Լեռնային խաղտտնիկ
| Լեռնային խաղտտնիկ | |
Լեռնային խաղտտնիկ (արու) | |
Լեռնային խաղտտնիկ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Խաղտուտներ (Motacillidae) |
| Ցեղ | Խաղտտնիկներ (Motacilla) |
| Տեսակ | Լեռնային խաղտտնիկ (M. cinerea) |
| Միջազգային անվանում | |
| Motacilla cinerea | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Լեռնային խաղտտնիկ, խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնային խաղտտնիկի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչը և թևերը գորշասև են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը և որովայնը՝ սպիտակավուն, որովայնը և պոչը ծածկող փետուրները՝ դեղնավուն։ Պոչը մարմնից երկար է։ Գարնանը արուի կոկորդը սև է, հոնքանման շերտը՝ սպիտակ։ Էգը նման է արուին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով, կտուցը սև է, ոտքերը՝ մոխրագույն։
Քաշը՝ 14-21 գ է, թևի երկարությունը՝ 77-88 մմ։
Աչքի է ընկնում սլացիկ կեցվածքով և պոչի անհանգիստ ու անդադար շարժումներով։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Չվում է առանձնյակներով կամ փոքր խմբերով։ Տարածված է լեռնային վայրերում, նախապատվությունը տալիս է գետերի ափերին։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը տեղադրում է քարերի ճեղքերում, ծառերի արմատների միջև եղած խորշերում, գետնին, շենքերի տանիքներում և այլուր։
Դնում է 4-5 շիկաերկնագույն, գորշ պտերով ձվեր։ Սնվում է ջրային և խոնավ վայրերի անողնաշարավոր կենդանիներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Մադագասկարում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 29.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային խաղտտնիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնային խաղտտնիկ» հոդվածին։ |
| ||||||||||