Լյուբո Բաբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբո Բաբիչ
խորվ.՝ Ljubomir Babić
Ծնվել էհունիսի 14, 1890(1890-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրJastrebarsko, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմայիսի 14, 1974(1974-05-14)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Yugoslavia (1918–1941).svg Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Flag of Yugoslavia (1918–1941).svg Հարավսլավիայի Թագավորություն, Խորվաթիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ և նկարիչ
Ոճմոդերն
Թեմաներյուղաներկ
Ներշնչվել էՄենցի Կլեմենտ Ցրնչիչ
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Ljubo Babić Վիքիպահեստում

Լյուբո Բաբիչ (խորվ.՝ Ljubomir Tito Stjepan Babić, հունիսի 14, 1890(1890-06-14)[1][2][3][…], Jastrebarsko, Ավստրո-Հունգարիա - մայիսի 14, 1974(1974-05-14)[2][3][4][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), 20-րդ դարի խորվաթ նկարիչ, գրաֆիկ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբո Բաբիչը ծնվել է 1890 թվականին ազնվականական ընտանիքում։ Նրա հայրը՝ Անտոն Բաբիչը, եղել է դատավոր։ Գիմնազիական կրթություն ստացել է Բելովարում և Զագրեբում (Զագրեբի գիմնազիան ավարտել է 1908 թվականին)։ Մասնավոր դասեր է վերցրել նկարիչներ Կլեմենտ Կրնչիչից և Բելա Չիկոշայից, սովորել է նաև Արվեստների դպրոցում։ 1908 թվականին հոր օրինակով ընդունվել է Զագրեբի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, սակայն հետո թողել է իրավագիտությունը և զբաղվել նկարչությամբ։ Բաբիչի դպրոցական ընկերոջ՝ Տեոդոր Պեյաչևիչի շնորհիվ՝ նա ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ ուսանել է Անգելո Յանկի (1910-1911) և Ֆրանց ֆոն Շտուկի (1911-1913) մոտ։ Մյունխենում Լյուբո Բաբիչը մարդակազմություն է սովորել Բժշկական դպրոցում, որն անհրաժեշտ էր նրան՝ որպես նկարչի։ 1913-1914 թվականներին նա անցկացրել է Փարիզում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ վերադարձել է հայրենիք։ Իր վարպետանոցում նկարիչը բացել է Ժամանակակից արվեստի դպրոց։ 1916 թվականին սկսել է դասավանդել Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1940 թվականին դարձել է ակադեմիայի պրոֆեսոր և այնտեղից թոշակի անցել 1961 թվականին[5]։ Նրա աշակերտներից է եղել Վինկո Գրդանը[6]։ 1920 թվականին նկարիչը ճանապարհորդել է Իսպանիայում, որտեղ շատ է նկարել և ստեղծել նկարաշար՝ «Իսպանական աշխատանքներ»։ 1930-1936 թվականներին շատ է ճանապարհորդել հայրենի Խորվաթիայում, ստեղծել համանման շարք՝ «Խորվաթական աշխատանքներ»։ 1930-ական թվականներին Լյուբո Բաբիչը դասախոսություններով հանդես է եկել ինչպես Խորվաթիայի տարբեր դպրոցներում ու ինստիտուտներում, այնպես էլ եվրոպական երկրներում։ 1932 թվականին Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում արվեստի պատմության ոլորտում ստացել է գիտական աստիճան։

1919 թվականին Բաբիչը դարձել է Զագրեբի ժամանակակից արվեստի թանգարանի առաջին ղեկավարը։ Նա կազմակերպել է ժամանակակից ֆրանսիական ու գերմանական արվեստի ցուցահանդեսներ Զագրեբում, իսկ 1950 թվականին՝ Հարավսլավիայի ժողովուրդների արվեստի ցուցահանդես Փարիզում։ Բաբիչը եղել է «Խորվաթական գարնանային սալոնի» (1916), «Խորվաթ նկարիչների անկախ միավորման» (1923), «Երեքի խմբի» (1929), «Չորսի խմբի» (1928) և այլ միավորումների հիմնադիրներից։ 1928 թվականին ընտրվել է Հարավսլավիայի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1950 թվականին՝ իսկական անդամ։

