Տիկնիկային թատրոն (Զագրեբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Տիկնիկային թատրոն
Zagreb Puppet Theatre northern entrance.jpg
Տեսակտիկնիկային թատրոն և թատերական կազմակերպություն
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
Գտնվելու վայրըԶագրեբ
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 6, 1948
Անվանված էԶագրեբ
Կայքzkl.hr(խորվ.)(անգլ.)
Zagreb Puppet Theatre Վիքիպահեստում

Տիկնիկային թատրոն (Զագրեբ) (խորվ.՝ Zagrebačko kazalište lutaka, հայտնի է նաև որպես ZKL), տիկնիկային թատրոն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, մանկական թատերական բեմ, ժամանցի և մշակույթի վայր քաղաքի և երկրի համար։ Ներկայացումներն անց են կացվում խորվաթերենով, հիմնականում նախատեսված են մանկական (նախադպրոցական և դպրոցական) հանդիսատեսի համար, սակայն կան նաև մի քանի ներկայացումներ մեծահասակների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1948 թվականի փետրվարի 6-ին Խորվաթիայի Հանրապետության կառավարության կողմից։ Թատրոնի գործունեության առաջին տարիներին գեղարվեստական ղեկավարը, ռեժիսորն ու տնօրենը Վոյմիլ Ռաբադանն էր։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս ազգային տիկնիկային թատրոնի մի շարք աստղային անուններ, ինչպիսիք են Բոգդան Երկովիչը, Վելիմիր Խիտիլը, Վիշնյա Ստագուլյակը, Կոսովկա Կուժատ-Սպաիչը, Բորիսլավ Մրկշիչը, Բերիսլավ Բրայկովիչը, ինչպես նաև` սցենարիստներ Մարիան Տրեպշեն, Կամիլ Տոմպան, Էդո Կովաչևիչը և այլ։ 1960-ական թվականներին թատրոնի աշխատանքը հիմնված էր մանկական դասական գրականության բեմադրությունների վրա, թատրոնն աշխատում էր տիկնիկային բեմադրությունների ավանդական մոտեցումներով։ Թատրոնի հիմնական ստեղծագործողն այն ժամանակ Ժելյան Մարկովինան էր, իսկ ստեղծագործական հիմնական կազմի մեջ էին Դինա Դոժիչը, Նեվենկա Ֆիլիպովիչը, Յանա Կաշպերը, Կրստո Կրնիցը, Յոակիմ Մատկովիչը, Դու Նովակովիչը, Յուլիա Պերլակին, Գրվոե Շվոբը, Անդրեա Շարիչը։ 1963-73 թվականներին, մի ամբողջ տասնամյակ, թատրոնի շենքը փակ է եղել վերանորոգման պատճառով, և թատերախումբը հաջողությամբ ելույթներ է ունեցել Զագրեբի և երկրի այլ բեմերում, ինչպես նաև` համերգներ է ունեցել արտերկրում` Սիրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Դանիայում, ԽՍՀՄ-ում։ 1970-ական թվականներին զագրեբյան տիկնիկային թատրոնի խաղացանկի ձևավորման գործում մեծ դեր ուներ ռեժիսոր և բեմադրիչ Բերիսլավ Դեժելիչը, ում աշխատանքները հեռանում էին իրականությունից և փնտրում էին սեփական գեղագիտական ձևերը, ինչը բերում էր տիկնիկների և ներկայացումների անկրկնելի տեսողական նոր ոճ։ Նա տնօրեն Դավոր Մլադինովի հետ ներկայացումներ է բեմադրել, որոնք մեծ ոգևորությամբ էին ընդունվում քննադատների կողմից։ Ոչ պակաս հետաքրքիր ու տարբերվող ոճով էին բեմադրված Կոսովկա Կուժատ-Սպաիչի և Վելիմիր Խիտիլի բեմադրությունները, որոնց շնորհիվ թատրոնն ստացել է ազգային ու միջազգային ճանաչվածություն։ 1980-ականներին ու 1990-ականներին տիկնիկների ձևավորմամբ զբաղվում էին Վեսնա