Լիդիա Նայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Նայթ
Նայթի ելույթը The Regrettes-ի հետ, 2018 թվականի սեպտեմբեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Lydia Night
Ի ծնե անունանգլ.՝ Lydia Victoria Night
Ծնվել էհոկտեմբերի 13, 2000 (23 տարեկան)
Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
ՄասնագիտությունՎոկալիստ, կիթառահար
ԳործիքներՎոկալ, բաս, ստեղնաշարայիններ, կիթառ
Գործունեություն2007-այժմ
Լեյբլ
  • Warner Bros.
  • Black Rainbow
  • Anti
ԿրթությունRamon C. Cortines School Of Visual And Performing Arts?
Կապված
 Lydia Night Վիքիպահեստում

Լիդիա Նայթ (անգլ.՝ Lydia Night, հոկտեմբերի 13, 2000(2000-10-13)), ամերիկացի երաժիշտ, որն առավել հայտնի է որպես կալիֆոռնիական The Regrettes փանկ ռոք խմբի գլխավոր վոկալիստ և ռիթմ կիթառահար։ Նա նաև եղել է Pretty Little Demons[1] և LILA[2][3] փոփ ռոք խմբերի գլխավոր վոկալիստ և կիթառահար, ինչպես նաև հաճախ համագործակցել է Dead Man's Bones ռոք դուոյի հետ[4][5]։ Ռոբեն Բարքիսթը Collide Culture-ից նշել է Նայթին՝ որպես ֆեմինիստական փանկի նոր դեմք[6]։

Լիդիան ռեժիսոր, հեղինակ և դիջեյ Մորգան Հիգբի Նայթի դուստրն է[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000–2011․ Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթը սկսել է կենդանի հանդես գալ երկու տարեկան հասակում, երգելով Ramones-ի «Beat on the Brat» երգը Նոր Օռլեանում իր հոր գիշերային ակումբի ձայնի ստուգման (սաունդչեք) ժամանակ[7][8]։ Մի քանի տարի անց նա և նրա ընտաինքը տեղափոխվել են Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաք և ավելի ուշ՝ Լոս Անջելես։ Երբ Նայթը յոթ տարեկան է եղել, նա հիմնադրել է իր առաջին՝ LILA երաժշտական խումբը (ինչը նշանակում էր՝ Little Independent Loving Artists, անգլ. թարգմանաբար՝ «Փոքր անկախ սիրող արտիստներ»), որը հանդես էր գալիս Սանտա Մոնիկայում՝ տարբեր դպրոցական միջոցառումների ժամանակ[2]։

2012–2014․ Pretty Little Demons և Dead Man's Bones[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նա՝ թմբկահար Մարլայ Մերֆի հետ միասին հիմնել է Pretty Little Demons փոփ ռոք խումբը։ 2013 թվականին նրանք հանդես են եկել South by Southwest-ում՝ դառնալով փառատոնում ելույթ ունեցած ամենաերիտասարդ արտիստները[9]։ Սա գրավել է Ռայան Գոսլինգի ուշադրությունը, որը խնդրել է երգչուհուն միանալ իր Dead Man's Bones ռոք խմբին[4][5]։

2013 թվականին Pretty Little Demons-ը թողարկել է իր դեբյուտային՝ «Flowers» մինի ալբոմը[10], որին 2014 թվականին հետևել է «Unknown Species» ալբոմը[11]։

2014 թվականին Նայթը սկսել է հաճախել Մեծ արվեստների ավագ դպրոցը (անգլ.՝ Grand Arts High School)՝ կատարողական արվեստների ավագ դպրոցը, որը գտնվում է Լոս Անջելեսի կենտրոնում։

2015–այժմ․ The Regrettes[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին խումբը վերանվանվել է The Regrettes-ի[12]՝ հոկտեմբերին թողարկելով չորս երգից բաղկացած իր առաջին՝ «Hey!» մինի ալբոմը, որն ուղեկցվել է «Hey Now!» թրեքի տեսահոլովակով[13]։ Մերֆին հետագայում հեռացել է խմբից, ինչը հանգեցրել է այն ժամանակվա Genessa խմբի անդամների՝ Ջենեսա Գարիանոյի, Սայջ Չավիսի և Մաքս Մորանդոյի վարձմանը[14]։

2016 թվականի Նայթի ելույթը The Echo-յում

Այս կազմով խումբը 2017 թվականի հունվարի 13-ին թողարկել է իր դեբյուտային՝ «Feel Your Feelings Fool!» ալբոմը[15][16], որին 2018 թվականին հետևել է «Attention Seeker» մինի ալբոմը[17]։

2018 թվականին Նայթը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտել ամերիկացի դերասան Դիլան Մինեթի հետ[18]։

2018 թվականի դեկտեմբերի 13-ին նա մասնակցել է Ջերարդ Ուեյի «Dasher» սուրբծննդյան երգին[19]։

2019 թվականի ապրիլի 8-ին երգչուհին՝ Green Day ռոք խմբի ֆրոնտմեն Բիլլի Ջո Արմսթրոնգի հետ միասին մասնակցել է «Wedding Bell Blues» երգի Մորիսիի քավեր տարբերակին[20]։

2019 թվականի հունիսի 18-ին The Regrettes-ը հայտարարել է երկրորդ՝ «How Do You Love?» ստուդիական ալբոմի մասին, որը թողարկվել է նույն թվականի օգոստոսի 9-ին[21]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթը նշել է, որ նրա վրա ազդեցություն են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են The Crystals-ը, Լեսլի Գորը, Patsy Cline-ը[22], Bikini Kill-ը, L7-ը, 7 Year Bitch-ը[23], The Marvelettes-ը, Դայանա Ռոսը և Four Tops-ը[24]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pretty Little Demons-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • Unknown Species (2014)
Մինի ալբոմներ
  • Flowers (2013)

The Regrettes-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • Feel Your Feelings Fool! (2017)
  • How Do You Love? (2019)
Մինի ալբոմներ
  • Hey! EP (2015)
  • Attention Seeker (2018)

Մասնակցություն այլ ձայնագրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Afternoon Snack: Pretty Little Demons». Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  2. 2,0 2,1 Falling, James. «Teen Rocker Lydia Night Is Empowering Women by Not Giving a Shit». LA Weekly. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  3. Lanham, Tom. «Regrettes' rock vet voices sociopolitical concerns». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  4. 4,0 4,1 Callwood, Brett. «SIGNING STORY: THE REGRETTES». Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ryder, Caroline. «SXSW: Ryan Gosling's Connection to Pretty Little Demons, Fest's Youngest-Ever Group». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  6. Barquist, Robben. «The Regrettes Resurrect Feminist Punk With Their New EP "Attention Seeker"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  7. Peters, Alexa. «Smartists: Lydia Night of The Regrettes». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. ZALESKI, ANNIE. «The Los Angeles foursome proudly claim their imperfections and insecurities in catchy punk tracks we can't stop playing». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. MORRIS, MEGAN. «Meet Dallas' Marlhy Murphy, the Youngest Performer in SXSW History». Dallas Observer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. Dom, Pieter. «LOG LADY REPRISES ROLE IN TWIN PEAKS THEMED MUSIC VIDEO FOR PRETTY LITTLE DEMONS». Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  11. Ryder, Caroline (2013 թ․ մարտի 15). «Sweet Lilttle Rock 'In' Roller». The Hollywood Reporter. 10: 47 – via EBSCOhost.
  12. Lanhan, Tom. «THE PV Q&A: Lydia Night of The Regrettes on Songwriting: "I've been writing songs since I was six, and that's how I learned to cope with certain things"». Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  13. «"VIDEO PREMIERE: WATCH REGRETTES' NEW VIDEO "HEY NOW!" FROM THEIR UK TOUR WITH JACK OFF JILL"».
  14. Fichtner, Abbie (2017 թ․ դեկտեմբերի 20). «Best New Artist 2017: An Interview With Lydia Night of The Regrettes». Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  15. «Feelings». Withguitars.com.
  16. Erlewine, Stephen Thomas. «Regrettes Biography». AllMusic. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  17. Schafer, Debra. «The Regrettes : "Attention Seeker" (Warner Bros. Records)». The Aquarian Weekly. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  18. Minana, Emil. «Dylan Minnette scorer ung sangerinde». Se og Hør. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. SPANOS, BRITTANY (2018 թ․ դեկտեմբերի 14). «Hear Gerard Way's Romantic New Christmas Song 'Dasher'». Rollingstone. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Serota, Maggie. «Morrissey — "Wedding Bell Blues" (ft. Billie Joe Armstrong and Lydia Night)». Spin. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  21. https://www.instagram.com/p/By2yIa2FnoC/
  22. Ferla, Lis (2016 թ․ հունիսի 30). «HIT ME WITH YOUR BEST SHOT: THE REGRETTES INTERVIEW;». Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  23. Adams, Margaret (2017 թ․ հունվարի 18). «The Regrettes' Lead Singer Wants Girls to Feel Their Feelings». Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  24. «Your Next Favorite Band: Pretty Little Demons». 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Նայթ» հոդվածին։