Լես Կուրբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լես Կուրբաս
ուկրաիներեն՝ Лесь Курбас
Curbas.jpg
Ծնվել էփետրվարի 25, 1887(1887-02-25)[1][2]
ԾննդավայրՍամբոր
Մահացել էնոյեմբերի 3, 1937(1937-11-03)[2] (50 տարեկան)
Մահվան վայրՍանդարմոխ, Povenetskoye urban settlement, Մեդվեժեգորսկի շրջան, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼվովի համալսարան և Վիեննայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Ukraine.svg Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինայի ժողովրդական արտիստ

Լես Կուրբաս (Ալեքսանդր Ստեպանովիչ, ուկրաիներեն՝ Олександр-Зенон Степанович Курбас, փետրվարի 25, 1887(1887-02-25)[1][2], Սամբոր - նոյեմբերի 3, 1937(1937-11-03)[2], Սանդարմոխ, Povenetskoye urban settlement, Մեդվեժեգորսկի շրջան, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ուկրաինացի խորհրդային ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ, թատերագիր, թատրոնի տեսաբան, թարգմանիչ, հրապարակախոս։

ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ (1925)[3]։ Ուկրաինայի խորհրդային թատրոնի հիմնադիրներից։

Շատերի կարծիքով Լես Կուրբասը 20-րդ դարի ուկրաինացի խոշորագույն ռեժիսորն է, ով Վսևոլոդ Մեյերհոլդի, Եվգենի Վախթանգովի և մի քանի այլ ռեժիսորների հետ մեկտեղ 1920-1930-ական թվականներին ձևավորել է խորհրդային թատրոնի ավանգարդը։ Նա համարվում է ուկրաինական ավանգարդային արվեստի կարևորագույն դեմքերից, այսպես կոչված՝ ուկրաինական գնդակահարված Վերածննդի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Սովորել է Վիեննայի և Լվովի համալսարաններում։ Եղել է «Տերնոպոլի թատերական երեկոներ» (1915), «Երիտասարդ թատրոն» (1916), «Բերեզիլ» (1922, 1934 թվականից՝ Տ. Շևչենկոյի անվան ուկրաինական թատրոն) թատերախմբերի կազմակերպիչը։ Լես Կուրբասի լավագույն դերերից են՝ Աստրով (Չեխովի «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ»)։ Լես Կուրբասը փորձարար-ռեժիսոր էր, նրա արվեստը ստուդիական թատրոնի պայմանական ձևերից («Էդիպ արքա», 1918), պայմանականի ու հոգեբանականի սինթեզից («Գայդամակներ», ըստ Շևչենկոյի, 1920) զարգացել է մինչև փիլիսոփայական թատրոնը (Միկիտենկոյի «Դիկտատուրա», 1930

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դերասաններ Ստեփան և Վանդա Կուրբասների ընտանիքում։ Սովորել է Տերնոպոլի ուկրաինական գիմնազիայում, մասնակցել ինքնագործ թատերախմբերի փորձերին ու ներկայացումներին։ 1907 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ, մեկ տարի անց տեղափոխվել Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարան։ 1909 թվականին ուսանողական թատրոն է կազմակերպել, որտեղ հանդես է եկել և՛ որպես գլխավոր ռեժիսոր, և՛ որպես դերասան։ Համալսարանն ուկրաինացնելու պահանջ առաջ քաշելու պատճառով հեռացվել է այդ բուհից, հետագայում վերականգնվել Վիեննայի համալսարանում, որն էլ ավարտել է՝ միաժամանակ ուսանելով Վիեննայի կոնսերվատորիային առընթեր դրամատիկական դպրոցում[4]։

Աշխատել է Գնատ Խոտկևիչի ղեկավարած գուցուլական թատրոնում, Լվովի «Руська бесіда» ընկերության թատրոնում։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, մեկնել է Տերնոպոլ, որտեղ 1915 թվականին կազմակերպել է «Տերնոպոլյան թատերական երեկոներ» («Тернопольские театральные вечера») թատրոնը։ 1917 թվականին Նիկոլայ Սադովսկու հրավերով տեղափոխվել է Կիև, կազմակերպել թատերական ստուդիա, որը հետագայում գործել է որպես «Երիտասարդ թատրոն» («Молодой театр»): 1918 թվականին անդամագրվել է «Ճերմակ ստուդիա» («Белая студия») գրական խմբակին։

1919 թվականի սեպտեմբերին ամուսնացել է պարուհի Վալենտինա Չիստյակովայի հետ։

1922 թվականի մարտին կազմակերպել է նշանավոր «Բերեզիլ» («Березіль») թատրոնը, որը հետագայում տեղափոխվել է Ուկրաինայի այն ժամանակվա մայրաքաղաք Խարկով։ Այդ նույն տարում Օդեսայում նկարահանել է ուկրաինական նորաստեղծ կինոստուդիայի՝ ВУФКУ-ի առաջին խաղարկային կինոնկարը՝ ըստ Անտոն Չեխովի «Շվեդական լուցկի» պատմվածքի[5] (ըստ այլ աղբյուրների՝ այդ ֆիլմի ռեժիսորը Նիկոլայ Սալտիկովն է կան Բորիս Լորենցոն)[6]։

1924 թվականին տեղափոխվել է Օդեսա, որտեղ նկարահանել է «Վենդետա» և «Մաքդոնալդ» ֆիլմերը[5]։