Բալաբանիչն ու Գորդան Կրեբելը, իսկ ներկայացումների բեմադրություններով զբաղվում էին Յոշկո Յուվանչինը, Բոժիդար Վիոլիչը, Գեորգի Պարոն, Ժելիմիր Մեսարիչը, Զորան Մուժինը (թատրոնի գեղարվեստական ղեկավար)։ Թատրոնի ստեղծագործական կազմը ընդլայնվել էր մինչև 24 մարդ։ Զագրեբյան տիկնիկային թատրոնի բեմադրություններն այդ շրջանում կրկին ուղղված են դասական ժանրին. ներկայացումներ ըստ խորվաթական և արտասահմանյան ժողովրդական ու գրական հեքիաթների, ըստ դասական մանկական գրականության։ 1990-ականների վերջից սկսած թատրոնը հրատարակում է իր ամսագիրը, որը վերաբերում է տիկնիկային թատրոնի «խոհանոցին» և իր տեսակով միակն է Խորվաթիայում։ Թատրոնի հին շենքի վերակառուցման ժամանակ թատերախումբը ներկայացումներ է ունեցել Տրեշնևկիի տիկնիկային թատրոնում։ 2004 թվականի նոյեմբերի 24-ին պաշտոնապես բացվել է թատրոնի` եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող նոր շենքը, ինչը երկրի բոլոր տիկնիկային թատրոններին զարգանալու նոր հնարավորություն էր տալիս։ 2008 թվականին բացվել է Զագրեբի տիկնիկային թատրոնի նոր (փոքր) բեմը։ Կարևոր է նշել, որ տիկնիկային թատրոնների զարգացման գործում ունեցած մեծ ներդրումից բացի Զագրեբի տիկնիկային թատրոնը հատուկ կարևոր դեր ունի երիտասարդ սերնդի գեղագիտական ու բարոյական դաստիարակության հարցում, ինչպես նաև` սերտորեն համագործակցում է մանկապարտեզների, դպրոցների ու կրթական հաստատությունների հետ, ինչն ավելի կարևոր է դարձնում թատրոնի դերը Զագրեբի ու Խորվաթիայի կյանքում։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբի տիկնիկային թատրոնի խաղացանկը[1]։

  • DRAGA TILLA DURIEUX (Slobodan Šnajder)
  • ČAROBNJAK IZ OZA (Ֆրենկ Բաում)
  • ROBIN HOOD (Nino Škrabe)
  • DOŽIVLJAJI LUTKA SMOTANOG (Marina Petković Liker)
  • KRAVA NA MJESECU (Ivan Kristijan Majić)
  • SNJEGULJICA (Գրիմ եղբայրներ)
  • JEŽEVA KUĆICA (Branko Ćopić)
  • PETAR PAN (Ջեյմս Բարրի)
  • OSVAJANJE KAZALIŠTA (Dubravko Jelačić Bužimski)
  • BONTON ILI KAKO PRISTOJNO PROVESTI DAN (ZKL և Bembo թատրոն)
  • VESELI BALOGOV CIRKUS (Balog — Kostelac — Juričić)
  • PINOCCHIO (Miro Gavran / Կարլո Կոլլոդի)
  • «JEDINI NEUSPJEH ADOLFA H.» (George Tabori)
  • TRNORUŽICA (Գրիմ եղբայրներ)
  • SVAROŽIĆ (Ana Tonković Dolenčić)
  • PLAKIR (Marin Držić)
  • NEĆKO SVOJEGLAVEĆKO (Zvonimir Balog)
  • CRVENKAPICA, ALI DA NE BUDE VUKA (Đuro Roić)
  • MAČAK U ČIZMAMA (Շառլ Պերո)
  • VUK I SEDAM KOZLIĆA (Գրիմ եղբայրներ)
  • TRI PRAŠČIĆA (Jiri Jaroš)
  • UMIŠLJENA MIŠICA (Željka Turčinović)
  • PALČIĆ (Igor Mrduljaš)
  • IVICA I MARICA (Գրիմ եղբայրներ / Igor Mrduljaš)
  • PISMO IZ ZELENGRADA (Nevenka Videk)
  • ČAROBNA FRULA (Վոլֆգանգ Մոցարտ)
  • TIGRIĆ (Hanna Januszewska)
  • NADIR (Kruna Tarle)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թատրոնի խաղացանկը Archived 2011-08-30 at the Wayback Machine. թատրոնի կայքում (խորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]