Լլոյդ Ալեքսանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լլոյդ Ալեքսանդեր
անգլ.՝ Lloyd Chudley Alexander
Ծննդյան անունանգլ.՝ Lloyd Chudley Alexander
Ծնվել էհունվարի 30, 1924(1924-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 17, 2007(2007-05-17)[5][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրDrexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
ԿրթությունՓարիզի համալսարան և Ափեր Դերբիի ավագ դպրոց
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներThe Chronicles of Prydain? և Westmark?
Պարգևներ
Изображение автографа

Լլոյդ Չադլի Ալեքսանդեր (անգլ.՝ Lloyd Chudley Alexander[8]։ հունվարի 30, 1924(1924-01-30)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - մայիսի 17, 2007(2007-05-17)[5][1][2][…], Drexel Hill, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստիկ երկեր գրող, 40 գրքերից ավելիի հեղինակ։ Առավելապես գրել է մանկական ֆանտաստիկայի ժանրով։ Ալեքսանդերի գրքերը ստացել են բավականին բարձր գրական մրցանակներ[9][10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լլոյդ Ալեքսանդերը ծնվել է 1924 թվականի հունվարի 30-ին Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) Ուելսեցիների ընտանիքում[12]։ Մանկության տարիներին սիրում էր կարդալ Շեքսպիրի, Չարլզ Դիքենսի, Մարկ Տվենի գրքերից և հեքիաթների հավաքածուներ։ Իր վրա մեծ տպավորություն էին թողնել Արթուր թագավորի սխրագործությունները։

15 տարեկանում որոշում կայացրեց դառնալ գրող։ 1940 թվականին երիտասարդը ավարտեց դպրոցը և հաջորդ տարի, ԱՄՆ-ում երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց հետո, ուղարկվեց բանակ։ Սակայն ռազմական գործողություններին նա չմասնակցեց։

Պատերազմի ավարտից հետո Լլոյդ Ալեքսանդերը ընդունվեց Փարիզի համալսարան, որտեղ էլ հանդիպեց Ժանին Դաննիին (Janine Denni) և ամուսնացավ նրա հետ (1946)։ Երիտասարդ զույգը բնակություն հաստատեց Ֆիլադելֆիայում, և այնտեղ էլ ծնվեց իրենց դուստրը՝ Մեդելինը[13]։

1955 թվականին հրապարակվեց Ալեքսանդերի առաջին գիրքը։ Սկզբում նա գրում էր մեծահասակների համար, իսկ հետո դուրս եկան նրա առաջին ստեղծագործությունները երեխաների համար։ 1960-ական թվականներին Ալեքսանդերը վերջնականապես անցավ ֆանտաստիկ ժանրին՝ երեխաների համար։ Առաջինը դարձավ «Time cat» (1963) վիպակը։ 1964-ին դուրս եկավ իր ամենանշանավոր ստեղծագործության առաջին գիրքը՝ «Պրիդեյնի ժամանակագրությունը»։ Գիրքը առաջացրել էր ընթերցողների և քննադատների հիացմունքը։ Հաջող էկրանավորվել և թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով։ Քննադատները նկատել էին հեղինաի գեղեցիկ ոճը, կենդանի բնավորությունը և բարի հումորի զգացումը։

1980-ական թվականներին Ալեքսանդերը հրապարակեց ևս մի քանի շարք։ Մասնակցել է մանկական «Ծղրիդ» (անգլ.՝ Cricket) ամսագրի ստեղծմանը և դարձել նրա մշտական հեղինակը։ Շատ է սիրում կատուներին և իր գրքից շատ էջեր նվիրել է նրանց։ Իր կատուներին նա հիշատակել է իր 2 գրքերում՝ «Իմ հինգ վագրերը» (անգլ.՝ My Five Tigers) և «Իմ կատուները և ես» (անգլ.՝ My Cats and Me)։ Իր պատմությունների կերպարների մեջ քիչ չեն խելացի կատուները, որոնք օգնում են հերոսներին, իսկ հեքիաթների հավաքածու «Քաղաքային կատուները» (անգլ.՝ The Town Cats) ամբողջությամբ նվիրված են նրանց։

