Լյուբիցա Միլետիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբիցա Միլետիչ
Ծնվել է1948
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 10, 2020(2020-07-10)[1]
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և ակնարկագիր
Պարգևներ

Լյուբիցա Միլետիչ (1948, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն - հուլիսի 10, 2020(2020-07-10)[1]), սերբ բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականին Բելգրադում։ Բանաստեղծական, էսսեների ժողովածուների հեղինակ է, կատարել է մի շարք թարգմանություններ[3]։

Թարգմանվել է անգլերեն, իտալերեն, բուլղարերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, թուրքերեն, սլովեներեն, ֆրանսերեն, իսպաներեն, առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն (Մոսկվա, 2010) և հայերեն (Ստեփանակերտ, 2013, Երևան, 2013)։ 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-յի նախաձեռնած «Գրքի համաշխարհային մայրաքաղաք` Երևան» նախագծում Լյուբոմիր Չորիլիչի հետ ներկայացրել է Սերբիան[4]։

2013 թվականին հեղինակել է «Արարատի հողմերը» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, «Ապոլլոն» հրատարակչություն)[5]։ Դրան զուգահեռ Ստեփանակերտում հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա երկրորդ՝ «Ների՛ր, հրեշտա՛կ» գիրքը[6]։ Պոեզիայի Արցախյան միջազգային երկրորդ փառատոնի դափնեկիր է։ 2015 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել «Փոքր գրադարան» մատենաշարով Բելգրադում լույս տեսած «Արդի հայ պոեզիա» («САВРЕМЕНА JЕРМЕНСКА ПОЕЗИJA») անթոլոգիայի շնորհանդեսը։ Գրքում ներկայացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված 28 հայ բանաստեղծների ստեղծագործություններ, գրքի «Արդի հայ պոեզիայի այսօրը» խորագրով վերջաբանի հեղինակ եղել է բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը[7]։

Միլետիչը մահացել է 2020 թվականի հուլիսի 10-ին, 72 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը
  2. http://ratkoviceve.bijelopolje.co.me/index.php/nagrade1
  3. «Լյուբիցա ՄԻԼԵՏԻՉ». Գրական Թերթ. 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Сербские поэты в Ереване: "МЫ ПОНИМАЕМ ВАШУ БОЛЬ"». golosarmenii.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries
  6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ
  7. Գրողների միությունում տեղի ունեցավ Լյուբիցա Միլետիչի «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը