Լիդդել Հարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդդել Հարտ
Basil Liddell.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1895(1895-10-31)[1][2][3][4][5][6]
Փարիզ, Ֆրանսիա[7]
Մահացել էհունվարի 29, 1970(1970-01-29)[1][2][3][4][5][6][8] (74 տարեկանում)
Մարլոու, Wycombe, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[9][10]
Ազգությունբրիտանացիներ
Մասնագիտությունլրագրող, ռազմական պատմաբան, պատմաբան և գրող
Գործունեության ոլորտռազմական պատմություն
Ալմա մատերԿորպուս Քրիստի քոլեջ և Սուրբ Պողոսի դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]

Սըր Հենրի Բեզիլ Լիդդել Հարտ (անգլ.՝ Sir Basil Henry Liddell Hart, հոկտեմբերի 31, 1895(1895-10-31)[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[7] - հունվարի 29, 1970(1970-01-29)[1][2][3][4][5][6][8], Մարլոու, Wycombe, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), մինչև ասպետի կոչմանն արժանանալը հայտնի էր որպես կապիտան Հ. Բ. Լիդդել Հարտ), անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան, մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարում մեքենայացված պատերազմի, ինչպես նաև ընդհանրապես ռազմավարագիտության զարգացման վրա։

Ծնվել է Փարիզում հրեական ընտանիքում, սովորել է Քեմբրիջում, ավարտելով՝ ընդունվել է Յորքշիրի թեթև հետևակային գունդ։ Բրիտանական բանակի սպայի աստիճանում մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել դիրքային պատերազմի ընթացքը։ Մասնակցել է Սոմմա գետի մոտ ճակատամարտին, պարգևատրվել է խիզախության համար։ Հաջորդ տարիներին սկսել է խորհել պատերազմի ընթացքում բարձր մարդկային կուրուստների պատճառների մասին, ինչի արդյունքում մշակել է լավ ռազմավարության հիմքում ընկած սկզբունքները, սկզբունքներ, որոնք իր խոսքերով արհամարհվել են Առաջին աշխարհամարտի բոլոր զորավարների կողմից։

Իր սկզբունքները ամփոփել է «ոչ ուղղակի գործողություններ» արտահայտության և երկու հիմնական կանոնների մեջ։ Դրանք են՝

  • Ամրացված դիրքերի վրա կանգնած հակառակորդի վրա ուղղակի գրոհը գրեթե երբեք արդյունք չի տալիս և հետևաբար՝ չպետք է կիրառվի.
  • Հակառակորդին հաղթելու համար պետք է նրան հավասարակշռությունից հանել, ինչին հնարավոր է հասնել հիմնական ճակատային գրոհին նախորդող գործողությունների միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]