյունի ժամանակ, հրատարակվել է 2011 թվականին[14] : Ջորջի մասին պատմող վերջերս թողարկված պատմությունը կոչվում է «Ջորջը և չկոտրվող գաղտնագիրը», հրատարակվել է 2014 թվականին:

2008 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ի 50-րդ տարեդարձի առթիվ, նա լեկցիա է կարդացել երեխաների և գիտական կրթության մասին: Նա իր լեկցիայում նշել է, որ երեխաները դեռ վաղ տարիքից պետք է գիտության հետ առնչվեն:

Հոքինգը 2008 թվականի հոկտեմբերին Հռոմում պարգևատրվել է է Սապիո մրցանակով՝ գիտությունը հանրայնացնելու համար: Նա Ազգային աստղային քոլեջի փոխնախագահն է, այդտեղ մարդիկ բացահայտում են իրենց պոտենցիալը և զարգացնում դրանք[15]: Նրա հորով շատ երեխաներ են ոգեշնչվել է և մասնավորապես հաշմանդամ պատանիները:

2010 թվականին Արիզոնայի պետական համալսարանը Հոքինգին նշանակեց գրականության դասախոս, իրենց 2011 թվականի նախագծերի համար[16]:

2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ը Հոքինգը թեզեր էր կարդում Կանադայի Ուոտերլուի տեսական ֆիզիկայի համալսարանի BrainSTEM: Your Future is Now փառատոնին[17]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Հոքինգը 1998 թվականին ամուսնացել է Ալեքս Մաքենզի Սմիթի հետ[18], բայց զույգը բաժանվել է 2004 թվականին[19]: Նա ունի մեկ որդի: Նրա մոտ աուտիզմ հիվանդությունը հայտնաբերելուց հետո, նա սկսեց աջակցել այդ համախտանիշով հիվանդներին[13]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք գրվել են նրա հոր՝ Սթիվեն Հոքինգի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://books.google.fr/books?id=yL3RBMEI5OgC&lpg=PA32&ots=FrWyt0TcRF&dq=Lucy%20Hawking%201970&hl=fr&pg=PA32#v=onepage&q=Lucy%20Hawking%201970&f=false
  2. 2,0 2,1 https://books.google.fr/books?id=RDduBwAAQBAJ&lpg=PT140&ots=Uv-EN7Jjpy&dq=Lucy%20Hawking%201970&hl=fr&pg=PT140#v=onepage&q=Lucy%20Hawking%201970&f=false
  3. 3,0 3,1 NooSFere
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://web.archive.org/web/20170323040826/http://jeugdliteratuur.org/auteurs/lucy-hawking
  6. Larsen Kristine (2005)։ Stephen Hawking: A Biography։ Greenwood Publishing Group։ էջ xv։ ISBN 0-313-32392-5։ Վերցված է 9 June 2008 
  7. «Stephen Hawking, NNDB»։ www.nndb.com 
  8. 8,0 8,1 «Lucy Hawking»։ www.fischerverlage.de 
  9. «Trustees»։ Autism Research Trust 
  10. Sale Jonathan (30 April 2009)։ «Passed/Failed: An education in the life of Lucy Hawking, science writer.»։ The Independent։ Վերցված է 8 February 2015 
  11. «Shadowland»։ The Age (Melbourne)։ 21 April 2004 
  12. «ARC Staff; Lucy Hawking»։ www.autismresearchcentre.com 
  13. 13,0 13,1 «Profile - Lucy Hawking»։ The Guardian։ Վերցված է 8 August 2015 
  14. «Stephen Hawking's Bedtime Stories»։ New Scientist։ 18 March 2009։ Վերցված է 18 September 2013 
  15. Staff։ «National Star College - Board of Governors»։ National Star College։ Վերցված է 18 September 2013 
  16. «ASU Origins Project»։ USA: Arizona State University 
  17. «Perimeter Institute Announces BrainSTEM: Your Future is Now Festival Schedule»։ www.prweb.com/ prweb.com։ 8 February 2013։ Վերցված է 8 February 2015 
  18. http://www.telegraph.co.uk/culture/books/3615326/Dads-important-but-we-matter-too.html
  19. http://www.standard.co.uk/showbiz/lucy-hawkings-fears-7232582.html