Գրքի համաշխարհային մայրաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Printing4 Walk of Ideas Berlin.JPG

Գրքի համաշխարհային մայրաքաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման։

Տիտղոսի ժամկետը տևում է տարվա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրից (ապրիլ 23) մինչ հաջորդ տարվա ապրիլի 22-ը։

Տիտղոսի մասին[խմբագրել]

1996թ. մեկնարկած Գրքի և Հեղինակային իրավունքի օրվա հաջողությունը , ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար խթան հանդիսացավ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի հայեցակարգը զարգացնելու, ընտրելով Մադրիդը որպես 2001թ մայրաքաղաք. Այստեղ նույնպես հաջողելով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը որոշեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անվանակոչումը դարձնել ամենամյա միջոցառում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրեց Հրատարակիչների միջազգային ասոցիացիային, Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիային և Գրավաճառների միջազգային ֆեդերացիային մասնակցել թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի ապահովի գրքի արտադրության երեք հիմնական ճյուղերի մասնակցությունը որոշում կայացնելու մեջ։

Նոմինացիան որևէ ֆինանսական մրցանակ չի ներառում, նա ավելի շուտ հիշատակում է գրքին և ընթերցանությանը նվիրված լավագույն ծրագրերը։

Նոմինացիայի չափանիշները[խմբագրել]

Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ[խմբագրել]

Հետևյալ քաղաքները ընտրվել են որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք.

Տարի Քաղաք Երկիր
2001 Մադրիդ Իսպանիա
2002 Ալեքսանդրիա Եգիպտոս
2003 Դելի Հնդկաստան
2004 Անտվերպեն[1] Բելգիա
2005 Մոնրեալ[2] Կանադա
2006 Թուրին[3] Իտալիա
2007 Բոգոտա[4] Կոլումբիա
2008 Ամստերդամ[5] Նիդերլանդներ
2009 Բեյրութ[6] Լիբանան
2010 Լյուբլյանա[7] Սլովենիա
2011 Բուենոս Այրես[8] Արգենտինա
2012 Երևան[9] Հայաստան
2013 Բանգկոկ[10] Թաիլանդ
2014 Պորտ Հարկորտ[11] Նիգերիա
2015 Ինչհոն[12] Հարավային Կորեա

Ծանոթագրություններ[խմբագրել]