Բիլլի Ջո Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլլի Ջո Արմսթրոնգ
Բնօրինակ անունանգլ.՝ Billie Joe Armstrong
Ծնվել էփետրվարի 17, 1972(1972-02-17)[1][2] (52 տարեկան)
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք[3], փանկ-ռոք, փոփ փանկ և նոր ալիք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, թատրոնի դերասան, երգիչ, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և մանդոլինահար
Գործիքներկիթառ[3], դաշնամուր, Շրթնահարմոն, Մանդոլին, հարվածային գործիք, սաքսոֆոն և վոկալ[3]
ԼեյբլՌեփրայզ Ռեքորդս
ԿրթությունPinole Valley High School?, John Swett High School? և Minnesota State University, Mankato?
ԱնդամակցությունGreen Day, Foxboro Hot Tubs?, The Longshot?, The Network և Pinhead Gunpowder?
ԱմուսինAdrienne Armstrong?
Ստորագրություն
Ստորագրություն
 Billie Joe Armstrong Վիքիպահեստում

Բիլլի Ջո Արմսթրոնգ (անգլ.՝ Billie Joe Armstrong, փետրվարի 17, 1972(1972-02-17)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, ավելի հայտնի է որպես ամերիկյան Green Day փանկ ռոք խմբի ֆրոնտմեն և կիթառահար։ Նա նաև Pinhead Gunpowder, The Network, Foxboro Hot Tubs, Rancid և The Longshot խմբերի կիթառահարն էր[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլլի Ջո Արմսթրոնգը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ փոքրիկ քաղաքում։ Նա ընտանիքում ամենափոքրն է և ունի չորս ավագ եղբայր և մի քույր՝ Դևիդը, Ալանը, Մարսին, Հոլլին և Աննան[5]։ Նրա հայրը հեռահար էր աշխատում, ինչպես նաև վաստակում էր նվագելով ջազ ակումբներում։ Բիլլիի մայրը մատուցողուհի էր աշխատում քաղաքի ռեստորաններից մեկում։ 1982 թվականի սեպտեմբերին, երբ ապագա աստղն ընդամենը 10 տարեկան էր, նրա հայրը՝ Էնդին, մահացավ կերակրափողի քաղցկեղից[6]։ Դրանից երկու տարի անց նրա մայրը կրկին ամուսնացավ։ Բիլլին ծանր ընդունեց այս իրադարձությունը, նա սկսեց ատել այդ մարդուն։ 14 տարեկանում Բիլլի Ջոն գրել է իր առաջին երգը (Why Do you Want Him?), որը պատմում էր իր մոր և խորթ հոր մասին[7]։ Բիլլին երգել սկսել է բավականին վաղ՝ 5 տարեկանում։ Նա հաճախ է եղել հիվանդանոցներում և այնտեղ երգել է հիվանդների համար։ Ավելի ուշ նա գրել է Look for Love երգը, որը ձայնագրվել է տեղի Fiat Records ընկերության կողմից։ 11 տարեկանում մայրը նրան նվիրել է առաջին էլեկտրական կիթառը, դա եղել է հայտնի Blue-ն, որի վրա Բիլլին նվագում է մինչ օրս։

10 տարեկանում Բիլլի Ջոն դպրոցական սրճարանում ծանոթացել է Մայք Դերնթի հետ[8]։ Գիշերը միմյանց մոտ մնալով՝ նրանք ունկնդրել և կատարել են ռոքի այնպիսի գրանդների երգեր, ինչպիսիք են Օզի Օսբորնը, Դեֆ Լեպպարդը և Վան Հալենը։ Նրանց երաժշտության վրա ոչ պակաս ազդեցություն է ունեցել նաև Bay Area այլընտրանքային խմբի ստեղծագործությունները[9]։

