Լիզա Սի
Լիզա Սի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոյոլա Մերիմաունթի համալսարան |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր և կենսագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Լիզա Սի (լատին․՝ Lisa See, փետրվարի 18, 1955[1][2], Փարիզ[3]), ամերիկացի բանաստեղծուհի և պատմաբան, կենսագիր, հրապարակախոս և հասարակական գործիչ։
Նրա հայրական կողմն ունի չինական ծագում[4], ինչն էլ նշանակալիորեն վճռել է նրա ճակատագիրը[5]։
2010 թվականին Լիզա Սիի «Աղջիկները Շանհայից» վեպն ընդգրկվել է «New York Times» թերթի բեսթսելլերների ցանկում։ «Աղջիկները Շանհայից» և «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» վեպերը նշվել են Ասիա–խաղաղօվկիանոսյան ամերիկյան գրականության մրցանակի գրքերի պատվավոր ցուցակում։ Լիզա Սիի «Ծաղկային ցանց», «Ինտերյեր» և «Վիշապի ոսկորները» վեպերը մտնում են «Կարմիր արքայադուստրը» դետեկտիվ շարքի մեջ։ «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» ու «Սիրահարված պիոնը» վեպերում պատմվում է համապատասխանաբար 19–րդ և 17 XIXև XVII դարերերի չինացի կանանց մասին։
«Աղջիկները Շանհայից» և «Երազներ Ջոյից» վեպերը նվիրված են եղել երկու չինացի քույրերին, որոնք գաղթել են ԱՄՆ և բախվել են 1950-ական թվականներին Ամերիկայում տիրող հակամունիստական հիստերիայի հետ[6]։ «Չինական տիկնիկներ» վեպը պատմվածք է արտիստների կյանքի մասին, որոնք հանդես են եկել 1930-40-ական թվականներին ԱՄՆ-ի չինական գիշերային ակումբներում։
«Համինգբերդ-լեյնով թեյի աղջիկը» վեպը չինացի մոր և դստեր մասին է, որը բաժանվել է խիստ ավանդույթների պատճառով, որտեղ 1990-2000 թվականներին նրանց պատմությունը միահյուսվել է պուեր թեյի ժողովրդականացման պատմությանը։
Լիզա Սիի առաջին վեպերը գրվել են մոր՝ Կարոլին Սիի և «Մոնիկա Հայլենդ» կեղծանվամբ Ջոն Էսպիի համահեղինակությամբ»[7]։ Այս շարքը ներառում է «Լոտոսի երկիրը», «Շանհայի ճանապարհ 110» և «Ողջույն Հարավային Կալիֆոռնիայից» երեք գրքերը։ Լիզա Սին նաև «Half and Half»-ի համար գրել Է «Հիշատակման ընթրիք» պատմությունը[8]։
Լիզա Սին 1973—2001 թվականների ընթացքում իր անձնական թղթերը հանձնել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզա Սին ծնվել է 1955 թվականի փետրվարի 18-ին Փարիզում[10], սակայն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Լոս Անջելեսում, այդ թվում՝ դրա չինական թաղամասում[11]։ Նրա մայրը՝ Կարոլինա Սին, նույնպես եղել է բանաստեղծուհի։ Լիզան 1979 թվականին ավարտել է Լոյոլայի համալսարանը[12]։
1983-1996 թվականներին Լիզա Սին աշխատել է որպես «Publishers Weekly» թերթի թղթակից[13], ինչպես նաև հոդվածներ է գրել «Vogue», «Self» և «More» ամսագրերում։ Նա օպերայի համար գրել է լիբրետո, որի հիմքում եղել է նրա «Սառը լեռան վրա» գիրքը[14] և «Autry Museum» թանգարանում մասնակցել է ընտանեկան պատկերասրահի ստեղծմանը, որը նվիրված է եղել 1930-ական թվականների Լոս Անջելեսին, թե ինչպիսին է տեսելա այն նրա հայրը յոթ տարեկան հասակում։ Նրա «Սառը լեռան վրա՝ չինական ծագմամբ ամերիկացիների փորձը» ցուցահանդեսը տեղի է ունեցել «Autry Museum of Western Heritage»-ում[15] և Սմիթսոնյան ինստիտուտում[16]։ Լիզա Սին նաև հաճախ հանդես է եկել որպես խոսնակ և դասախոս։
Սին հոդվածներ է գրել և մասնակցել է Լոս Անջելեսի և նրա չինական թաղամասի պատմությանը նվիրված բոլոր տեսակի մշակութային միջոցառումներին։ 2001 թվականին չինական ծագմամբ ամերիկացիների կազմակերպությունը նրան անվանել է «Տարվա կին», իսկ 2003 թվականին չին-ամերիկյան թանգարանը նրան շնորհել է «Պատմության արարիչ» մրցանակը։ Լիզա Սին լիազորված է Լոս Անջելես քաղաքի կողմից[17]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին «Searchlight Pictures» կինոընկերությունը «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» վեպի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանել՝ Չոն Ջի Հյոնի, Լի Բինբինի և Հյու Ջեքմանի գլխավոր դերերում[18]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121198839 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Lisa See: New York Times best-selling author — tribunedigital-sunsentinel». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Xian Liu, «Lisa Lenine See.» In Asian American Novelists: A Bio-Bibliographical Critical Sourcebook. Ed. Emmanuel S. Nelson. Westport, CT: Greenwood Publishing Group, Inc. (2000), p. 323
- ↑ «Lisa See with Daniel Olivas» «The Elegant Variation» (10/03/07).
- ↑ «Clara Sturak, "The Last Man of Letters, UCLA Magazine, Spring 2001». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ O’Hearn, Claudine Chiawei, ed. Half and Half: Writers on Growing Up Biracial and Bicultural. See, Lisa. «The Funeral Banquest», pp. 125—138, Pantheon Books, 1998
- ↑ Lisa See Papers, 1973—2001. Collection Number 564). Department of Special Collections, Department of Special Collections, Charles E. Young Research Library, UCLA
- ↑ Xian Liu, p. 323
- ↑ Bookbrowse, «Author Biography»
- ↑ ««Biography», Barnes and Noble». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Xian Liu, p. 324
- ↑ ««On Gold Mountain: An Opera»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «On Gold Mountain: A Chinese American Experience — the Autry Museum of Western Heritage (2000—2001)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «On Gold Mountain: A Chinese American Experience — the Smithsonian Institution (2001)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «About the Author», Lisa See official web site Արխիվացված 2014-02-04 Wayback Machine
- ↑ «Snow Flower and the Secret Fan». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fenby, Jonathan. Modern China. New York: HarperCollins Publishers (2008).
- Gifford, Rob. China Road: A Journey into the Future of a Rising Power. New York: Random House Trade Paperbacks (2007).
- Liu, Xian. «Lisa Lenine See». In Asian American Novelists: A Bio-Biblical Critical Sourcebook, pp. 323–331. Ed. Nelson, Emmanuel S. Westport, CT: Greenwood Publishing Group Inc. (2000).
- Pan, Philip P. Out of Mao’s Shadow. New York: Simon and Schuster (2008).
- See, Carolyn. Dreaming: Hard Luck and Good Times in America. Los Angeles: University of California Press (1996).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Официальный сайт Лизы Си — http://www.lisasee.com
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Սի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի կենսագիրներ
- Հրապարակախոսներ