Շվեդական լուցկի (ֆիլմ, 1922)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շվեդական լուցկի (այլ կիրառումներ)
Շվեդական լուցկի ռուս.՝ Шведская спичка | |
---|---|
Երկիր | Ուկրաինական ԽՍՀ |
Ժանր | տրագիկոմեդիա և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Շվեդական լուցկի |
Թվական | 1922 |
Լեզու | համր կինո |
Ռեժիսոր | Նիկոլայ Սալտիկով |
Օպերատոր | Եվգենի Սլավինսկի |
Կինոընկերություն | Համաուկրաինական ֆոտո-կինո վարչություն և Օդեսայի կինոստուդիա |
«Շվեդական լուցկի» («Ազնվականական ճահճի» վերամոնտաժված տարբերակի անվանումը), ռուս գրող Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա 1922 թվականին ռեժիսոր Նիկոլայ Սալտիկովի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմ[1]: Ֆիլմը եղել է Համաուկրաինական ֆոտո-կինո վարչության (ՀՈՒՖԿՎ) կողմից նկարահանված առաջին խաղարկային ֆիլմը` ստեղծված Օդեսայի կինոստուդիայում[2]։ Օպերատոր` Եվգենի Սլավինսկի։
Լես Կուրբասը շատ աղբյուրներում հաճախ հիշատակվում է որպես այս ֆիլմի ռեժիսոր, ինչը ճիշտ չէ, քանի որ հայտնի է, որ նա իր աշխատանքը սկսել է ՀՈՒՖԿՎ-ում միայն 1924 թվականին, իսկ 1922 թվականին նա զբաղված էր «Բերեզիլ» թատրոնի կազմակերպման աշխատանքներով[1][3]: ՀՈՒՖԿՎ-ում իր մեկ տարվա աշխատանքի ընթացքում Կուրբասին հաջողվել է նկարահանել միայն երեք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են «Թափանիվ» կինոժուռնալում՝ «Վենդետտա», «Մակդոնալդ» և «Արսենալականներ» (չնայած կինոյի որոշ պատմաբանների պնդմամբ Կուրբասը նաև «Հաստափորիկի երազը» ֆիլմի ռեժիսորն է)[4][5]:
Մինչև մեր օրեր ֆիլմը չի պահպանվել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառական պրիստավի կինը առևանգում է պաշտոնաթող կոռնետին` կալվածատեր Կլյաուզովին, և թաքցնում նրան իր բաղնիքում, որպեսզի նրա հետ միասին լինի։ Կլյաուզովի անհետացումով մտահոգված քաղաքի իշխանությունը վարկած է առաջ քաշում կալվածատիրոջ սպանության մասին և ստանձնում է դիակի որոնումները...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստանտին Գարին - Մարկ Իվանովիչ Կլյաուզով, կոռնետ
- Բայանով - գավառամասային
- Ելենա Եգորովա - գավառամասայինի կինը
- Գ. Սլավատինսկայա - Մարիա, Կլյաուզովի քույրը
- Ի. Վիսոցկի - Չուբիկով, քննիչ
- Արկադի Մալսկի - Կոլյա
- Դ. Գոլդֆադեն - Պեսկով, Կլյաուզովի կառավարիչը
- Կորոլենկո - սպասավորուհի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայրենիք» ամսագրի տվյալներով ֆիլմը 1926 թվականին վերամոնտաժվել է և ստացել «Ազնվականական ճահիճ» անվանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Миславський В., 2018
- ↑ Капельгородська Нонна. В єдиному руслі // Новини кіноекрана. — К., 1984. — Вип. 12 (грудень). — С. 10.
- ↑ Лариса Брюховецька. Лесь Курбас і українське кіно. // Богдан Козак. Життя і творчість Леся Курбаса: в рецепції українського театрознавства. Львів; Київ; Харків: Літопис, 2012. 654 стор.: 277—289. ISBN 978-966-8853-22-7
- ↑ Брюховецька Л. І. Кіномистецтво : навчальний посібник для студентів вищих навчальних закладів. Київ : Логос, 2011. — 390, [1] с. : іл., фото.)
- ↑ Пуха Л., 1999
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Миславський Володимир. Історія українського кіно 1896—1930: факти і документи. — Харків : «Дім Реклами», 2018. — Т. 1. — С. 429. — ISBN 978-966-2149-66-1.
- Богдан Козак. Життя і творчість Леся Курбаса: в рецепції українського театрознавства. — Львів; Київ; Харків : Літопис, 2012. — С. 38-44. — ISBN 978-966-8853-22-7.
- Людмила Пуха. Кінематограф Леся Курбаса. — Черкаси : Сіяч, 1999. — 107 с. — ISBN 966-564-036-4.