1988 -ին Բիլի Ջոն և Մայքը Sweet Children խումբ են հրավիրել թմբկահար Ջոն Քիֆմեյերին և սկսել են իրենց ստեղծագործական կարիերան։ Նրանց առաջին, բայց ոչ վերջին, ելույթը տեղի է ունեցել Rods Hickory Pit in Vallejo ակումբում։ Իր տասնութամյակից մեկ օր առաջ, արդեն գրեթե ավարտելով դպրոցը, Բիլլին թողեց իր ուսումը և որոշեց իր ամբողջ ժամանակը նվիրել Sweet Children-ին։ Երաժշտությունը դարձավ նրա կոչումը[10]։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգի առաջին կիթառը եղել է Cherry Red Hohner ակուստիկ կիթառը, որը գնել էր հայրը։ Այնուհետև, երբ նա տասնմեկ տարեկան էր, նա ստացավ իր առաջին էլեկտրական կիթառը, Fender Stratocaster-ի պատճենը, որը նա անվանել էր Blue[11]:

Այսօր Արմսթրոնգը հիմնականում օգտագործում Gibson և Fender կիթառները։ Նրա Fender-ի հավաքածուն ներառում է՝ Stratocaster, Jazzmaster, Telecaster, Hollowbody Gretsch և նրա Blue կիթառները։ Նա հայտարարել է, որ իր սիրելի կիթառը 1956 Gibson Les Paul Junior-ն է, որը նա անվանում է Ֆլոյդ։ Նա այդ կիթառը գնել էր 2000 թվականին իրենց Warning ալբոմի ձայնագրությունից քիչ առաջ[12][13]։ 

Նա լավ է նվագում նաև մի քանի այլ գործիքների վրա։ Վերջերս Արմսթրոնգը սկսել է յուրացնել սաքսոֆոնը[14] ։

Սեքսուալ կողմնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը բաց բիսեքսուալ է։ 1995 թվականին The Advocate-ի ամսագրի հետ հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ՝ ես միշտ բիսեքսուալ եմ եղել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք երևակայություններ ունի սեփական սեռի մարդկանց մասի։. Ես կարծում եմ, որ մարդիկ բիսեքսուալ են ծնվում, բայց մեր ծնողները և հասարակությանը տրամադրում է մեզ, որ ինչ-որ բան չի կարելի։ Նրանք ասում են, որ դա արգելք է։ Մեր գլուխներում արմատավորվել է, որ դա վատ է,չնայած դա վատ չէ։ Դա հրաշալի է«[15]։

2010 թվականին Out ամսագրին տված հարցազրույցում Արմսթրոնգն ասել է․«Կային շատ մարդիկ, ովքեր չէին ընդունում դա, ովքեր հոմոֆոբ էին։ Փաստն այն է, որ դա խնդիր է, դա ֆոբիա է։ Վաղ թե ուշ դուք պետք է հասկանաք, որ դա պարզապես պետք է ընդունվի«[16]։

2014 թվականի փետրվարին, քննարկելով Dookie ալբոմը Rolling Stone ամսագրի հետ, Արմսթրոնգը ձայնասկավառակը նկարագրել է որպես «բիսեքսուալությունը շատ շոշափող«[17]։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմսթրոնգը պաշտպանել Է Բարաք Օբամայի թեկնածությունը 2008 և 2012 թվականներին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում[18][19]։ 2016-ի ընտրություններում Արմսթրոնգը սատարում էր Բեռնի Սանդերսին[20]։ Հիլարի Քլինթոնի կողմից դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածու ճանաչվելուց հետո Արմսթրոնգը պաշտպանել է նրա թեկնածությունը[21]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Արմսթրոնգն ուղարկվել է վերականգնողական կլինիկա՝ ալկոհոլային կախվածությունից բուժման կուրս անցնելու և անքնությունից պատրաստուկների գերդոզավորումից խուսափելու համար[22]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Green Day[խմբագրել | խմբագրել կոդը]

Pinhead Gunpowder[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալ և կիթառ բոլորի մեջ

  • Jump Salty (1995)
  • Carry the Banner (1995)
  • Goodbye Ellston Avenue (1997)
  • Shoot the Moon EP (1999)
  • Compulsive Disclosure (2003)
  • West Side Highway 7 EP (2008)

The Network[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Money Money 2020 (2003)- Վոկալ, կիթառ