Լյուբո Բաբիչը հայտնի է որպես երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածի հարավսլավացի ականավոր նկարիչ։ Նա դրսևորվել է և՛ որպես նկարիչ ու գրաֆիկ, և՛ թատերական զգեստների ու դեկորացիաների վարպետ, և՛ որպես մանկավարժ, արվեստի պատմաբան, թատերական գործիչ։ Նկարել է յուղաներկով, ջրաներկով։ Մյունխենյան շրջանի աշխատանքները կրել են սիմվոլիզմի ու մոդեռնի ազդեցությունը[7]

1916 թվականից հետո տարվել է էքսպրեսիոնիզմով, այնուհետև անցել աբստրակտ արվեստին, որը իր ստեղծագործության գագաթն է։ Բրանկո Գավելլայի հետ Բաբիչը զբաղվել է Խորվաթիայի ազգային թատրոնի դիզայնով։ Նկարազարդել է գրքեր, հետաքրքրվել պլակատային արվեստով, գրել ու հրատարակել գեղարվեստական վարպետության տեսության ու պատմության մասին գրքեր (հոդվածների հետ՝ մոտ 400)[8]։

Հիմնադրել է նաև տիկնիկային առաջին թատրոնը Զագրեբում (1920), որի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է Զագրեբի տիկնիկային թատրոնը (1948)։

Բաբիչի գեղարվեստական աշխատանքները 1910-1974 թվականներին Խորվաթիայում ու Հարավսլավիայում բազմիցս ներկայացվել անհատական ու խմբային ցուցահանդեսներում։ Նրա գործերը ցուցադրվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1925, Թատերական արվեստի գրան պրի)[9], Նյու Յորքում (1926), Վենետիկի 21-րդ Բիենալեում, Վիեննայի Սեցեսիոնում, Զագրեբի գարնանային սալոնում, Մյունխենի ցուցահանդեսներում և այլուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ljubo Babic
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  5. Igor Zidić (2009)։ «Ljubo Babić: Građa za Enciklopediju Matice hrvatske, Naslovnica» [Ljubo Babić: material for the Encyclopaedia Matica hrvatica]։ Kolo (01-02)։ ISSN 1331-0992։ Վերցված է դեկտեմբերի 27, 2010 
  6. «Ljubo_Babić»։ Culturenet։ Վերցված է դեկտեմբերի 27, 2010 
  7. Patricia Kiš։ «Retrospektiva Ljube Babiceva: Sa svoga je prozora gledao žalobne i prosvjedne povorke i pretvarao ih u remek-djela» [Ljubo Babić Retrospective: From his window he watched sombre processions and turned them into masterpieces]։ Jutarnji List։ Վերցված է փետրվարի 16, 2011 
  8. «Ljubo_Babic»։ Hrvatska Radio Television։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 15, 2009-ին։ Վերցված է դեկտեմբերի 27, 2010 
  9. Список наград, 1925, էջ 134

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[фр.] / Ministère du commerce, de l'industrie, des postes et des télégraphes. — Paris : Imprimerie Nationale, 1925. — 176 p.

  • Miroslav Krleža, Slikar Ljubo Babić, Vjesnik, Zagreb, 21 (1960)
  • Vinko Zlamalik, Ljubo Babić, Zagreb 1968
  • Igor Zidić, Ljubo Babić. Sentimentalni portret, Hrvatski tjednik, Zagreb, 1 (1971), 1, str. 18
  • Zdenko Tonković, Kazališni scenograf Ljubo Babić, Prolog, Zagreb, 6 (1974), 21, str. 75-92
  • Jelena Uskoković, Prikaz djela Ljube Babića (u katalogu slikareve retrospektive), MG, Zagreb 1975, str.V.-XIX 27
  • Radovan Ivančević, Ljubo Babić. S puta po Španjolskoj / Notes from a Journey through Spain, GZH & NSB, Zagreb 1990
  • José Luis Morales y Marin, Tres maestros de la Pintura Croata (Catálogo de la esposición »Grupo de los tres«, Madrid 1994/1995, o. 21-24
  • Tonko Maroević, La etapa Espańola de la Obra de Ljubo Babić, ibid., p. 53-56