1925 թվականին նկարահանել է իր վերջին կինոնովելը՝ «Արսենալցիները», որից հետո վերադարձել է թատրոն[5]։ 1925 թվականի օգոստոսին արժանացել է Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Այն բանից հետո, երբ այսպես կոչված «ուկրաինացման» քաղաքականությանը վերջ է տրվել, Լես Կուրբասը մեղադրվել է «ազգայնական այլասեռվածության» մեջ, հեռացվել թատրոնի ղեկավարումից։

1933 թվականի դեկտեմբերի առաջին օրերից ապրել է Մոսկվայում, որպես բեմադրող ռեժիսոր աշխատել Փոքր թատրոնում ու Հրեական թատրոնում։ Այդ նույն ամսվա 26-ին ձերբակալվել է «Ուկրաինական ռազմական կազմակերպության» գործի շրջանակում։ 1934 թվականի փետրվածի 28-ին էտապով ուղարկվել է Խարկով։ Երկու ամիս անց դատավորների եռյակը նրան դատապարտել է 5 տարվա ուղղիչ աշխատանքային ճամբարի։ Պատիժը կրել է Բելոմոր-բալթյան ճամբարի՝ Белбалтлаг-ի 4-րդ բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Վիգօզերո, Մեդվեժիեգորսկ, թույլատրել են ներկայացում բեմադրել ББК-ի թատրոնում։ 1935 թվականի հոկտեմբերին տեղափոխել են Սոլովկիի հատուկ նշանակության ճամբար։ Պատիժը կրել է «Կրեմլ» կոչվող ճամբարային կետում, ճամբարի թատրոնում ներկայացումներ բեմադրել։ Դրանից հետո տեղափոխել են Անզեր ճամբարային կետ։ 1937 թվականի հոկտեմբերի 9-ին ներքին գործերի ժողկոմատի հատուկ եռյակի վճռով դատապարտվել է մահապատժի։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին, Սանդորմոխում։ 1957 թվականին Խարկովի մարզային դատարանի ու Հյուսիսային զինվորական օկրուգի զինվորական տրիբունալի վճռով արդարացվել է։ Լես Կուրբասի խորհրդանշական շիրիմը գտնվում է Խարկովի քաղաքային № 13 գերեզմանատանը։

2002 թվականին Կիևում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Խարկովի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի ճակատային պատին հուշատախտակ է փակցվել Լես Կուրբասի պատվին, ճեմասրահում դրվել է նրա կիսանդրին, փոքր դահլիճը կոչվել է «Բերեզիլ»։

Լվովի ակադեմիական թատրոնը կոչվել է Լես Կուրբասի անունով[7]։

Ուկրաինայի ազգային բանկը 2007 թվականին Լես Կուրբասի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ թողարկել է նրա դիմապատկերով հուշամետաղադրամ։

Տերնոպոլի մարզի Հին Սկալատ (Старий Скалат) գյուղում բացվել է Լես Կուրբասի հուշաթանգարան-դաստակերտը։

Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում փողոցներ են կոչվել նրա անունով։

2016 թվականին Լես Կուրբասի անունով է կոչվել Կիևի № 206 դպրոցը[8]։

2017 թվականի փետրվարի 25-ին Ուկրաինայում համապետական մակարդակով նշվել է Լես Կուրբասի (1887—1937) ծննդյան 130 ամյակը[9], սահմանվել է նրա անունը կրող թատերական մրցանակT[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Haievsky V., Stech M. R. Kurbas, Les // Encyclopedia of Ukraine (укр.)(untranslated).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Постанова РНК УСРР № 358 від 8 серпня 1925 «Про нагороду артиста й режисера О. С. Курбаса званням Народнього Артиста Республіки» (Збірник узаконень та розпоряджень Робітничо-Селянського Уряду України 1925 р., Ч.64—65, Арт. 358)
  4. «Інформаційні матеріали до 130-річчя від дня народження Леся Курбаса | Офіційний вебсайт УІНП»։ old.uinp.gov.ua։ Վերցված է 2021-03-12 
  5. 5,0 5,1 5,2 Корниенко И. С. — Кино Советской Украины — 1975
  6. Миславский В. Н. Фактографическая история кино в Украине. 1896—1930. Том 1. 2016
  7. «Львівський академічний театр імені Леся Курбаса»։ Արխիվացված է օրիգինալից 20 червня 2013-ին։ Վերցված է 20 червня 2013 
  8. «Про присвоєння імені Леся Курбаса середній загальноосвітній школі N 206 у Святошинському районі міста Києва»։ kmr.ligazakon.ua։ Արխիվացված է օրիգինալից 25 квітня 2017-ին։ Վերցված է 2019-09-16 
  9. «Постанова Верховної Ради України від 22 грудня 2016 року № 1807-VIII «Про відзначення пам'ятних дат і ювілеїв у 2017 році»»։ Արխիվացված է օրիգինալից 16 листопада 2018-ին։ Վերցված է 6 лютого 2018 
  10. «Про створення Державного центру театрального мистецтва імені Леся Курбаса»։ rada.gov.ua։ Верховна Рада України - Законодавство України։ Վերցված է March 11, 2022 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мандельштам О. - Березіль. Березиль (Из киевских впечатлений)// Мандельштам О. Слово и культура: Статьи. М.: Советский писатель, 1987, с.227-229, 230—232
  • Давыдов В. Г. - Театральность режиссёрского искусства Л.Курбаса: поэтика и практика. (1983).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 27 CC BY-SA icon 80x15.png