Foxboro Hot Tubs[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stop Drop and Roll!!! (2008)- Վոկալ

The Longshot[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալ և կիթառ բոլորի մեջ

  • The Longshot EP (2018)
  • Love is for Losers (2018)
  • Razor Baby (2018)
  • Bullets (2018)
  • Return to Sender (2018)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լեռան թագավորը» (սերիալ, 1997)- դեմք
  • «Haunted» (սերիալ, 2002)- Իրվ Քրասթեր
  • «Riding in Vans with Boys» (ֆիլմ, 2003)- Խաղում է ինքն իրեն
  • «Սարսափելի ապրիր! Սարսափելի մեռիր:» (ֆիլմ, 2006)- «Չարլզ Հանսոն»
  • «Tony Hawk 's American Wasteland» (տեսախաղ, 2006)- խաղում է ինքն իրեն
  • «Սիմփսոնները կինոյում» (ֆիլմ, 2007)- ինքն իրեն
  • «Սիրտը որպես ձեռքի նռնակ» (ֆիլմ, 2008)- խաղում է ինքն իրեն
  • «Green Day: Rock Band» (Տեսախաղեր, 2010)- խաղում է ինքն իրեն (երգում, ժամանակագրություն, եւ վիրտուալ խաղացող / Անձնանշան)
  • «American Idiot (Մյուզիքլ)» (2010, 2011)- St. Jimmy
  • «This is 40» (ֆիլմ, 2012)- խաղում է ինքն իրեն
  • «Ordinary World» (ֆիլմ, 2016)- խաղում է նախկին փանկ ռոքեր Փերիին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Montreux Jazz Festival Database
  4. Cazza. «Entrevista con Adeline Records». bigbombopunk.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Potenza, il leader dei Green Day è di origini lucane» (իտալերեն). napoli.repubblica.it. 2018 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Billie Joe Armstrong, leader dei Green Day, scopre le sue origini e riceve la cittadinanza onoraria di Viggiano». Ondanews.it (իտալերեն). 2018 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  7. Armstrong, Billie Joe (2005). «The Sex Pistols». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «Green Day's Billie Joe Armstrong Joins the Replacements at Coachella». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  9. «Metropolis – Music and Concerts: Green Day». Archive.metropolis.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «10 Questions for Billie Joe Armstrong». TIME. 2010 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Green Day's American Idiot». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  12. «Green Day Side Project Releases New Single». NME. 2008 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  13. Paul, Aubin (2008 թ․ մայիսի 6). «Foxboro Hot Tubs--Stop Drop and Roll!!! (2008)». Punk News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  14. Downs, David. «Review of American Idiot». Eastbayexpress.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  15. Wieder, Judy Coming clean(անգլ.) // The Advocate : magazine. — С. 80.
  16. Krochmal, Shana Naomi (2010 թ․ սեպտեմբերի 29). «Billie Joe Armstrong: Idiot Savant». Out. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Fricke, David (2014 թ․ փետրվարի 3). «'Dookie' at 20: Billie Joe Armstrong on Green Day's Punk Blockbuster». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին.
  18. Hiatt, Brian (2008 թ․ հուլիսի 10). «Artists Lend Voices to Obama Campaign». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին.
  19. «Billie Joe and Adrienne directly endorse Barack Obama for the U.S. presidency». greendayauthority.com.
  20. Billie Joe Armstrong [@billiejoe] (2015 թ․ սեպտեմբերի 19). «I know there are certain issues that we don't agree on. but I do believe there are issues we can COME TOGETHER on». Twitter (անգլերեն).
  21. Billie Joe Armstrong [@billiejoearmstrong] (2016 թ․ հոկտեմբերի 8). «no more lies, no more false equivalence, no more racism, no more sexual assault, no more trump.. no wonder your sons are such fucking assholes.. i am proud to say i am most definitely with her». Instagram. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին.
  22. Michaels, Sean (2012 թ․ սեպտեմբերի 24). «Green Day's Billie Joe Armstrong checks into rehab». The Guardian (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Ջո Արմսթրոնգ» հոդվածին։