Ռանի Լի
Ռանի Լի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1942 (81 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | ջազ վոկալ |
Մասնագիտություն | երգչուհի, ջազ երաժիշտ, դերասանուհի, գրող և նկարչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Justin Time Records? |
Պարգևներ | |
Կայք | justin-time.com/artists.php?lang=en&aid=308 |
Ranee Lee Վիքիպահեստում |
Ռանի Լի (ֆր.՝ Ranee Lee, հոկտեմբերի 26, 1942, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կանադացի ջազ վոկալիստ և երաժիշտ, ով բնակվում է Մոնրեալում, Քվեբեկ։ Նաև դերասան է, հեղինակ, մանկավարժ և հեռուստահաղորդավար։ Կանադայի շքանշանի անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռանի Լին ծնվել է 1942 թվականին Բրուքլինում։ 1970 թվականին տեղափոխվել է Մոնրեալ[1]։ 1970-ական թվականներին որպես ջազ թմբկահար և տենոր սաքսոֆոնիստ շրջագայել է Հյուսիսային Ամերիկայում։ Հետագայում մարմնավորել է Բիլի Հոլիդեյին Lady Day-ին և արժանացել Դորա Մավոր Մուրի մրցանակի իր կատարման համար։ Հետագայում ձայնագրվել է որպես վոկալիստ՝ 1984 թվականին թողարկելով իր առաջին «Live At The Bijou» ալբոմը։
Գրել և նկարահանվել է Dark Divas, The Musical մյուզիքլում, որը հարգանքի տուրք է 20-րդ դարի յոթ ամենահեղինակավոր կին ջազային երգիչների կյանքին և գործունեության կարիերային` Ժոզեֆինա Բեյքեր, Բիլի Հոլիդեյ, Փերլ Բեյլի, Լենա Հորն, Դինա Վաշինգտոն, Էլլա Ֆիցջերալդ, Սառա Վոան[2]։
Ռանի Լիի երգն ընդրգկված է «Սև հոգի» (2002 թ.) անիմացիոն կարճամետրաժ ֆիլմում։
Ռանի Լին նաև մանկական գրքի հեղինակ է (Nana, What Do You Say?): Որպես մանկավարժ երկար տարիներ կապված է եղել Քվեբեք քաղաքի Լավալի համալսարանի և ՄաքԳիլի համալսարանի Շուլիչ երաժշտական դպրոցի հետ[3]։ Հյուրընկալել է «The Performers» հեռուստատեսային շարքին[4]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին երաժշտական և դերասանական գործունեության համար արժանացել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի մրցանակի։ 2006 թվականին դարձել է Կանդայի շքանշանակիր։ 2004 և 2008 թվականներին արժանացել է Ջազի մանկավարժների միջազգային ասոցիացիայի մրցանակին[5] : 2010 թվականին Ranee Lee - Lives Upstairs ալբոմի համար ստացել է Ջունո մրցանակ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Live at the Bijou (1984)
- Deep Song (1989)
- The Musicals: Jazz on Broadway (1992)
- I Thought About You (1994)
- You Must Believe in Swing (1996)
- Seasons of Love (1997)
- Dark Divas (2000)
- Maple Groove (2004)
- Just You, Just Me (2005)
- Ranee Lee - Lives Upstairs (2009)
Ավանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stormy Weather: The Music of Harold Arlen (2003) - "The Man That Got Away", "Stormy Weather"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Ranee Lee", Five Bucks On By-Tor, April 19, 2009. Արխիվացված Մայիս 2, 2014 Wayback Machine
- ↑ Ricardo McRae, "Ranee Lee"(չաշխատող հղում), Who's Who In Black Canada, March 15, 2011.
- ↑ "Ranee Lee" Արխիվացված 2010-12-04 Wayback Machine, Justin Time Records.
- ↑ Lucas Sader, "Ranee Lee: Dark Diva" Արխիվացված 2018-01-03 Wayback Machine, dig! Magazine, May/June 2010.
- ↑ Ranee Lee at Wild West Artist Management.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանի Լի» հոդվածին։ |
|