Ժանինը մահացել է 2007 թվականի մայիսին, իսկ Ալեքսանդերը նրա մահից 2 շաբաթ հետո։ Թաղվել է Ֆիլադելֆիայի արվարձաններից մեկում՝ Դրեկսել Հիլլում։ Գրողի վերջին վեպը դուրս է եկել հետմահու 2007 թվականի օգոստոսին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիդեյնի ժամանակագրությունը (The Chronicles of Prydain)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Book of Three (1964)
  2. The Black Cauldron (1965),
  3. The Castle of Llyr (1966)
  4. Taran Wanderer (1967)
  5. The High King (1968),
Լրացումներ
  • Coll and His White Pig (1965), picture book
  • The Truthful Harp (1967), picture book
  • The Foundling and Other Tales of Prydain (1973, expanded 1999)

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեքների գիրք․ Արմադա, 1995. ISBN 5-7632-0021-7. 237 с.
  2. Սև կաթսա. Արմադա, 1995. ISBN 5-7632-0030-6. 340 с.

«Westmark» եռերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Westmark (1981) — National Book Award
  2. The Kestrel (1982)
  3. The Beggar Queen (1984)

«Vesper Holly» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Illyrian Adventure (1986)
  2. The El Dorado Adventure (1987)
  3. The Drackenberg Adventure (1988)
  4. The Jedera Adventure (1989)
  5. The Philadelphia Adventure (1990)
  6. The Xanadu Adventure (2005)

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • And Let the Credit Go (1955) — Ալեքսանդերի առաջին վեպը
  • My Five Tigers (1956)
  • Border Hawk: August Bondi (1958)
  • Janine (my wife, that is) is French (1960)
  • My Love Affair with Music (1960)
  • The Flagship Hope: Aaron Lopez (1960)
  • Park Avenue Vet (1962)
  • Fifty Years in the Doghouse (1963)
  • Time Cat: The Remarkable Journeys of Jason and Gareth (1963) — ֆանտաստիկ ժանրի առաջին գիրքը
  • The Marvelous Misadventures of Sebastian (1970) — National Book Award
  • The King’s Fountain (1971)
  • The Four Donkeys (1972)
  • The Cat Who Wished to Be a Man (1973)
  • The Wizard in the Tree (1974)
  • The Town Cats and Other Tales (1977)
  • The First Two Lives of Lukas-Kasha (1978)
  • The Remarkable Journey of Prince Jen (1991)
  • The Fortune-Tellers (1992)
  • The Arkadians (1995)
  • The House Gobbaleen (1995)
  • The Iron Ring (1997)
  • Gypsy Rizka (1999)
  • How the Cat Swallowed Thunder (2000)
  • The Gawgon and the Boy (2001); Մեծ Բրիտանիայում ստացել է The Fantastical Adventures of the Invisible Boy" անվանումը
  • The Rope Trick (2002)
  • Dream-of-Jade: The Emperor’s Cat (2005)
  • The Golden Dream of Carlo Chuchio (2007)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323041800/http://jeugdliteratuur.org/auteurs/lloyd-alexander
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119210347 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/05/17/AR2007051702371.html
  6. https://www.nationalbook.org/books/the-marvelous-misadventures-of-sebastian/
  7. https://www.nationalbook.org/books/westmark/
  8. В статье принята транскрипция имени, использованная в существующих русских переводах книг писателя. В отечественных источниках встречаются и другие транскрипции, например: Лойд Александр.
  9. «Newbery Medal and Honor Books, 1922-Present» Արխիվացված 2011-10-24 Wayback Machine. Association for Library Service to Children (ALSC). American Library Association (ALA).
    «The John Newbery Medal». ALSC. ALA. Retrieved 2013-07-19.
  10. «National Book Awards — 1971». National Book Foundation (NBF).
  11. «National Book Awards — 1982». NBF.
  12. Bernstein, Adam. (May 18, 2007). Lloyd Alexander; Fantasy and Adventure Writer. The Washington Post. Page B08. Retrieved 2007-05-18.
  13. About the Author (1999). // The Foundling and Other Tales of Prydain. Henry Holt and Company, revised and expanded, page 97.