Լյուբոմիր Ռեհակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբոմիր Ռեհակ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1970(1970-02-24)[1] (54 տարեկան)
ԾննդավայրTopoľčany, Nitra Region, Սլովակիա
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունպետական ծառայող
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs?, ambassador of Slovakia to Belarus? և ambassador of the European Union to Belarus?
Պարգևներ և
մրցանակներ
Knight Commander of the Sacred Military Constantinian Order of Saint George

Լյուբոմիր Ռեհակ (սլովակերեն՝ Ľubomír Rehák, փետրվարի 24, 1970(1970-02-24)[1], Topoľčany, Nitra Region, Սլովակիա), սլովակ դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոմիր Ռեհակը ծնվել է 1970 թվականի փետրվարի 24-ին, Սլովակիայի Տոպոլչանի քաղաքում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, որտեղ էլ 1997 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Դիվանագիտական իր գործունեությունն սկսել է Բրատիսլավայում՝ Սլովակիայի արտաքին գործերի նախարարությունում։

Լյուբոմիր Ռեհակն ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։ Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, պորտուգալերենին, կարող է խոսել նաև ֆրանսերեն, իսպաներեն, բելառուսերեն և լեհերեն։

Դիվանագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 – 1998 Ռուսաստան, Մոսկվա. դեսպանի անձնական քարտուղար[2]
  • 1999 – 2003 Պորտուգալիա, Լիսաբոն. փոխդեսպան[2]
  • 2004 – 2006 Սլովակիա, Բրատիսլավա. եվրոպական թղթակից-համակարգող՝ ընդհանուր արտաքին քաղաքականության և Եվրոպական միության անվտանգության քաղաքականության բնագավառում[2]
  • 2006 – 2008 Բելառուս, Մինսկ. Սլովակիայի Հանրապետության դեսպանության ղեկավար, 2007 թվականի երկրորդ կեսից՝ նաև Եվրոպական միության՝ Բելառուսում բացված ներկայացուցչության ղեկավար
  • 2008 – 2009 Բելգիա, Բրյուսել. Սլովակիայի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոպական միության քաղաքականության ու անվտանգության կոմիտեում[2]
  • 2010 – 2011 Սլովակիա, Բրատիսլավա. Սլովակիայի արտաքին հարաբերությունների նախարարության քաղաքական բաժնի գլխավոր տնօրեն[2]
  • 2011 – 2012 Ղազախստան, Աստանա. Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Ղազախստանում և Ղրղզստանում[3]
  • 2015 – Միացյալ Թագավորություն, Լոնդոն. Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեյնթ Ջեյմս դատարանում (Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի թագավորական դատարանի պաշտոնական անվանումը)[2]

Գնահատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – «Տարվա եվրոպական դիվանագետ»՝ Լոնդոնի Diplomat ամսագրի անցկացրած հարցումների հիման վրա[4]
  • 2019 – Անվան գրանցում Խաղաղության ծառին՝ Servare et Manere ընկերակցության առաջադրման հիման վրա[5]
Տոհմական շքանշաններ
  • «Երկու Սիցիլիաների թագավորության դրոշ» շքանշան Սիցիլիայում նախկինում իշխած կալաբրիական Բուրբոն-Օբոխ արքայատոհմի կողմից
  • Ասպետ սպայի կոչում և Աստղի շքանշան՝ վաստակի համար՝ Սուրբ Գևորգի ուխտի ասպետների կողմից[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 |priezvisko=Veľvyslanectvo Slovenskej republiky v Londýne|meno=|titul=Veľvyslanec - biografia|url=https://www.mzv.sk/web/londyn/o_nas/velvyslanec%7Cdátum(չաշխատող հղում) vydania=|dátum prístupu=2018-12-28|vydavateľ=www.mzv.sk}}
  3. |priezvisko=Osobnosti.sk|meno=|titul=Ľubomír Rehák|url=http://www.osobnost.sk/index.php?os=zivotopis&ID=59816%7Cdátum(չաշխատող հղում) vydania=|dátum prístupu=2018-12-28|vydavateľ=www.osobnost.sk}}
  4. |priezvisko=The Slovak Spectator|meno=|titul=Slovak Ambassador in London became European Diplomat of the Year|url=https://spectator.sme.sk/c/20517685/slovak-ambassador-for-london-becomes-european-diplomat-of-the-year.html%7Cdátum vydania=2017-04-26|dátum prístupu=2018-12-28|vydavateľ=spectator.sme.sk|jazyk=en}}
  5. |titul=Tree of peace / Strom pokoja|url=https://www.tofp.eu/sk/medal/%7Cdátum(չաշխատող հղում) prístupu=2019-12-12|jazyk=sk-SK|priezvisko=|meno=Servare et Manere|dátum vydania=|vydavateľ=}}
  6. |priezvisko=Independent Catholic News|meno=|titul=Westminster: Faith leaders and politicians gather at chivalric investiture Mass|url=https://www.indcatholicnews.com/news/36015%7Cdátum(չաշխատող հղում) vydania=18. november 2018|dátum prístupu=28. december 2018|vydavateľ=Independent Catholic News}}